Դաշնակցության մահացու «ազատությունը»

Այս տարվա մայիսին Հանրապետական և «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները ստորագրեցին կոալիցիոն համաձայնագիր, որի արդյունքում դաշնակցական գործիչները պաշտոններ ստացան: Վերջին օրերին կրկին թեժացել են խոսակցությունները 2018թ.-ի ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմի շուրջ և հարցը, թե որ քաղաքական ուժերը կարող են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Խոսակցություններ կան, թե 2018-ին «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կարող է կոալիցիա կազմել, դաշինքի պատգամավորները ոչինչ չեն բացառում: Սակայն Դաշնակցության` կոալիցիոն ուժ կրկին դառնալու թեժացած քննարկումները, որքան էլ պարբերաբար օրակարգային են դառնում, դրանք իրենց հիմքում զավեշտի ժանրից են: Իսկ ի՞նչ զարմանալու բան կա, եթե ՀՅԴ-ն լինի 2018-ի կառավարության կազմում: Կամ` եթե նույնիսկ իրենց հռչակեն «թունդ» ընդդիմադիր` դա հի՞մք է, որ մեր երկրում նրանք լինելու են արմատական ընդդիմություն` ի դեմս դաշնակցության: Կամ այսօր էլ, Հայաստան-Թուրքիա արձանագրությունները թեև սառեցված են, բայց Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների օրակարգից հանված չեն, այսինքն` բացառված չէ, որ մի օր դրանք կրկին վերակենդանանան: Բայց դա ՀՅԴ-ին չխանգարեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրի, թեև դեմ էին Հայաստան-Թուրքիա արձանագրություններին: Մի խոսքով, դաշնակցության պարագայում որևէ զարմանալու բան չկա, և քննարկումները` կլինի՞ ՀՅԴ-ն ապագա կոալիցիայում, թե՞ չի լինի, երկրորդական-երրորդական հարց են: Առավելապես ուշադրության է արժանի այն, որ դաշնակցական կարկառուն դեմքերը ինչ «ջախջախիչ» արդարացումներ են գտնում` այս, կան այն իրողության վերաբերյալ: Օրինակ, բոլորովին վերջերս ՀՅԴ պատգամավորը ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու «Ելք» դաշինքի նախաձեռնությանը դեմ լինելը «հիմնավորել» էր ապրիլյան պատերազմում Ռուսաստանի աջակցության «փաստով»։ Ըստ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի` 2016 թվականի ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթել է ռուսների ռեսուրսներով: Արմեն Ռուստամյանը մի քանի օր փորձում էր համոզել հասարակությանը, թե Հայաստանը նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է, ու դա՝ ԵՏՄ-ում գտնվելու շնորհիվ: Հարցին, թե չնայած տարածքների կորստին, մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել, Արմեն Ռուստամյանը պատասխանել էր. «Իհարկե, հաղթանակ ենք տարել, Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»: Այն, որ Ադրբեջանը կցանկանար անակնկալ պատերազմով ավելին ստանալ ու ավելի խորանալ, տարածքներ վերադարձնել, դա պարզ է բոլորին: Դա չհաջողվեց միմիայն մեր զինվորների շնորհիվ: Բայց դաշնակցականների հիմնավորումը` «ռուսների միջոցով հաղթելու», ուղղակի Մոսկվայի քաղաքականությունը պաշտպանելու հստակ քայլ է: Մի քաղաքականություն, որը ապրիլյան պատերազմից հետո այնքան ակնհայտորեն հայ հասարակության մեջ կասկածներ ու հիասթափություն առաջացրեց, որ մինչև այժմ, կարելի է ասել, վերքերը մնացել են: Բայց ՀՅԴ-ականներն, ինչպես երևում է, կոնկրետ «հանձնարարական» ունեն Հայաստանում ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի նկատմամբ մեծացած անվստահությունը «ցրելու» բարդ գործն իրենց ուսերին կրելու հարցում: Այստեղ հարցը այն չէ, որ հայկական կողմը հիմնականում ՌԴ-ից է ստանում սպառազինություն, այլ այն, որ դաշնակցականները Ադրբեջանի կողմից հարձակումների և Մոսկվայից հնարավոր «դաբրոներ ստանալու» միջև հավասարության նշան են դնում` «ռուսների միջոցով հաղթելու» հաղթելու բանաձևով: Փաստորեն, մեր թե՛ պարտությունները, թե՛ հաղթանակները հնարավոր են միայն ռուսների միջոցով, սա է նրանց «մեսիջը»: Ով-ով, բայց դաշնակցականներն ավելի լավ գիտեն սեփական հարյուրամյա կուսակցության բոլոր «պտուղները»: Թամար Բագրատունի

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am