Իսկ ինչ են ասում միջազգային միջնորդները. Նալբանդյանի ինքնախայտառակությունը

Ռուսական gazeta.ru-ն գրում է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 18-ին հայտարարություն է արել, թե  ԼՂ հակամարտության բանակցություններ շրջանակում Հայաստանը քննարկում է Ադրբեջանին որոշ տարածքներ հանձնելու հարցը: Ըստ լրատվամիջոցի՝ խոսքն այն տարածքների մասին է, որոնք այժմ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ են: Հղում անելով Արցախի իշխանություններն մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններին, լրատվամիջոցը գրում է. «Նրանք բոլորը խոսում են այսպես կոչված մադրիդյան սկզբունքների մասին, որոնք համաձայնեցվել էին 2007թ-ին Երևանի և Բաքվի կողմից: Արցախի իշխանություններն մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ խոսքը հիմնականում Աղդամի շրջանի մասին է»: Լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, նշելով, որ հակառակ դեպքում բանակցությունները կտապալվեն: Ռուսական մամուլի այս հրապարակումը, հնարավոր է, քարոզչական մանիպուլուցիա է, որի առիթը դարձել է Էդվարդ Նալբանդյանի Հայաստան-Սփյուռք համաժողովում արված հայտարարությունը: Սփյուռքահայ լսարանի առջև Նալբանդյանը փաստացի հայտարարեց, որ բանակցային գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը: Նալբանդյանի ողջ ելույթի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր այն գիծը, Հայաստանը միարժեքորեն ընդունում է եռանախագահների և միջնորդների առաջարկած  մադրիդյան սկզբունքներից բխող լուծումները, մինչդեռ Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության ու Հայաստանի ջանքերին. չի հարգում պայմանավորվածությունները, հետ է կանգնում համաձայնություններից, ինչպես դա եղավ Սանկտ Պետերբուրգում (2010թ. հունիսին), Աստրախանում (2010թ. հոկտեմբերին), Սոչիում (2011թ. մարտին) Կազանում (2011թ. հունիսին) և բազմաթիվ այլ անգամներ:« Միաժամանակ, ակնհայտ է, որ ձեռք բերված համաձայնությունները պետք է իրականացվեն, այլապես խաղաղության գործընթացն առաջ չի ընթանա: Սա վերաբերում է նաև նախորդ տարվա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնություններին: Այս հարցում էլ եռանախագահների ու մեր տեսակետները նույն են` ի տարբերություն Ադրբեջանի>>,- հայտարարել է Նալբանդյանը: Նա շատ պարզ տեքստով ասաց նաև, որ քննարկվում են մի շարք տարածքների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ո՛չ Ղարաբաղի, ո՛չ հարցի կարգավորման համար»: Ընդհանուր ԱԳ նախարարի ելույթում հնչեցված հիմնական մեսիջները միջնորդների հետ լիովին համակարծիքն լինելուն էր նվիրված և  սփյուռքը դրա հետ կապված ոչ միայն ընդդիմադիր հայացք, այլ անգամ մտահագություն չարտահայտեց: Իսկ ինչ են ասում միջազգային միջնորդները. Նալբանդյանի  կողմից այդքան բարձր գնահատված մադրիդյան սկզբունքներով, այդ նույն Կազանի փաստաթղթով առաջարկվում էր տարածքների վերադարձ: Խոսքը 5-7 շրջանի մասին է, որոնցից մեկն էլ  gazeta.ru-ի մատնանշած Աղդամն է: Արցախի հարցը միայն Հայաստանի և Արցախի իշխանությունների և հասարակությունների խնդիրը չէ: Այն հիրավի համահայկական խնդիրն է և իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Սփյուռքի դիրքորոշումը չի կարող անտեսվել: Սփյուռքը սակայն այս պահին թերևս ճիշտ  կողմոնորորշման խնդիր ունի: Մեր պատմությունը լի է տարածքներ կորցնելու ամոթալի էջերով ու պայմանագրերով: Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին 25 տարիներին մենք ի վերջո ունեցել ենք հաղթանակներ և վերադարձրել ենք մեր հայրենիքի մի հատվածը:  Դրանք դարձնել քննարկման կամ բանակցությոն առարկա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն ազատագրկան պայքարում զոհված տղաների հիշատակի հանդեպ, այլ ամոթ է պատմության և ապագայի հանդեպ: Ի վերջո մենք պետություն ունենալու կամք ունենք, թե արդերն հոգնեցիքն դրանից: Այստեղ չկա դիվանագիտություն, այստեղ կա այո-ի կամ ոչ-ի հստակ անհրաժեշտություն: Եթե այո, ուրեմն անպայման կգտվի Արցախն ամբողջական պահելու դիվանգիտական լուծումը: Դա ժամանակի և տարածության հարց է: Հայկ Դավթյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am