Ինչո՞ւ Երևանում հիշեցին ԼՂ հարակից տարածքների վերադարձի մասին

Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողով բացի Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի ելույթներից, որոնցում անդրադարձ էր արվել Լեռնային Ղարաբաղի խնդրին` Հայաստանի և ԼՂՀ այլ պաշտոնյաներ ևս խոսել են այդ թեմայով` ուղենշելով հայկական դիվանագիտության առաջնահերթությունները: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը, անդրադարձել է ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին: «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նալբանդյանը խոսել է նաև կարգավորման մյուս տարրերի մասին. «Եռանախագահները ասում են, որ ԼՂ-ի բնակչությունը պետք է ինքը որոշի իր ապագան ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ բոլորի համար: Մինչև այդ կամարտահայտության կազմակերպումը, վերջնական կարգավիճակի որոշման նպատակով, ԼՂ-ն պետք է ունենա միջանկյալ կարգավիճակ, սա նշանակում է, որ հետո կա նաև վերջնական կարգավիճակ: Շատ երկրներ, որոնք կիրառել են իրենց ինքնորոշման իրավունքը, այսպիսի կարգավիճակներով էլ են անցել՝ միջանկյալ, ժամանակավոր և հետո վերջնական: Միջանկյալ կարգավիճակի դեպքում միջազգային հանրությունը համապատասխան՝ միգուցե [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի որոշմամբ պետք է ճանաչի այդ միջանկյալ կարգավիճակը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքներին՝ Հայաստանի արտգործնախարարն ասել է, թե դրանք պետք է բազմաշերտ երաշխիքներ լինեն: «Ի՞նչ են ասում եռանախագահները․․․ ասում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար Ղարաբաղին պետք են միջազգային անվտանգության բազմաշերտ երաշխիքներ: Բազմաշերտ նշանակում է ոչ միայն բազմազգ խաղաղության պահպանման ուժեր և խաղաղության պահպանման ուժեր Ղարաբաղի շուրջ, կամ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևով անվտանգության երաշխիքներ, այլ նաև, որ, օրինակ, պետք է ճանաչվի, որ Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության: Նաև ԼՂ պաշտպանության բանակը պետք է երաշխավորը լինի այդ անվտանգության»: Նալբանդյանի խոսքով՝ առանց լիակատար անվտանգության երաշխիքների ապահովման ԼՂ խնդրի կարգավորումը անհնար կլինի: Նալբանդյանը շեշտել է, որ որդեգրել ենք ԼՂ-ի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով` Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումը: «Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է, որպես Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Որպես այդպիսին այս երեք սկզբունքներն արտացոլված են թե’ միջնորդների` Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում, թե’ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության, թե’ մի շարք այլ միջազգային կառույցների փաստաթղթերում: Եռանախագահ երկրների առաջարկությունը ներառում է ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը իր բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, ինչը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները որպես բանակցությունների հիմք: Մինչդեռ` Ադրբեջանը շարունակաբար մերժում է ընդունել այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց հղում են պարունակում»: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին կարևորել է այն, որ Սփյուռքը լուրջ աշխատանքներ է տանում Արցախին մեկուսացումից հանելու համար: «Սփյուռքահայերի կողմից Ղարաբաղի հարցում հիմնական հարցադրումն այն է, որ ժամանակն է Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են հիմնախնդրի լուծմանը: Այսինքն՝ շարունակելով ավանդական գիծը՝ միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է արվի ղարաբաղյան հարցին: Դա վերաբերում է բոլոր ուղղություններին՝ և տնտեսական, և քաղաքական, և, ինչպես հորդորեց արտգործնախարարը, նաև Ղարաբաղի ճանաչմանը»,- ասաց նա: Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը նշել է, որ ապրիլյան ագրեսիային հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանը լարվածությունը հակամարտության գործում մեծացնում է, տապալում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն, հետևողական քայլեր ձեռնարկում՝ ուղղված Արցախի մեկուսացմանը, իր հասարակության մեջ տարածում է այլատյացություն և ռազմամոլություն՝ դրանով իսկ խորացնելով անվստահությունը հակամարտող կողմերի միջև և վտանգելով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ողջ գործընթացը»: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք է սկսել, ուստի հակառակորդի ռազմատենչ ձգտումները, ախորժակը զսպելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնենք պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործման ու արդիականացման վրա: Այն, որ Ադրբեջանը ագրեսիվ վարք է դրսևորում և նման պահվածք է որդեգրել, ըստ նախարարի, այդ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ. «Հիշեցնեմ, որ երբ Արցախը մասնակցել է բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք անդամ, կիրարկվել են ամենակարևոր փաստաթղթերը: Մենք համոզված ենք, որ Արցախի վերադարձով բանակցային սեղան՝ որպես լիարժեք մասնակից, մենք կկարողանանք նոր լիցք և բովանդակություն հաղորդել բանակցային գործընթացին և այն տանել դեպի տրամաբանական ավարտ: Այդ տեսակետը կիսում են նաև համանախագահները, միջազգային հանրությունը, միակ խոչընդոտն Ադրբեջանն է: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին»: Այսպես, հայկական դիվանագիտության առաջնահերթություններն են` ԼՂ միջազգային ճանաչում, ԼՂ-ի ժողովրդի անվտանգության երաշխավորում, բանակցային գործընթացում Արցախի լիակատար մասնակցություն` այս կետերն է ընդգծել Նալբանդյանն, իհարկե, հասկացնելով, որ ԼՂ հարակից տարածքների վերադարձ պետք է լինի, սակայն դրանք վնաս չեն հասցնի ԼՂ-ի անվտանգությանը: ԼՂ հարակից տարածքների վերադարձի մասին հիշատակմամբ, պաշտոնական Երևանը ցույց է տվել, որ կառուցողական է տրամադրված բանակցություններում, սակայն մյուս կողմից ՀՀ իշխանությունները հստակ ընդգծում են, որ քանի դեռ Ադրբեջանը չի հարգում ձեռքբերված պայմանավորվածությունները` հայկական կողմից զիջումներ պետք չէ սպասել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am