Իշխանությունը հասկացավ, որ սփյուռքը չի ընդդիմանում տարածնքերը հանձնելուն

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովն աչքի ընկավ ուշագրավ դրվագներով, որոնցից մեկն էլ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն էր առ այն, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարածքների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ո՛չ Ղարաբաղի, ո՛չ հարցի կարգավորման համար»: «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք»,-ասաց Նալբանդյանն ու ավելացրեց:-«Ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները, եւ որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ»: Թեմայի շուրջ զրուցեցինք «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի հետ: -Էդվարդ Նալբանդյանն առաջին անգամ խոսեց տարածքների հանձնման մասին, մինչդեռ մինչ օրս նման որեւէ հայտարարություն, վերլուծություն իշխանությունների կոշտ դիմադրությանն էր արժանանում, ի՞նչ ուղերձ ուներ այդ ելույթը: -Տեւական ժամանակ է մենք ասում ենք, որ նման ծրագիր կա, համաձայն որի ուզում են տարածքները հանձնել: Այդ ծրագիրը պայմանականորեն Լավրովի ծրագիր անվանումն է ստացել, քանի որ դրա թիկունքին կանգնած են ռուսները: Ռուսաստանն ուզում է սիրաշահել Ադրբեջանին, որ դրա դիմաց ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարելավեն, մինչեւ անգամ ԵՏՄ-ին անդամակցություն և այլն: Փաստորեն, Նալբանդյանը երեկ պաշտոնապես ընդունեց, իհարկե, նա սիրուն ձեւակերպում էր ընտրել, այն է՝ հանձնել տարածքները, որոնք չեն վտանգում անվտանգությանը, սակայն նույն տրամաբանությամբ կարող են ասել, որ ԼՂԻՄ-ի շուրջ յոթ տարածքների հանձնումն էլ չի ազդի անվտանգության վրա: Ով է որոշողը, իսկ գուցե հարցնենք այն մարդկանց, ովքեր ապրում են այդ տարածքներում, ովքեր տարածքները հանձնելուց հետո հայտնվելու են ռազմաճակատային գծում, նրանք, անշուշտ, ասելու են, որ վնասում է անվտանգությանը: Այստեղ ուրիշ հարց է առաջանում մենք այդ տարածքները ժամանակին ազատագրել ենք որպես անվտանգության գոտի, ստացվում է, որ այսքան տարի խաբո՞ւմ էինք, այդ տարածքները ոչ մի կերպ չեն դիտարկվել որպես անվտանգության գոտի: Մենք 1993-94 թթ, ազատագրեցինք այդ տարածքները, հիմա ինչ է փոխվել, արդյոք Ադրբեջանն ավելի հանդուրժող է դարձել, ավելի վստահելի, քիչ զենք ունի ու քիչ ռազմատենչ է, քան այդ թվականներին, երբ զինադադարը կնքվեց: Իհարկե, ոչ, ընդհակառակը, այսօր խոսքը պետք է գնա անվտանգության գոտին ընդլայնելու մասին, որովհետեւ նրանց զենքերն այսօր շատ ավելի հեռահար են:Մինչդեռ ասում են, թե անվտանգության վրա չեն ազդելու, երբ մենք տասնյակ հազարավոր մարդկանց դնելու ենք ողջ ռազմաճակատային գծի երկայնքով: -Ապրիլյան պատերազմի ընթացքում ընդամենը մեկ դիրք ենք կորցրել եւ Թալիշի բնակչության համար արդեն վտանգավոր է այդ տարածքը դարձել: -Իհարկե, պայմանական կոչված այդ 800 հեկտարի կորուստն էապես փոխեց նաեւ հոգեբանական վիճակը Ադրբեջանում, իրենք իրենց հիմա որպես հաղթող են ընկալում: Հիմա պատկերացրեք երկու-երեք շրջանն է տրվում, դրանից հետո էլ Ադրբեջանին բռնել չի լինի, իրենք կասեն, որ ինչքան ճնշենք, խփենք, կոտորենք, այնքան ավելի են զիջելու: -Իսկ ինչու տարածքների զիջման մասին Նալբանդյանը խոսեց համաժողովի ընթացքում, երբ թվում էր, թե Սփյուռքի արձագանքը ավելի զգայուն ու կոշտ պետք է լիներ: Գուցե ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծումը մոտ է շատ: -Հայաստանի իշխանությունները կարծում եմ, որ հիմա վստահ են, որ վերահսկում են ժողովրդին:Իրենք ջախջախել են ընդդիմությանը, ընդդիմություն գոյություն չունի կամ ընդդիմությունը խոհանոցում է, շատ բան չի կարողանում անել, հետեւաբար հողերի հանձնման ժամանակ իրենք ըստ ամենայնի ընկալում են, որ միայն Սփյուռում կարող է աղմուկ լինի: Փորձնական ասվեց, որ հասկանան ինչպիսի արձագանք կլինի, իշխանությունը հասկացավ, որ սփյուռքն էլ արդեն չի ընդդիմանում, ի վերջո, որեւէ մեկը չընդդիմացավ, տեղից չգոռաց, թե ինչ եք ասում: Ի վերջո, սփյուռքում ամբողջ օրն ասում են՝ ոչ տարածքների հանձնմանը, ոչ մի թիզ հող, մեր հայրենիքն է, դեռ մի բան էլ պիտի ազատագրենք, բայց այդ բաները ոչ ոք Նալբանդյանի երեսին չասաց: Իշխանությունը հասկացավ, որ իր ծրագիրը կարող է հանգիստ առաջ տանել, քանի որ ռեալ ընդդիմություն այդ ծրագրին գոյություն չունի, իսկ իշխանությունն էլ դա կանի իշխանությունը պահելու համար: -Ինչ է հարկավոր անել, այդ ծրագիրը խափանելու համար: -Մենք պետք է բողոքենք, ընդդիմանանք, խոսենք, եթե մեր պես հազարավոր մարդիկ, խոսեն, բացատրեն, որ դա ընդունելի չէ, որովհետեւ սրանով էապես խաթարվում է մեր անվտանգությունը, մեզ տանում է արյունալի պատերազմի, գուցե շարժում կառաջանա, ցույց կլինի, իշխանություններն էլ կսթափվեն: Անի Սահակյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am