Ընդդեմ ՆԱՏՕ-ի` հանուն Ռուսաստանի հետ բարեկամության

Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անց կացնում, որոնք նախատեսված են երկու երկրների միջև ռազմական համագործակցության պլանով։ Զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի մոտ 30 ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ՄիԳ-29, F-16, Սու-25, C-130 Herkules և CASA CN-235 օդանավեր, Մի-35, Մի-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ: Զորավարժությունների ընթացքում կուսումնասիրվեն երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների անցկացման և մարտական համակարգման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու օդից ցամաքային թիրախներ խոցելու խնդիրները: Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռներն արդեն Ադրբեջան են ժամանել TurAz Qartalı-2017 համատեղ զորավարժություններին մասնակցելու համար: Մինչ այդ, կրկին ի հայտ եկան Թուրքիայի կողմից ռուսական С-400 համալիրների գնման գործարքի վերաբերյալ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կանխավճար է մուծել Ռուսաստանից ձեռք բերվող С-400 զենիթա-հրթիռային համակարգերի համար. «Հաջորդ քայլը մեզ Ռուսաստանի կողմից վարկի տրամադրումն է։ Ե՛վ ես, և՛ պարոն Պուտինը վճռական ենք տրամադրված այդ հարցով»։ Հիշեցնենք, որ С-400 համակարգեր ստանալու Թուրքիայի մտադրության մասին առաջին հայտարարությունները հայտնվել էին դեռևս 2016թ. աշնանը։ Այս գործընթացը բավական խիստ քննադատության արժանացավ Վաշինգտոնի կողմից: Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը՝ ուղղված Թուրքիային ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարելու գործարքին՝ հավելելով, որ Անկարան կշարունակի ինքնուրույն միջոցառումներ ընդունել իր անվտանգության ապահովման համար: Ավելի վաղ Պենտագոնի մամլո ծառայության ներկայացուցիչ Ջոնի Մայքլը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղելի հակահրթիռային պաշտպանության համակարգը մնում է լավագույն տարբերակը Թուրքիային տարածաշրջանում պաշտպանելու համար, և որ Վաշինգտոնն իր անհանգստությունն է հասցրել թուրք պաշտոնյաներին՝ կապված С-400-ների գնման հետ։ «Նրանք սկսեցին աղաղակել, երբ մենք պայմանավորվեցին С-400-ների գնման մասին։ Իսկ ի՞նչ է, մենք պետք է Ձե՞զ սպասեինք։ Մենք ինքնուրույն ենք ընդունում միջոցառումներ և կշարունակենք ընդունել։ Մեր տանը մենք ենք տերը», հակադարձել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը չի դիտարկում Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես Արևմուտքի երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների այլընտրանք՝ հայտարարել է մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը։ «С-400-ների մասին մեր նախագահի հայտարարությունն ուղի է բացել դեպի տարբեր բամբասանքներ այն մասին, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից։ Թուրքիան կշարունակի քայլեր անել իր ազգային անվտանգության ապահովման համար՝ համարելով ՆԱՏՕ-ն ուժեղ դաշինք։ Մենք գոհունակությամբ են դիմավորել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը С-400-ների գնման վերաբերյալ՝ որպես Թուրքիայի բնական իրավունքի»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք լավ համագործակցություն են զարգացնում Ռուսաստանի հետ, սակայն դա այլընտրանք չէ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ «դրանք լրացնում են միմյանց»։ Բայց, ինչպես երևում է, կրքերն ավելի են թեժանում: Ազդեցիկ ամերիկացի դեմոկրատ-սենատոր Բեն Քարդինը առաջարկել է Սպիտակ տանը պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ և մտածել ՆԱՏՕ-ում նրա հետագա մասնակցության նպատակահարմարության մասին։ Նա նախազգուշացրել է, որ Ռուսաստանից С-400 հրթիռային համալիրներ ձեռք բերելու Թուրքիայի որոշումը կարող է հարվածել Անկարային, քանի որ այն խախտում է Մոսկվայի դեմ սահմանված Վաշինգտոնի պատժամիջոցային ռեժիմը։ Ինչպես նշել է օրենսդիրը ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հասցեագրված նամակում, անցած ամիս ընդունված օրենքը նախատեսում է պատժամիջոցների սահմանում բոլոր նրանց դեմ, ովքեր խոշոր գործարքներ են իրականացնում Ռուսաստանի պաշտպանական և հետախուզական ոլորտների հետ։ Քարդինն ընդգծել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են ապագայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա Ռուսաստանի հարձակումները զսպելուն։ Փաստորեն, ԱՄՆ-ում չեն բացառվում, որ ռուսաստանյան արտադրության C-400 հրթիռային համակարգեր գնելով` Թուրքիան խախտել է Ռուսաստանի դեմ մոտ մեկ ամիս առաջ սահմանված պատժամիջոցները: «Այս օրինագծի համաձայն, ցանկացած անհատ, կազմակերպություն կամ պետություն, որը մեծածավալ գործարք կկնքի Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների հետ, ենթակա է պատժամիջոցների», - նշել է ամերիկացի սենատորը: «Ցավալի է, որ Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան այս բախտորոշ ժամանակահատվածում անցել է Մոսկվայի կողմը», - նշել է Քարդինը Սպիտակ տուն ուղարկած նամակում: Ի դեպ, Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Anadolu գործակալության հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ Թրամփն ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության շրջանակում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման կարևորությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը Նյու Յորքում սեպտեմբերի 19-ին կսկսվեն արտաքին քաղաքական հարցերի քննարկումները՝ բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։ Մինչդ Թրամփ-Էրդողան հանդիպումը թուրք հերթական պաշտոնյան հերթական անգամ քննադատել է ԱՄՆ իշխանություններին: ԱՄՆ դատական համակարգը գտնվում է իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպության ազդեցության ներքո, որը կանգնած է 2016թ. հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետևում, ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։ «Ամերիկյան դատական համակարգը գտնվում է FETO –ի ազդեցության ներքո։ (Ծագումով Իրանից թուրք ձեռնարկատեր Ռեզա) Զարաբի գործն ունի քաղաքական շարժառիթներ։Եթե Ձեր երկրում օրենքները պահպանվում են, ապա Ձեզ մոտ պետք է նրա մեղքի ապացույցներ լինեն»,-ընդգծել է նա։ ԱՄՆ իշխանությունները Զարաբին ձերբակալել էին Մայամիում 2016թ. մարտին՝ Վաշինգտոնի պատժամիջոցները շրջանցելով իրանական կառավարությանը դրամական միջոցներ փոխանցելու անօրինական սխեմաներ կազմակերպելու մեղադրանքով։ Այժմ հերթական անգամ օրակարգ է վերադարձել հարցը, թե փոխե՞լ է արդյոք Թուրքիան ուղեծիրը: Այսինքն, Թուրքիան զենք է գնում մի երկրից, որին դաշինքը, որի կազմի մեջ մտնում է Թուրքիան, թշնամի է համարում: Մի կողմից, ակնհայտ է, որ Անկարան այս գործարքով խաղում է ԱՄՆ-ի նյարդերի հետ, որի հետ արդեն տևական ժամանակ է, ինչ խնդիրներ ունի: Հարցը հետևյալն է` եթե Թուրքիան գնի Ռուսաստանից զենքը` կփչացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, իսկ եթե չգնի, հարաբերությունները կփչացնի Ռուսաստանի հետ, որի արդյունքում երկկողմ հարաբերությունների առնվազն կսառեն: Հաջորդը, եթե Թուրքիան չի կարող ռուսական հրթիռները օգտագործել Ռուսաստանի դեմ, ապա ո՞ւմ դեմ պետք է օգտագործի... Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am