Մեր երկու հարևանների վախերը

Քրդական շրջանն ինքնուրույն կգծի քրդական ապագա անկախ պետության սահմանները Ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենալու աշխարհում` առաջիկա շաբաթներին: Իսպանիայի կազմի մեծ մտնող Կատալոնիայի կառավարությունը հայտարարեց, որ հոկտեմբերի 1-ին, անպայման, անցկացնելու է անկախության հանրաքվե, չնայած բոլոր քվեաթերթիկներն առգրավելու մասին գլխավոր դատախազի հրամանին։ Իրաքի Քրդական շրջանի նախագահ Մասսուդ Բարզանին էլ հայտարարել է, որ այստեղ նույնպես անցկացվելու է հանրաքվե, չնայած այդ քայլը մերժելու մասին Իրաքի խորհրդարանի որոշմանը։ Մինչև հոկտեմբերի 1-ին նախատեսվող Կատալոնիայի անկախության հանրաքվեն Իսպանիայում, ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին աշխարհի մեկ այլ հատվածում անկախության հանրաքվե են անցկացնում քրդերը։ Իրաքի քրդական շրջանի նախագահ Մասսուդ Բարզանին սպառնացել է նույնիսկ, որ Քրդական շրջանն ինքնուրույն կգծի քրդական ապագա անկախ պետության սահմանները, եթե Բաղդադը չճանաչի անկախության օգտին հանրաքվեի արդյունքները։ Իրաքի ազգային ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիները, արաբներն ու քրիստոնյաները, որոնք ամենաշատն են տուժել ԴԱԻՇ-ի բռնությունների արդյունքում, օրերս հավաքվել էին Նինվեի գավառում՝ իրենց աջակցությունը հայտնելու Քրդական շրջանի անկախության հանրաքվեին։ Իրաքում Քուրդիստանի ինքնավարության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեն, ըստ որոշման հեղինակների, անցկացվելու է Էրբիլի, Դոհուկի և Սուլամանիայի շրջաններում և հարակից տարածքներում, որոնցում քրդական հոծ բնակչություն կա: Քրդական ինքնավարությունը գտնվում է Իրաքի հյուսիսում՝ նավթով հարուստ շրջաններում: Իրաքի հյուսիսային հատվածում հանրաքվեին ընդառաջ քարոզարշավն արդեն մեկնարկել է, այն կավարտվի սեպտեմբերի 22-ին։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի շուրջ 5,5 մլն մարդ։ Բարզանին նախազգուշացրել է, որ քրդերը կպայքարեն որևէ ուժի դեմ, որը կփորձի փոխել իրականությունը Քըրքուքում։ Նավթի պաշարներով հարուստ Քըրքուքը, որի բնակչության հիմնական մասը կազմում են արաբներն ու թուրքմենները, գտնվում է քրդական Փեշմերգայի ուժերի վերահսկողության ներքո, և շիա զինված խմբավորումները հայտարարում են, թե թույլ չեն տալու, որ այս քաղաքը դառնա անկախ քրդական պետության մաս։ Արևմուտքը մտահոգված է, որ Քըրքուքի շուրջ այս հակասությունները կարող են տանել դեպի Բաղդադի հետ հակամարտության։ Հարևաններ Թուրքիան, Իրանն ու Սիրիան էլ դեմ են հանրաքվեին, այն մտավախությամբ, որ քրդերի անկախությունն Իրաքում կարող է տարածվել դեպի իրենց երկրներ։ 37 միլիոնանոց Իրաքում քրդերը կազմում են բնակչության 20 տոկոսը, ժողովուրդ, որը լինելով Մերձավոր Արևելքում բնակչության թվով 4-րդ ամենամեծ էթնիկ խումբը, երբեք չի ունեցել մշտական պետություն։ Սակայն հատկապես ԴԱԻՇ-ի դեմ հիմնական գործողություններն իրականացրած քրդերի համար չկա անկախության գնալու ճանապարհին ավելի լավ պահ, քան ճանապարհի ներկա հատվածը, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ։ Քրդական շրջանի ղեկավարությունը հայտարարում է, թե հանրաքվեն, որը սեպտեմբերի 25-ին անցկացվելու է շրջանում և շրջանից դուրս գտնվող երեք հատվածներում, այդ թվում Քըրքուքում, չի նշանակում անկախության հռչակում, այն պարզապես կենտրոնական կառավարության հետ բանակցություններում քրդերին կտա ավելի հաստատուն դիրքեր ու կտրամադրի ամուր աթոռն: Ամեն ինչ սկսվեց հունիսի սկզբին: Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարությունը հայտարարեց անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Նրանք ցանկանում են անջատվել Բաղդադից և ստեղծել սեփական, լիարժեք պետություն: Իրաքի Քուրդիստանը ձևավորվել է 1970-ին Իրաքի կառավարության հետ կնքված համաձայնագրով, ինչը վերջ տվեց տարիներ շարունակված զինված պայքարին: Իսկ 2005թ. Իրաքի Քուրդիստանը սահմանադրորեն ամրագրված ինքնավարության կարգավիճակ ստացավ, բայց շարունակում է նախկինի պես համարվել Իրաքի մասը: Բաղդադը և Անկարան կտրականապես դեմ են Քուրդիստանի անկախությանը Այն բանից հետ, երբ Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչները հունիսի սկզբին հայտարարեցին, որ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, տարածաշրջանում թոհուբոհ սկսվեց: «Մենք ընդգծում ենք, որ անկախության հանրաքվեն օգուտ չի տա Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությանը կամ Իրաքին: Տարածաշրջանում ծայրահեղ կարևոր զարգացումների ժամանակահատվածում դա կմեծացնի անկայունությունը և կառաջացնի բացասական հետևանքներ», անմիջապես նշեց Թուրքիայի ԱԳՆ-ն: Շեշտելով, որ իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության ու միասնության հարցերին, պաշտոնական Անկարան հավելեց. «Իրաքի տարածքային ամբողջականությունը և քաղաքական միասնության պահպանումն Իրաքի հանդեպ Թուրքիայի քաղաքականություն հիմնարար սկզբունքներից են: Այդ սկզբունքները տևական կայունության, խաղաղության, անվտանգության և բարգավաճման նախապայմաններից են»: Անկարան նաև կասկածի տակ դրեց ընտրողների կամքի արտացոլման հարցը՝ «հաշվի առնելով ներկայիս անկայուն իրավիճակը»: Հայտարարությունում նաև նշված է՝ Իրաքի ժողովուրդն արտակարգ պայմաններում է ապրում և «հստակ է, որ վիճահարույց կարգավիճակով ռեգիոններ ընդգրկող տարածաշրջանում անցկացվելիք հանրաքվեն հեռու կլինի հանրության կամքն արտահայտելուց. «Իրաքի միասնականությանը վնասելու փոխարեն երկխոսության և երկրի ամբողջականությունը միասնաբար ամրապնդելու կարիք կա»: Քուրդիստանի անկախության հանրաքվե անցկացնելու որոշմանն է անդրադարձավ նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Լրագրողների հետ զրույցում նա այն համարել է «անպատասխանատու», հավելելով, որ ներկայումս տարածաշրջանում բավականաչափ խնդիրներ կան: Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է, որ բոլոր իրաքցիները միասին ապրեն, որպես մի ժողովուրդ, «և պետք չէ տարածաշրջանում լրացուցիչ խնդիրներ ստեղծել»: Քուրդիստանի անկախության հարցով Իրաքի վարչապետ Հեյդեր ալ-Աբադին անցած ապրիլին ասել էր՝ հարգում է քրդերի իրավունքը՝ քվեարկելու անկախության համար, սակայն չի կարծում, թե «հիմա դրա ժամանակն է»: Բաղդադն այդ հարցին անդրադարձել է նաև Քուրդիստանում անկախության հանրաքվե անցկացնելու որոշման հրապարակումից հետո: «Անկախության հարցում մենք մերժում ենք Էրբիլի միակողմանի քայլը»,- նշված է Իրաքի կենտրոնական իշխանությունների հայտարարությունում: Տարբեր վերլուծաբանների կարծիքով` կան այլ գործոններ: Փորձագետ Ալի ալ-Ջուբարին «Ռոյթերզ»-ին ասել է, թե Քուրդիստանի անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը սերտորեն կապված է Մոսուլի ռազմական գործողությունների հետ: «Ներկայումս ֆեդերալ կառավարությունը, Իրաքի բանակը, ներքին գործերի նախարարությունը, ազգային գվարդիայի զինվորները, ոստիկանությունը, բոլորը ներգրավված են Մոսուլը ծայրահեղականներից մաքրելու գործողություններում, և Քրդական ինքնավարությունը փորձում է օգտվել այդ իրավիճակից»,- ասել է վերլուծաբանը, շեշտելով, թե քրդերի անկախության դեմ ճնշումներ կլինեն ոչ միայն Իրաքի, այլև Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի կողմից, «քանի որ նրանք զգուշանում են, որ նույն ձգտումները կարող են տարածվել իրենց երկրներում ապրող քրդերի շրջանում»: Թեհրանը ևս դեմ է Քուրդիստանի անկախության հանրաքվեին Այն բանից հետո, երբ հայտարարվեց սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեի մասին` Իրանը ևս քննադատեց Իրաքի քրդական ինքնավարության որոշումը: «Քրդական շրջանը Իրաքի հանրապետության մի մասն է, այդ երկրի Սահմանադրությանը հակասող միակողմանի որոշումները կարող են միայն նոր խնդիրների հանգեցնել»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Թեհրանում մտավախություններ ունեն, որ անջատողական այս տրամադրությունները կարող են տարածվել նաև սեփական երկրում ապրող քրդերի շրջանում, որոնց մեծ մասն ապրում է Իրաքի հետ սահմանի մերձավորությամբ: Անցյալ ամիս Անկարան նորից անդրադարձավ Իրաքի քրդերի անկախության հանրաքվեի որոշմանը: Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասաց, որ Իրաքի հյուսիսում քրդական շրջանում գալիք ամիս պլանավորված անկախության հանրաքվեն խախտում է Իրաքի Սահմանադրությունը և ապագայում անկայունություն կստեղծի տարածաշրջանում: Օգոստոսի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել էր Իրաք: Իրաքի իր պաշտոնակցի՝ Իբրահիմ ալ-Զաֆարիի հետ Բաղդադում կայացած մամուլի համատեղ ասուլիսում Չավուշօղլուն ասաց, որ Իրաքի հյուսիսում քրդական շրջաններում անկախության հանրաքվե անցկացնելու քրդական կառավարության որոշումը սխալ է, որի մասին նրանց պարզ և անկեղծ ասել են. «Քուրդիստանի շրջանում Քիրկուկի կառավարական և պաշտոնական հաստատությունների շենքերի վրա (Քուրդիստանի) դրոշ բարձրացնելը հակասում է Իրաքի սահմանադրությանը և սխալ քայլ է»: Մինչդեռ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասութ Բարզանին արդեն իսկ նշել է, որ Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեի հարցն արդեն քննարկվել է Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ. «Միասին ապրելու համար շատ ջանք գործադրեցինք, չստացվեց, և հանրաքվե անցկացնելու որոշում ընդունեցինք: Միակ ձգտումս իմ ժողովրդի անկախությանը հասնելն է։ Երբ իրագործեմ այդ նպատակը, պարտքս կատարած կլինեմ»: Իրանի ու Թուրքիայի մտավախությունները միանգամայն հասկանալի են: Փաստացի Հայաստանի երկու հարևանները դեմ են Քուրդիստանի անկախության հանրաքվեին: Դեպի որոշակի կայունությո՞ւն, թե՞ ընդհակառակը` նոր ցնցումների մեկնարկ է դառնալու Քուրդիստանի անկախության հանրաքվեն… Ցույց կտա ժամանակը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ահաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվել Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Օրվա կադրը. Նիկոլը դիմավորում է Բելառուսի վարչապետին Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ցուցադրվում է «Բագրատ Սրբազան․ Առաջնորդը» Ֆիլմը ՆԱՏՕ-ից չեն կարողանում կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է․ Քուրթուլմուշ Ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ․ ՔԿ խոսնակի պարզաբանումը «Արթմեդ»-ից փախուստի է դիմել «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ կասկածվող «Կոկո»-ն ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա 12 կգ. թմրամիջոցների մաքսանենգությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է բացահայտվել Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները Քրեակատարողական ծառայության պետը աշխատանքից ազատման դիմում է գրել․ «Հրապարակ» Պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ․ Թադևոս Ավետիսյան Դ-ն ՀՀ սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը մտավ դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am