Հիստերիկ ջղաձգումներն անտեսել

ԵՄ-ն հետաքրքրված է Հայաստանի պետականության ամրության և կայունության մեջ «Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ», - Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում ընդգծում է՝ Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր. «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի և մեր համագործակցության հիմքում»: Եվրամիության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առևտրի և ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաև համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար. Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առևտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Առևտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար: Համաձայնագիրը նաև նոր խթան կհանդիսանա Երևանի և Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացում համար: Ամեն դեպքում, Եվրամիության ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջև ընտրություն կատարել. «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության և այլ գործընկերոջ միջև: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության և կայունության մեջ»: Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի վերացման և օրենքի գերիշխանության հաստատման մեջ: Այս նպատակներով 2014-ից 2016թթ. միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել է շուրջ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհներ: ԵՏՄ-ից դուրս գալու հարցը բացառապես հայաստանցիների որոշելիքն է Մինչ փորձագետները քննարկում են հարցը, թե Հայաստանը հնարավո՞ր է կրկին հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, թեժացել են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու քննարկումներն` այն աստիճան, որ Ռուսաստանից տարբեր` հիստերիայի հասնող հայտարարություններ են հնչում: Օրինակ ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու առանցք» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Մոսկվայի հետ սերտ փոխգործակցության: ԼՂ հակամարտության լուծումը պետք է փնտրել բանակցային սեղանի շուրջ, համբերություն և բարի կամք դրսևորել, ասել է նա, հայտնում է ադրբեջանական կայքերից մեկը: Անդրադառնալով Հայաստանում հակառուսական տրամադրություններին առնչվող հարցին՝ Զյուգանովը նշել է, որ ՌԴ-ից օտարվողների համար վատ վիճակ է ստեղծվում, և Հայաստանն ու հայ ժողովուրդը դա հասկանում են բոլորից լավ: Նրա խոսքով՝ Ռուսաստանում էլ կան բազմաթիվ մարդիկ, որոնք պարում են ամերիկյան դուդուկի տակ: «Թույլ չենք տա նրանց ազատություն ստանալ», – ասել է Զյուգանովը։ Դե իսկ Եվրոպական միությունը հետևում է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նախաձեռնած գործընթացին: Երեկ պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Հայաստանն ազատ երկիր է, և բոլորն ունեն իրավունք՝ բարձրաձայնելու իրենց տեսակետները: Մենք հետևում ենք քննարկմանը, բայց դա լիովին հայաստանցիների որոշելիք խնդիրն է»,- ասաց դեսպանը: Արդյո՞ք ԵՏՄ-ից դուրս գալը նոր հորիզոններ կբացի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համար, այս հարցին ի պատասխան, Սվիտալսկին միայն նշեց՝ հայաստանցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչն է լավ իրենց երկրի համար: «Քանի դեռ այդ որոշումները թշնամական չեն Եվրոպական միության նկատմամբ, ես ուրախ եմ դրանց կապակցությամբ: Ես չեմ տեսնում Հայաստանի կողմից Եվրամիության նկատմամբ նախկինում իրականացված որևէ գործողություն, որը ոչ բարեկամական է եղել: Մենք չունենք որևէ լուրջ անհամաձայնություն Հայաստանի հետ: Ես մասնակցել եմ մի քանի բարձր մակարդակով հանդիպումների և կարող եմ ասել, որ դրանք բոլորն էլ անցել են կառուցողական ու ընկերական մթնոլորտում: Ես չեմ տեսել որևէ ոչ միայն էական, այլև ընդհանրապես՝ որևէ տարաձայնության կետ կողմերի միջև, ինչը շատ լավ է ապագայի համար: Իմ կարծիքով՝ պետք է կենտրոնանալ մեր երկկողմ օրակարգի վրա»,- շարունակեց Պյոտր Սվիտալսկին: Մեկ շաբաթ առաջ ԵՄ դեսպանը հայտարարել էր, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է առաջիկա նոյեմբերին ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը, ընդգծելով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը՝ փաստաթղթի ստորագրման համար»։ Երեկ դեսպան Սվիտալսկին վերահաստատեց՝ ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի որևէ այլ պարտավորության հետ չի հակադրվում. «Ես շատ գոհ եմ, որ մենք մոտենում ենք համաձայնագրի ստորագրման պահին: Այդ համաձայնագիրը լիովին համադրելի է այն պարտավորությունների ու հանձնառությունների հետ, որոնք Հայաստանը կարող է ունենալ իր այլ գործողությունների արդյունքում»: Պատասխանելով հարցին՝ ինչու՞ նախաստորագրված փաստաթղթի տեքստը չի հրապարակվում, դեսպանն ասաց, որ դա ընդունված ընթացակարգ է, և տեքստը գաղտնի կմնա այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնագիրը վերջնականապես ստորագրված չէ: «Եթե դուք ցանկանում եք պատկերացում ունենալ, թե ինչի մասին է տեքստը՝ դուք կարող եք ուսումնասիրել նույնատիպ այլ փաստաթղթեր: Իհարկե, Հայաստանի հետ համաձայնագիրը տարբերվում է Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ բանակցված փաստաթղթերից, բայց ինչպես ասել ենք՝ մեծ գլուխները լինելու են նույնական կամ նման: Մենք բացատրել ենք այն ամենն, ինչ հնարավոր էր՝ կապված քաղաքական մասի հետ, և թե ինչու առևտրային մասը պետք է տարբեր լինի Մոլդովայի ու Վրաստանի հետ կնքված համաձայնագրերի նույն մասից, այսինքն՝ ընդհանուր առմամբ, դուք ուղեցույցն ունեք ու շարունակեք լինել համբերատար»,- ասել է Սվիտալսկին: Նշենք, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, իսկ վերջին խորհրդարանական ընտրությունների թափանցիկ կազմակերպման համար տրամադրված 7 միլիոն եվրոն է տրամադրել: Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am