Թրենդային անլրջություն` 600 միլիոն դոլարի պետական պարտքն ավելացրած

«Տրենդը, որով մենք գնում ենք, մեզ որոշ չափով բավարարում է», այսպես էր երեկ գնահատեց իր գլխավորած Կառավարության գործունեության մեկ տարին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ինչ վերաբերում է, թե ինչպես է զգում մեր քաղաքացին, մենք ներկայացրել ենք մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք, ոչ մեր գնահատականով, թե՛ տարածաշրջանում, թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԱՊՀ-ում, թե՚ մեր ռեգիոնում այսօր, ներողություն են խնդրում, եթե անհամեստ հնչի, լավագույնն է: Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք: Իհարկե ոչ: Որովհետև պրակտիկորեն մենք չունենք քաղաքացի, որը իրա կյանքի որակի չի ուզում բարելավի, և այնպես չի ստացվելու, որ մեկ տարվա մեջ մենք բոլորի խնդիրները, բոլորի սպասումները բավարարելու ենք։ Բայց տրենդը՝ ոնց ենք գնում, կարծում եմ, այս պահին մեզ որոշ չափով բավարարում է»: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկին: Ի պատասխան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե արդյոք հաշվարկել են ԵԱՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը, ինչ կորուստներ է ունեցել Հայաստանը այդ կառույցին անդամակցելուց հետո, վարչապետը հակադարձեց տնտեսական ցուցանիշներով․ - «Ինչով է ԵԱՏՄ-ն լա՞վ․ դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ինչ կլիներ, եթե ԵԱՏՄ-ում չլինեի՞նք․ այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով: Եվ ավելին, ամփոփ հաշվետվությունը, երբ որ մենք ներկայացնենք, դուք կտեսնեք թվերը: Արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ ցածր է, քան Եվրամիություն: Կգա՞ պահը, որ այնտեղից դուրս գանք, թե՞ չէ․ այս պահին մենք նման մտավախություն չենք տեսնում»: Մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն այդպես էլ արևմտյան երկրներ չայցելեց և այնտեղից ներդրումներ բերելու նպատակով արևմտյան գործընկերների հետ հանդիպումներ չունեցավ: Պատգամավորը փորձեց պարզել, թե արդյոք պատճառնն այն է, որ Հայաստանի վարչապետին չեն հրավիրում, թե՞ հրավիրում են, բայց Կարեն Կարապետյանն է մերժում: Վարչապետի արձագանքել է. «Իրականում այցը ինքնանպատակ չէ: Եվ եթե մենք չենք այցելում, դա դեռ չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների և արևմտյան երկրների ներդրողների հետ օրակարգ չունենք կամ չենք քննարկում այդ թեմաները: Մոտական ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և այցը կլինի այն ժամանակ, երբ որ մենք կունենանք օրակարգ և առարկայական խոսալու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»: Ակնհայտ է, որ չնայած խոստացված բարեփոխումներին, վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարում տնտեսությունում որակական աճ չարձանագրվեց։ Ուղիղ մեկ տարի առաջ ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մենք պետք է ունենանք զարգացած, մրցունակ ու արդար երկիր»: Կառավարության հրապարակած զեկույցի համաձայն` Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, մասնավորապես, 2017թ. առաջին կիսամյակում տնտեսություն աճել է 6.1 տոկոսով, արտահանումն ու ներմուծումը՝ համապատասխանաբար 21 և 25, իսկ արդյունաբերական արտադրանքը՝ ավելի քան 12 տոկոսով: Ավելին` Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացավ 600 միլիոն դոլարով՝ հատելով 6 միլիարդի սահմանագիծը։ Ակնհայտ է, որ անցնող մեկ տարում հայաստանցիների կյանքում որակական աճ չի արձանագրվել, ներկայացվող աճը տեսանելի է միայն թվերով։ Ո՞ր ոլորտում ենք գրանցվել տեսանելի հաջողություն: Այսինքն, ընդամենը քանակական աճ կա, բայց որը որպես որակական, իրական աճ նկատելի չէ՞ հայաստանցիներին: Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի քարոզարշավը գլխավորող Կարեն Կարապետյանը 2017-ի համար կանխատեսում էր 830 միլիոն դոլարի ներդրում։ Ըստ Կառավարության այսօրվա զեկույցի, այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում իրականացվել է 375 միլիոն դոլարի ներդրում։ Ի դեպ, ներկայացված գումարի մեջ կառավարությունը որպես ներդրում է հաշվարկել նաև պետական ու համայնքային բյուջեից կատարված ծախսերի մի մասը։ Տնտեսության լավագույն ցուցիչները, ըստ տնտեսագետի, արտագաղթն ու գործազրկությունն են, որոնք շարունակում են անկում գրանցել: Որակական աճի պարագայում դժվար է գտնել մի երկիր, որտեղ որ ավելի քան 6 տոկոս տնտեսական աճ է լինում, և այդ երկրից արտագաղթողների թվաքանակը ավելանում է 10 տոկոսով՝ նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած: Սա ցուցանիշ է, որը վկայում է, որ այդ տնտեսական աճը մեծ հաշվով լայն հասարակության համար տեսանելի և զգալի չէ: Ինչպե՞ս էր իրեն դրսևորում պաշտոնավարման սկզբում Կարեն Կարապետյանը… Նա աչքի էր ընկնում սուր քննադատությամբ, բազմաթիվ հանձնարարականներով ու երբեմն նաև շատերի համար անսպասելի հայտարարություններով։ Դրանցից մեկն օրինակ Կարապետյանը արեց ԱԺ-ում պաշտոնավարման հենց երկրորդ օրը․ «Ռեալ մեր տնտեսության վիճակը․․․ բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»: Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար նորանշանակ վարչապետը, որը իշխանության շրջանում առավել հաճախ բնութագրվում էր որպես լավ մենեջեր, հայտարարեց առաջնահերթությունների մասին՝ տնտեսական աճ, բիզնես միջավայրի ու ներդրումների ակտիվացում։ Բայց անցնող մեկ տարին ցույց տվեց, որ, Կառավարության ղեկավարի ու մի քանի նախարարների փոփոխությամբ հանդերձ, վարչապետի բնութագրած տնտեսությունը մնաց նույն՝ չափազանց ծանր վիճակում: Կառավարության ու նրա ղեկավարի հիմնական գործը եղել է ինչ-որ խմբերի շահերը սպասարկելը, ուրիշ ոչինչ: Դառնալով Հայաստանի նորանկախ պատմության 14-րդ վարչապետը՝ Կարեն Կարապետյանը իր նախորդների նման առաջնային համարեց նաև կոռուպցիայի դեմ անողոք պայքարը։ Կատարվեցին տասնյակ օրենսդրական փոփոխություններ, ստեղծվեցին նոր իրավական ակտեր, հիմնվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Արդյունքները, սակայն, մասնագետների համար տեսանելի չեն: Ո՞ւր են արդյունքները: Որևէ աղմկահարույց գործ, որևէ խոշոր օրինախախտ պատժվե՞լ է: Ի դեմս Կարեն Կարապետյանի մենք ունենք ակտիվ խոսող վարչապետ, բայց որի խոսքում որևէ գործ, հիմք, վերլուծություն չկա: Չկա տեսլական, թե ինչպես հասնել ինչ-որ կետի: Կա ընդամենը անլուրջ բառերի շարան: Ոչ ավելին: Թամար Բագրատունի

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am