Հայ-չինական «պատ»` ռուսական խանդոտ հայացքի ներքո

Անցյալ շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության առնչությամբ մի իրադարձություն տեղի ունեցավ, որը, կարծես, փոքր-ինչ ստվերում մնաց: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Պնախարարի հրավերով, պաշտոնական այցով այցելեց Պեկին: Այս այցը խիստ կարևոր էր հաշվի առնելով Չինաստանում հնչած հայտարարությունները: Պեկինը պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ քննարկումները Հայաստանի հետ՝ պաշտպանական ոլորտում։ Սա էր Վիգեն Սարգսյանի եռօրյա այցից ստացված բոլոր հաղորդագրությունների մեխը: Ավելին, Վիգեն Սարգսյանի և Չինաստանի Պնախարար Չան Վանցյուանի հետ հանդիպմանը կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ պաշտպանական ոլորտում հայ-չինական փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ, առավել ևս, որ դրա համար անհրաժեշտ ներուժն առկա է։ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն տրամադրելու համար։ Նրա գնահատմամբ՝ դա հայ-չինական բարեկամական հարաբերությունների վկայություններից մեկն է։ Հանդիպման ավարտին ստորագրվել է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագիրը։ Փաստացի պաշտոնական Երևանը բարձրաձայնել է, որ չինական կողմը տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանական ոլորտին անհատույց օգնություն է տրամադրվել, ավելին` է հերթական` 10 միլիոն յուանի օգնության տրամադրման համաձայնագրի ստորագրմամբ` ակնհայտ է, որ հայ-չինական ռազմական համագործակցությունը հասել է բավական տպավորիչ մակարդակի: Ի դեպ, Հայաստանն ու Չինաստանը վաղուց և արդյունավետ համագործակցում են պաշտպանական հարցերում, և մասնավորապես՝ ակտիվ փոխգործակցություն է ծավալված ռազմական կրթության և հումանիտար ոլորտներում, հայ սպաները կրթություն են ստանում չինական հեղինակավոր ռազմական հաստատություններում։ Այսպես, հայ-չինական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և պաշտոնական Երևանն ակնհայտորեն, ցանկանում է առաջ գնալ, և «երկու բարեկամ երկրների» միջև փոխգործակցությունն առավել խորացնել: Փաստ է, Վիգեն Սարգսյանի այցով ոչ միայն պաշտպանական ու անվտանգային, այլև արտաքին քաղաքականության ուղղությամբ դիվերսիֆիկացման հստակ քայլ է արվել: Սա մի քայլ է, որ Մոսկվայում, կարծես, այնքան էլ դրական չընդունվեց: Ռուսական հեղինակավոր քարոզչական գործիք հանդիսացող «РИА Новости»-ում մի հոդված էր հրապարակվել, որը թեև արագ հեռացվեց, բայց չվրիպեց հայաստանյան ԶԼՄ-ների ու փորձագետների ուշադրությունից: Ռուսական կողմը ուղղակի մի լավ «մուննաթ» էր գալիս, թե` ռուսական «Սմերչն» ու «Իսկանդերը», փաստորեն արդեն չեն բավարարում Հայաստանին, ու Երևանը վազում է չինական զենքի հետևից: Ռուս հեղինակը հիշեցնում էր, թե ահա, Ռուսաստանը Հայաստանի հետ վարկային համաձայնագիր կնքեց, որով 200 մլն դոլարի չափով ռազմամթերք տրամադրվեց, ապա` «Իսկանդեր», «Սմերչ», «Սոլնցեպյոկ», ու այդքանից հետո Հայաստանը, հանկարծ, վեր է կենում ու գնում Չինաստան` զենք գնելու հնարավորությունները քննարկո՞ւմ... Ռուսները, ավելի ու ավելի անհասկանալի են դառնում իրենց վարքագծում: Հոդվածն իհարկե, հեռացվեց «РИА Новости»-ի կայքից: Բայց ով է կասկածում, որ Ռուսաստանում շատերը հենց այդպես էլ մտածում են, որ Հայաստանը իրավունք չունի այլ երկրից զենք ձեռքբերել, եթե դա անում է Ռուսաստանից: Մենք դատապարտվա՞ծ ենք մեր երկրի անվտանգությունը ամրացնելու հարցում մնալ կառչած Ռուսաստանից, այն էլ այն դեպքում, երբ Մոսկվան զինում է Ադրբեջանին... Մենք այլ երկրներից զենք ձեռքբերելու քայլեր չպե՞տք է անենք միայն նրա համար, որ դա դուր չի գալիս Մոսկվայի՞ն: Իսկ մեզ դուր է գալի՞ս, որ Մոսկվան զինում է Ալիևին: Մոսկվան, թող դրա մասին մտահոգվի: Ի դեպ, երեկ թեմային է անդրադարձել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա: «Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են, և այդ բարեկամությունը պետք է լինի ի սրտե, այլ ոչ թե ինչ-որ մեկի դեմ: Ինչ-որ մեկի դեմ բարեկամությունը բարեկամություն չէ»,-ասել է դեսպանն ու հավելել, որ հայ-չինական ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի որոշումն է. Հայաստանն է որոշում՝ ում հետ համագործակցել, և Ռուսաստանում ոչ ոք դա չի քննադատում», ըստ «Արմենպրեսի»` ասել է դեսպանը: Արձանագրենք, որ որոշակի նստվածք, այնուամենայնիվ, թողել է Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան ու պաշտպանական ոլորտի վերաբերյալ արված հայ-չինական պաշտոնական հայտարարությունները: Թամար Բագրատունի

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am