Թուրքիայի նախագահ Էրդողանը խայտառակ կերպով թքեց Պուտինի երեսին. քաղաքագետ

Ռուսաստանի Դաշնությունը վերջին մի քանի օրերին նկատելի տեղաշարժ է կատարել դեպի հայամետ դիրքեր։ Թուրքիայի նախագահ Էրդողանը խայտառակ կերպով թքեց Պուտինի երեսին, որի արդյունքում, ռուսական դիվանագիտությունն, ուղղակի, խայտառակ եղավ։ Երբ Հայաստանում նույնիսկ միջին որակի փորձագետը զգուշացնում էր ռուսական կողմին, որ այն, ինչ իրենք արել են 44 օրյա պատերազմի ընթացքում, թույլ տալով Ադրբեջանի այդօրինակ ագրեսիան, ինչպես նաև այն իրողությունը, որ ռուսական կողմն այսօր չի կարողանում բացել Լաչինի միջանցքը, շ մի օր ուղղվելու է հենց ռուսական կողմի դեմ, ահա հիմա սա իրականություն է դարձել»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ ԵՄ հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս, դա արմատապես փոխել է նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանները։

Քաղաքագետը նկատում է՝ ընտրություններից հետո, Թուրքիան 180 աստիճանով թեքվել է դեպի Արևմուտք, Թուրքիայի նորընտիր ԱԳ նախարարը բրիտանական հատուկ ծառայությունների հետ սերտ կապեր ունեցող անձնավորություն է, Էրղոդանն էլ անձամբ պայքարում է, որպեսզի Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր՝ Զելինսկուն նվեր ուղարկելով Ազովի ձերբակալված հրամանատարներին և այսպես շարունակ.«Այս ամենի ֆոնին առնվազն հարց է ծագում՝ ինչո՞ւ է վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության սերը արտահայտիչ դարձել Արցախի նկատմամբ։ Պատասխանը հստակ է, որովհետև, եթե մինչ այս ՌԴ-ի հարավային արտաքին քաղաքականության մեջ հաստագլուխ մի քանի պետական պաշտոնյաներ հայկական շահի փոխարեն առաջ էին տանում թուրք – ադրբեջանական տանդեմի հետ սիրախաղը, ապա Էրդողանի վարքագիծը ակնհայտ դարձրեց, որ այդ ամենն, ընդամենը, թղթե տնակ էր, որը փլուզվեց։ Արդյունքում, Ռուսաստանի Դաշնության իրական շահը հիմա բախվել է ռեալ իրականության հետ`մեծ հաշվով կրկնելով վերջին 300 տարվա պատմությունը, որտեղ ոչինչ չի փոխվել»,- ասում է քաղաքագետը։

Եթե Արցախի բնակչությունը տեղահանվի այնտեղից, ապա Ռուսաստանի Դաշնությունն, ըստ էության, զրկվելու է Հարավային Կովկասում իր ունեցած ռազմական հենակետից, ասում է քաղաքագետն ու հավելում.«Իրադարձութունների այսօրինակ զարգացման պարագայում, բնականաբար, ռուսական խաղաղապահ զորամիավորման՝ Արցախում գտնվելը որևէ հիմնավորում այլևս չի ունենալու։ Ո՞ւմ և ո՞ւմից են պաշտպանելու ռուսական խաղաղապահները, եթե Արցախում այլևս հայ չի մնալու։ Ռուսաստանի Դաշնությունը շատ լավ է հասկանում՝ ով տիրում է Արցախին, տիրում է ողջ Հարավային Կովկասին։ Սա գեոպոլիտիկ այն դրույթն է, որը դարերով ապացուցված անվիճելի փաստ է այլևս։ Արցախի ստրատեգիկ դիրքը, մոտ տարածությունն ադրբեջանական էներգակիրներին՝ նավթագազամուղներին, անվիճելի առավելություն է տալիս գեոպոլիտիկ այն կողմին, ով կտիրի Արցախին։ Հետևաբար, Արցախն իր դիրքով վճռորոշ դերակատում ունի Հարավային Կովկասում։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված ՌԴ արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունն ու ռուսական կողմի նկատելիորեն փոխված տրամադրությունն՝ Արցախի հիմնահարցի կարգավորման նկատմամբ, ուրմեն, պետք է վերլուծենք, թե ինչ ապտակ տվեց Էրդողանը վերջին օրերին Վլադիմիր Պուտինին»,- ասում է Քեռյանը։

Ամփոփելով զրույցը, քաղաքագետն ասում է՝ ռուսական արտաքին քաղաքականության ռազմավարություն մշակողները ներկայումս Հարավային Կովկասում իրենց քաղաքականությունը վերաիմաստավորելու կարիք ունեն. «Իհարկե, հայաստանյան օրվա իշխանությունների հետ ռուսական կողմը, միանշանակ, որևէ հույս չի կապում, նկատի ունենալով, որ նրանք առավել Արևմտյան ուղղվածության կրողներ են, քան պրոռուսական, հետևաբար, առաջիկայում ես կանխատեսում եմ մի շատ հետաքրքիր զարգացում, որը մեզ համար իսկապես մեծ դրական բովանդակություն կարող է պարունակել։ Այսպիսով, առաջին հերթին ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը պետք է կտրուկ և ամբողջովին փոխել դեպի ռուսական կողմը, իսկ եթե հանկարծ սա չարվեց, ապա, կանխատեսում եմ, որ Արցախի իշխանությունները դիմելու են Ռուսաստանի Դաշնությանը՝ այդ երկրի հետ բացարձակ ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու համար»։

դիտվել է 1438 անգամ
Լրահոս
Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը․ hraparak.am Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am