Տխուր պատկեր, լքված խրամատներ

Ազգային ժողովում այսօր մի շարք հետաքրքրական նախագծեր քննարկվեցին, որոնք աշխուժություն մտցրեցին տաղտկալի մթնոլորտում։ Խնդիրն այն է, որ սովորության համար մականունավոր պատգամավորները գրանցվելուց հետո լքեցին խրամատները եւ նիստերի դահլիճը մնաց մի քանի պատգամավորի հույսին։
Ու եթե չլինեին մի քանի հետաքրքրական ելույթները, նիստերը լուսաբանող լրագրողները կընկնեին խորը քնի մեջ։ Մթնոլորտը թարմացնողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը ելույթ ունեցավ ՀՀ-ում իրականացվող գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացին վերաբերող հարցի քննարկման ընթացքում: Հիշյալ խնդիրներն իրենց արտացոլումն են գտել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում, քանի որ գենետիկ ինժեներիայի գործունեության համար այսուհետ լիցենզավորում է իրականացվելու:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, փորձում էր պատգամավորներին բացատրել, թե ինչ ասել է գենետիկ ինժեներիա: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու՞ նախագծում չի տրվել «գենետիկ ինժեներիա» եզրույթի սահմանումը: «Ուղղակի անունը բերել` գրել, բայց չսահմանել, թե ի՛նչ է` ճիշտ չէ»,- նկատեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում գիտական եզրույթի մասին նշեց. «Մենք օրենսդրության մեջ գրում ենք, որ պարզեցնում ենք գենետիկ ինժեներիայի լիցենզիայի ընթացակարգը, բայց չենք սահմանում, թե ինչ ասել է գենետիկ ինժեներիա: Ասում են` դե, գիտությունը սահմանել է գենետիկ ինժեներիան, մենք էլ ի՞նչ սահմանենք, կամ կա քվանտային ֆիզիկա, հո չե՞նք դնի նորից սահմանենք: Սակայն մի տխուր փաստ. ՀՀ օրենսդրությամբ, օրինակ` սահմանված է` ի՛նչ ասել է անտառ, դեղ, բանկ, բանկային գործունեություն, ջրային ռեսուրսներ, ընդերք և այլն, թեև ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ի՛նչ է անտառը կամ` ի՛նչ է դեղը: Մեր օրենսդրության մեջ «անտառը» սահմանել ենք, բայց ասում ենք` գենետիկ ինժեներիան ի՞նչ է, որ սահմանենք, 5000-ամյա ազգ ենք, դա ի՞նչ է, որ չիմանանք, սա ճիշտ մոտեցում չէ», – ասաց նա` հիշելով «Սասունցի Դավիթ» էպոսը:
«Երբ որ Սասունցի Դավթին գալիս ասում են` առյուծը էկել, ճամփեն փակել ա, ասում է` առյուծն ի՞նչ է, պատասխանում են` գազանների ջոջն է, հարցնում է` հեռվի՞ց կուտի, թե՞ մոտենաս` նոր կուտի: Հիմա, ժողովո՛ւրդ, եկեք հստակ սահմանենք` էդ գենետիկ ինժեներիան հեռվի՞ց ա ուտում, թե՞ մոտիկից»:
Ի պատասխան` Սերգեյ Խաչատրյանը կատակեց. «Գենետիկ ինժեներիան ոչ հեռվից ա ուտում, ոչ մոտիկից»: Հումորին հումորով արձագանքեց Էդուարդ Շարմազանովը՝ փոխնախարարին այսպես հրավիրելով ամբիոնի մոտ․ «Խնդրեմ եկեք, մանրամասն բացատրեք՝ գենետիկան հեռվից է ուտում, թե մոտենում ես, նոր է ուտում»։ Փոխնախարարն առանց հումորի բացատրեց, թե գենետիկ ինժեներիան նոր չէ, խնդիրը դրա գործունեության տեսակի լիցենզավորման ձևի պարզեցումն է: Նա հայտնեց, որ այս հարցը ներկայացված է եղել նաև նախորդ խորհրդարանում, իսկ այժմ վերջնական լուծման կարիք ունի:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ թարմացրեց լսարանին:«Դուք տեսե՞լ եք մեր շտապօգնության շարքային մեքենաները. ունեն անալգին, դիմեդրոլ, լավագույն դեպքում` յոդ, բինտ չունեն, ասում են՝ գնացեք բինտը դուք բերեք»,- ասաց նա՝ առաջարկելով խնդրին համապարփակ լուծում տալ: «Նախ պետք է շտապօգնության անհետաձգելի դեպքերի համար կանչվող անձնակազմին ապահովենք մնացած դեղորայքով` անհետաձգելի պայմաններում մարդուն կյանք վերադարձնելու համար, որովհետեւ ամեն մեկը չի, որ կարող է մեկ կանչի համար վճարել այն մասնավոր կլինիկաներին, որոնք ունեն նվազագույն պայմաններ: Մենք միշտ գալիս ենք խնդրի հետեւից` բուն խնդիրը չլուծելով: Նաեւ ցանկերը պետք է վերանայվեն: Դուք նայե՞լ եք ՔԿՀ-ների բուժկետերում, որոնք անդրջրհեղեղյան հաստատություններ են, եղած սարքավորումները` դրանք 1950-ականների, Էյզենշտեյնի ֆիլմերի սարքավորումներ են: Նախ սկսենք դրանից, շտապօգնություններն ապահովենք անհրաժեշտ սարքավորումներով, նոր միայն անցնենք մնացած խնդիրներին»։
Ի պատասխան, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնեց. «Չեմ կարծում, որ պատկերն այդքան ծանր է, որքան նկարագրվում է: Մեր ցանկերը բավականաչափ ընդարձակ են, դրանք կարող է` կատարելագործման կարիք ունեն, բայց գոնե վերջին տարիներին բավական ընդարձակ են այդ ցանկերը: Պալիատիվ օգնությունն այն օգնությունն է, որը տեղի է ունենալու տան պայմաններում, այն հիվանդներին, որոնք, ցավոք, այլ ծառայություններից օգտվել չեն կարող: Այստեղ եւս սահմանել ենք ցանկեր, որ պատշաճ օգնություն ցուցաբերվի: Ձեր ասածն ընդունում ենք, կտեսնենք` ի՛նչն է պակաս, եւ ձեզ կտեղեկացնենք»:
Իրականում ծանր էր Ազգային ժողովի վիճակը, նիստերի դահլիճում պատգամավորների դեֆիցիտ էր, իսկ դահլիճից դուրս եկողները ծածուկ անկյուններում տրտնջում էին, որ իբր թե հոժար էինք ժամը 12-ից էին նիստերը, նոր կանոնակարգ օրենքով դրանք դարձրել են 10-ից։
Անի Սահակյնա
 

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am