Փողեր ՌԴ-ից` ալիեւյան ռեժիմին, ռուսական զենքի վաճառք ու հարցականներ

Պաշտոնական Բաքուն մի քանի օր շարունակ հերքում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետաքննման նախագծի՝ OCCRP-ի, եվրոպական թերթերի համընկերության հրապարակ և դանիական Berlingske թերթում, ապա` բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականում հրապարակված սկանդալային հոդվածը՝ Ալիևի իշխանությունների կողմից «փողերի լվացման» վերաբերյալ: Նկատենք, սակայն, որ վերջին օրերի հրապարակումներից բացի ավելի վաղ մի ուշագրավ տեղեկություն էլ էր հրապարակվել: Ընդամենը երկու ամիս առաջ՝ հուլիսի սկզբին, բուլղարական «Տրուդ» պարբերականը բացահայտեց այն փաստը, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթների քողի տակ Արևելյան Եվրոպայից զենք է տեղափոխել հակամարտության տարբեր գոտիներ՝ Սիրիա, Իրաք, Պակիստան, Կոնգո և այլն: Ինչևէ, հիմա բացահայտվել է նոր կոռուպցիոն սխեմա, որի թիկունքում կանգնած է Ադրբեջանի իշխող վերնախավը: Ադրբեջանցի իշխանական էլիտան Մեծ Բրիտանիայում հիմնված չորս ստվերային ընկերությունների միջոցով ստեղծել են գաղտնի հիմնադրամ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, լրագրողներին կաշառելու, փող լվանալու և թանկարժեք գնումներ կատարելու նպատակով: Այսպիսով՝ բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-14 թթ. բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով երկրից դուրս են բերել մոտ 2.9 միլիարդ ԱՄՆ դոլար, որի մի մասը ծախսվել է եվրոպացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և լրագրողներին կաշառելու նպատակով: Գումարի մի մասով ադրբեջանցի օլիգարխները գնել են թանկարժեք իրեր, իսկ մնացածը «լվացել են» և փոխանցել օլիգարխների ընտանիքների հետ կապված օֆշորային ընկերություններին: Քաղաքական նպատակներով ծախսված գումարը ծառայել է Ադրբեջանի միջազգային լոբբինգին: Բայց հիմա կա՞ երաշխիք, որ Ադրբեջանը զերծ կման նույնանման գործելաոճից... Իհարկե, չկա նման երաշխիք: Կամ` Եվրոպայում այսուհետ ավելի անհանդուրժող կլինե՞ն ալիևյան ռեժիմի նկատմամբ... Ոչ` նույնպես չկա նման երաշխիք: Հետևաբար, ի՞նչ պետք է անի Հայաստանը ու սփյուռքը: Հետևողականորեն սփյուռքի լոբբիստական խմբերը ադրբեջանական կեղծիքի, կաշառակերության, «փողերի լվացման» փաստերով պետք է ծեծեն բոլոր միջազգային կազմակերպությունների դռները: Որքան էլ պաշտոնական Բաքուն շարունակի պնդել, թե հետաքննության պատվիրատուները հայ լոբբիստներն են, միևնույն է, օտարերկրյա լրագրողների բացահայտածը իսկապես դիմակի պատռում է: Տեղի ունեցածը, ինչ-որ առումով, դրական է հայկական կողմի համար նաև` ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից, որ ալիևյան «կեղտոտ փողերի» գործարքները հասել են ոչ միայն եվրոպացի առանձին գործիչներին, այլև մինչև Ռուսաստանի իշխանական կառույցներ: Այստեղ տեղին է հարցը, թե ինչո՞ւ էր РосОборон Экспорт ընկերությունը բազմամիլիոն վճարումներ կատարում Ալիևի մերձավորներին: Ի՞նչ դերակատարություն ուներ ռուսաստանյան սպառազինության վաճառքի մենաշնորհային իրավունքներ ունեցող РосОборонЭкспорт ընկերությունը ադրբեջանական փողերի լվացման այս շաբաթ բացահայտված սխեմայում: Շուրջ երեք միլիարդ դոլարի լվացման մասին ծավալուն զեկույցի համաձայն, РосОборонЭкспорт-ը ադրբեջանցի իշխանավորների կողմից Մեծ Բրիտանիայում բացված ֆիկտիվ ընկերություններին մեծ գումարներ փոխանցած կառույցների թվում էր: РосОборонЭкспорт-ը այս ընկերությունների միջոցով մի քանի հարյուր միլիոն դոլար է փոխանցել: Դա շատ մեծ գումար է: Մինչև այդ փոխանցումների կատարումը, սակայն, 2011-ին Ադրբեջանը РосОборонЭкспорт-ի հետ սպառազինության ձեռք բերման մասին պայմանագիր էր ստորագրել: «Այդ փոխանցումների մի մասը հայտնվել է Օրհան Էյուբովի հաշվեհամարներին: Դա Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի որդին է: Այդ փոխվարչապետը մասնակցում էր սպառազինության ձեռք բերման շուրջ ընթացող բանակցություններին», - նշում է զեկույցի հեղինակներից մեկը` ադրբեջանցի թերևս ամենահայտնի հետաքննող լրագրող Խաթիջա Իսմաիլովան, և հավելելում, որ ադրբեջանական իշխանությունները պետք է հստակ պատասխան տան, թե արդյոք ռուսաստանյան արտադրության սպառազինության վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները և այս փոխանցումները փոխկապակցված էին: «Ինչո՞ւ պետք է РосОборонЭкспорт-ը վճարումներ կատարի ադրբեջանա-հունգարական մի ընկերությանը, որի հետևում կանգնած է փոխվարչապետի որդին: Ադրբեջանի կառավարությունը պետք է հստակորեն պատասխանի այդ հարցին`արդյո՞ք այդ փոխանցումները կապ ունեն այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը զենք է գնում հենց РосОборонЭкспорт ընկերությունից», հարցրել է ադրբեջանցի ամենահայտնի հետաքննող լրագրող Խաթիջա Իսմաիլովան: Հետաքննության ռուսաստանյան հատվածի հեղինակը` Новая Газета թերթի հետաքննությունների բաժնի ղեկավար Ռոման Անինը, «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նույնպես նշում էր, որ РосОборонЭкспорт-ի և ադրբեջանական ծագում ունեցող օֆշորային ընկերությունների կապերը բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: «Գումարները փոխանցվում էին երկու ընկերությունների հաշվեհամարներին, երկուսն էլ կարելի է որպես ֆիկտիվ կառույցներ բնութագրել: Հետագայում այդ ընկերություններից մեկը շատ յուրահատուկ ֆինանսական ծառայություններ էր մատուցում Ալիևների ընտանիքին: Օֆշորային այդ ընկերության միջոցով Ռուսաստանից ցեմենտ էր մատակարարվում Pasa հոլդինգին, որի սեփականատերը Ադրբեջանի նախագահի ազգականն է», - նշում է ռուսաստանցի լրագրողը՝ հավելելով, թե շատ հավանական է, որ РосОборонЭкспорт֊ի կատարած վճարումներով ընկերությունը վարձահատույց է եղել կամ այսպես կոչված «откат»-ներ է տրամադրել ադրբեջանցի պաշտոնյաներին իր արտադրանքը գնելու համար: Փաստացի, ալիևյան ռեժիմն ու Ռուսաստանի իշխանական կառույցը մութ գործարքների մեջ են եղել, և եթե եվրոպացի մի քանի գործիչների կաշառակերության հարցը հիմա միջազգային մամուլի էջերում է և դա կարող է որոշակի կաշկանդող գործոն հանդիսանալ ապագայում նաև մյուս պոտենցիալ գայթակղվողների համար, անգամ ԵԽԽՎ-ում կարող է նրանց հարցը քննարկվել, ապա Ադրբեջան-Ռուսաստան մակարդակում` հետագա մութ գործարքները` հատկապես սպառազինության վաճառքների հարցում, չի կարող բացառել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am