Քանի դեռ Հայաստանը «կաղում է»

Երեկ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի երդման հանդիսավոր արարողությունը: Բակո Սահակյանը երրորդ անգամ ստանձնեց ԼՂ նախագահի պաշտոնը: Առաջիկա երեք տարիներին Լեռնային Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային փուլի նախագահին ընտրելու իրավունքը խորհրդարանինն էր, որն էլ այս տարվա հուլիսի 19-ին մեծամասնության ձայներով այդ պաշտոնում վերընտրեց Բակո Սահակյանին։ Նախագահի երդմնակալությունը տեղի ունեցավ Ղարաբաղի խորհրդարանի հատուկ նիստում, Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ 17-րդ դարի ավետարանի և Ղարաբաղի սահմանադրության վրա Սահակյանը երդվեց պահպանել ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»: Այս տարեսկզբին կայացած սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղը անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի: Առաջիկա երեք տարիներին Լեռնային Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Վերընտրվելու առթիվ շնորհավորանքներ ստանալուց հետո Բակո Սահակյանը ելույթով հանդես եկավ՝ հայտարարելով, որ ուշադրություն է դարձնելու անվտանգությանը, բարեկեցությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, շարունակելու է զարգացնել տնտեսությունը. «Մենք անելու ենք ամեն ինչ՝ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը բարձր պահելու։ Եվ այդ ճանապարհին ես մեզ բոլորիս հաջողություն եմ ցանկանում»: Նիստի ավարտին Ղարաբաղի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ընդգծեց, որ երդմնակալության հանդիսավոր միջոցառմամբ երկրում քաղաքական նոր փուլի սկիզբ է դրվում, որի գլխավոր նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության հետագա բարձրացումն է․ - «Խորապես համոզված եմ, որ նախագահ Բակո Սահակյանի փորձառությունը, ժողովրդավարական գործընթացները զարգացնելու վճռականությունը, երկրի տնտեսական, սոցիալական ու հանրային-քաղաքական կյանքում սկսած բարեփոխումները շարունակելու կամքը, անվտանգության ու պաշտպանական համակարգերի նկատմամբ նրա ընդգծված ուշադրությունը, Զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման ուղղությամբ հետևողական ջանքերը, զինծառայողների սոցիալական խնդիրների հանդեպ հոգատարությունը բավարար հիմքեր են քաղաքական ուղեգիծն անշեղ պահելու և մեր ժողովրդին հուզող խնդիրներին համարժեք լուծումներ գտնելու դժվարին ու պատասխանատու գործում»: Սահմանադրության համաձայն, երեկ Ղարաբաղի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։ Առաջիկա 20 օրերի ընթացքում նախագահ Բակո Սահակյանը նոր կառավարություն կձևավորի և կղեկավարի: Իսկ վարչապետի պաշտոնը Ղարաբաղում վերացավ, այն փոխարինվում է պետական նախարարով։ Արցախի Սահմանադրության համաձայն` երեկ Ղարաբաղի նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ԼՂ կառավարությունը հրաժարական է ներկայացրել Բակո Սահակյանին: Նա երեկ ստորագրել է հրամանագիր՝ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Ըստ հրամանագրի, կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Սերժ Սարգսյանը երեք օր Արցախում էր: Սա առանձնահատուկ ձև էր, թերևս, ընդգծելու Արցախի դերը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փակուղային ու բարդ այս փուլում: Ապրիլյան պատերազմից հետո, հենց ապրիլի 2-ին Սերժ Սարգսյանն ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում` հանձնարարեց Հայաստանի արտգործնախարարությանը Արցախի արտգործնախարարության հետ ձեռնամուխ լինել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների միջև ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրմանը: Բայց պայմանագիրը մինչ օրս չի ստորագրվել: Հայկական կողմից մենք լսել ենք բացատրություններ, թե երբ հարկ լինի` դա կարվի: Հայաստանի քաղաքականությունն արցախյան ուղղությամբ ապրիլյան պատերազմից հետո պետք է փոփոխության ենթարկվի: Այսօր մեկ տարի և հինգ ամիս անց ապրիլյան պատերազմից` պարզ չէ, թե ո՞րն է պաշտոնական Երևանի տեսլականն Արցախի ապագայի հարցում. միջազգային ճանաչո՞ւմը, Արցախի անվտանգության ամրացումը, Հայաստանի հետ միավորվե՞լը... Արցախին թողնել ինքնահոսի իր ուղով առաջ գնալու, կամ ցույց տալ, որ այդպես է արվում` գուցե ինչ-որ տարբերակ է: Բայց Արցախում այդ ուղին առանց Հայաստանի էլ տանում են, և պետք է խոստովանել, բավական դրական: Որոշակի տնտեսական զարգացման ցուցանիշներ կան` ի համեմատություն անցած տասը տարիների, և դա ինքնին փաստում է այն մասին, որ Արցախի իշխանություններն ավելի լրջորեն են մոտենում զարգացման կարևորությանը, քան Հայաստանում: Ասվածը չի նշանակում, թե Արցախին միայնակ ենք թողել, և միայն հիշարժան օրերին ենք այնտեղ մեր ներկայությամբ ընդգծում Արցախի դերը: Արցախում իրենց միայնակ են զգալու այնքան ժամանակ, քանի դեռ չկա ամուր Հայաստան, զարգացող Հայաստան, կոռուպցիայի ու անօրինությունների դեմ պայքար տանող իշխանություն: Չի կարող լինել Արցախի հզորացում ու ամրապնդում, քանի դեռ Հայաստանը «կաղում է»: Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am