Սերժ Սարգսյանին` խաղալու լայն դաշտ են թողել

Երեկ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Էմլար Մամեդյարովի, Մեվլութ Չավուշօղլուի և Միխաիլ Ջանելիձեի եռակողմ հանդիպումը: Այս ձևաչափով սա երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների թվով 6-րդ հանդիպումն է: Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով նախորդ՝ հինգերորդ հանդիպումը կայացել էր անցյալ տարի Թբիլիսիում։ Առաջին հանդիպումն էլ անցկացվել է Տրապիզոնում՝ 2012 թվականին: Հետագայում եռակողմ հանդիպումներ եղան նաև նախագահների, ապա նաև՝ պաշտպանության նախարարների մակարդակով։ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը կայացավ անցած մայիսին Բաթումիում, ինչին հաջորդեցին համատեղ լայնածավալ զորավարժություններ։ Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Էլմար Մամեդյարովն ասել է, որ հաջորդ տարի հնարավոր է՝ կայանա երեք երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են ավելի խորացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, մասնավորապես, էներգետիկ, նաև քաղաքական ոլորտներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտործնախարար Էլմար Մամեդյարովը իր թուրք և վրացի գործընկերների հետ ունեցած բանակցություններից հետո: Այս ձևաչափով թվով 6-րդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաքվում, Մամեդյարովի խոսքով՝ «նույնպես արդյունավետ էր»: Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ «օրինակելի ձևաչափով բանակցությունների շրջանակներում» կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերը, այդ թվում [Հայաստանը շրջանցող] «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը: Վերջին տարիներին Հարավային Կովկասում կյանքի կոչվող՝ թերևս ամենախոշոր այս ծրագրի իրականացումը, հիշեցնենք, շարունակվում է շուրջ 10 տարի։ Ի սկզբանե ծրագրվել էր երկաթուղին շահագործման հանձնել 2011 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Այս ծրագրի աջակիցների համոզմամբ, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին տարածաշրջանում կխթանի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Պաշտոնական Թբիլիսին իր անմիջական հարևաններից միայն երկուսի հետ իրականացվող այս ծրագրի կարևորությունը պայմանավորում է «տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությամբ»: Վրաստանի արտգործնախարար Միխեյիլ Ջանելիձեն Բաքվում ամփոփելով իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումները, ընդգծել է՝ իրենք երեք հարևաններով միջազգային ասպարեզում բավական արդյունավետ են համագործակցում, աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր հերթին է վերահաստատել ՝ «Երեք երկրներն աջակցում են միջազգային իրավունքի հիմք հանդիսացող՝ տարածքային անձեռնմխելիության սկզբունքին»: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, թե այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ադրբեջանի հետ կապված երկու հարց կներառվի»՝ առանց հստակեցնելու այդ հարցերի բովանդակությունը: Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների այս հայտարարությունները հաջորդում են նախարար Մամեդյարովի այն կոչին, որով պաշտոնական Բաքուն Անկարային ու Թբիլիսիին հորդորում է ընդլայնել հակամարտությունների կարգավորման հարցում փոխգործակցությունը: «Անկասկած, մենք հանդես ենք գալիս դիվանագիտական ճանապարհով հակամարտությունների կարգավորման օգտին: Հակամարտությունների հարցը քննարկվում է բոլոր միջազգային կազմակերպություններում, և կարծում եմ, որ մենք պետք է էլ ավելի ընդլայնենք այդ հարցում համագործակցությունը»,- հայտարարել էր Մամեդյարովը: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի իշխանությունների հերթական հանդիպումը տեղի է ունենում ուշագրավ իրավիճակում: Հայաստանի նկատմամբ Իրանի ու Չինաստանի կողմից հետաքրքրության մեծացումը, իր հերթին ստիպում է հարևաններին ավելի ամուր կապերով հանդես գալ: Իհարկե, Հայաստանի երեք հարևան երկրները մշտապես հանդես են եկել եռակողմ ֆորմատում, բայց այսօր իրավիճակը տարածաշրջանի նկատմամբ այլ է: Այդ իսկ պատճառով այս երեք երկրները հարկ են համարել իրենց հանդիպմանը նաև քաղաքական ենթատեքստն ընդգծել, խոսել «տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտության» մասին, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու մասին: Իսկ Անկարան էլ այս հարթակն օգտագործել է, որպեսզի հնչեցնի, թե այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ադրբեջանի հետ կապված երկու հարց կներառվի»: Ակնհայտորեն Հայաստանի հարևաններն անհանգստացած են Հայաստանի շուրջ հետաքրքրության մեծացմամբ, և որոշակի «խանդի դրսևորումներ» են թույլ տալիս: Արդեն գրեթե հինգ ամիս է, ինչ Վրաստանը չի հաստատում Հայաստանի դեսպանին: Մայիսից մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Վրաստանում ՀՀ դեսպան պետք է նշանակվի քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Սակայն մինչև օրս նրա նշանակման մասին լուր չկա: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են Սերգեյ Մինասյանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է, կապված նրա հետ, որ նա համարվում է ռուսամետ վերլուծաբան: Սրան էլ գումարվեց օրեր առաջ վրաց-ամերիկյան զորավարժություններին Հայաստանի կողմից վերջին պահին հրաժարվելը: Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի պարագայում ամեն ինչ պարզ է, այս երկրները շրջափակման մեջ են պահում Հայաստանն ու բոլոր տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս թողելու քաղաքականություն են վարում, ապա հարևան Վրաստանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, և ՀՀ իշխանությունները շատ արագ պետք է ելքեր փնտրեն` շտկելու իրավիճակը, և այդ հարաբերությունները հավասարակշռել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ֆորմատով քաղաքական նկրտումներին: Եվ ընդհանրապես, տարածաշրջանային կարևորության առումով Սերժ Սարգսյանին խաղալու և գործելու լայն հնարավորությունների դաշտ է տրված, մնում է գիտակցել դրանց առկայությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am