Մորթել հայաթո՞ւմ, թե սպանդանոցում, պատգամավորները տարակարծիք են

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության նոր նախագիծը, ըստ որի Հայաստանում վաճառվող միսը պետք է անպայման սպանդանոցներում մորթված լինի։Սա կարելի է զավեշտալի նախագիծ համարել, քանի որ ներկա պահին Հայաստանում մեկ ձեռքի վրա հաշվված սպանդանոցներ են գործում, ասել է թե սպանդանոցներ չկան, սակայն դրանց մասին օրենք են մշակել։ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց՝ արդյոք մինչեւ հաջորդ տարվա հուլիս Հայաստանում մոտ վեց տասնյակից ավել սպանդանոց կունենանք, ինչի մասին կա նաեւ կառավարության որոշում, սակայն նախագիծը ներկայացնող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ ինքն այդ հարցին չի կարող պատասխանել, իր ղեկավարած հիմնարկի իրավասությունների մեջ մտնում է ազգաբնակչության սննդի անվտանգության խնդիրների լուծումը, ինչն էլ նաեւ այս նախագծով են փորձում անել։ Նշենք, որ ըստ օրենքի հուլիսի 1-ից տեղական արտադրության միս վաճառելու դեպքում՝ կլինի դա մսեղիք, կիսամսեղիք, թարմ, թե սառեցված, ոսկրոտ թե անոսկր, ծեծած, թե աղացած, կլինի պոչ, թե դմակ, ճարպ, լեզու, ամորձի, թե գլուխ՝ տնտեսվարողը պետք է ունենա համապատասխան փաթեթավորում, մակնշում, սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը: Եթե այս պահանջը չկատարեց՝ տուգանք է նախատեսվում ֆիզիկական անձանց համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով, իսկ պետական պաշտոնյայի դեպքում՝ 100-ապատիկի։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկեց նախազգուշացում տալ, նոր տուգանք կիրառել․«Եթե շարունակում է տուգանքից հետո շարունակել գործունեությունը, դադարեցրեք այն, ոչ թե տույժեր կիրառեք»: Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ տեսահոլովակներով, լրատվամիջոցներով մարդկանց նախապես արդեն զգուշացնում են: «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր, Գեղարքունիքի մարզից ընտրված Հրանտ Մադաթյանն էլ այլ մտահոգություն ուներ. «Ասենք, մարդ է, ուզում է մատաղ անի, պիտի տանի եկեղեցի, եկեղեցուց հետո սպանդանոց, նո՞ր մատաղ լինի: Կամ ասենք բանակի քեֆ է անում, ինքն իր անասունը մորթում է, պիտի անպայման տանի սպանդանոցո՞ւմ մորթել տա, որ քե՞ֆ անի: Նոր տարի է, ժողովուրդը մորթ են անում, հարեւաններին են վաճառում, իրենց բարեկամներին են վաճառում, չի լինի, որ գյուղացիների համար էդ ամեն ինչը չլինի»: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը պատասխանեց, որ բացառություններ կան ծիսակատարությունների, որսի համար: Եթե որեւէ մարդ ունի կենդանի եւ ուզում է մատաղ անել եւ սեղանին դնել, դա իր իրավունքն է, խոսքը գնում է իրացման ցանցերի, վաճառքի կետերին տալու մասին: Մադաթյանը նորից հարց տվեց․«Մի բան ասեմ, էլի, որ Նոր տարուն մի հատ ցուլիկ մորթում է, մի մասը իրեն վերցնում, մնացածը վաճառում է իր հարեւաններին, որ պիտի գնա Նոր տարվա մնացած ապրանքները՝ լիմոնադ, ջուր, բան գնելու, պիտի անպայման սպանդանոցո՞ւմ մորթի»: Կարապետյանը պատասխանեց, որ եթե մորթում է իր անձնական օգտագործման համար՝ սպանդանոց պարտադիր չի տանի, իսկ եթե պիտի վաճառի որեւէ մեկին՝ սպանդանոցի պահանջը պարտադիր է. «Եթե մարդը նախատեսում է վաճառք իրականացնել՝ չի թույլատրվում»: Մադաթյանը հարցրեց՝ «Իր հայաթից կարո՞ղ է վաճառել, մարդ է, իր հայաթում մորթում է ու վաճառում, մարդ ես, կարող է մի հատ չուզող հարեւան է ունենում…»: Կարապետյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ մեր փոփոխությունն ինքնանպատակ չէ»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին էլ մտահոգում էր, որ սպանդանոցները, քանի որ մասնավորի ձեռքում են, ապա հնարավոր է մեծ գումարներ կորզեն գյուղացիներից՝ ինչ մեխանիզմներով է հստակ գին սահմանվելու։ Կարապետյանը հակադարձեց, թե մրցակցություն է լինելու եւ սպանդանոցներից յուրաքանչյուրը մտածելու է ՝ ոնց անի, որ հաճախորդ գրավի։ Անի Սահակյան

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am