Հայ-ռուսական «կենացները քաղցրանում են». մտնում ենք շանտաժի փուլ

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն, վերջապես անդրադարձավ սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին` Հայաստանի չմասնակցելու որոշմանը, որում նախ նշել է, թե ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին և դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին: «Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել», - ասված է հաղորդագրությունում: «Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են», - հավելում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Թվում է, թե սա արձագանք է, բայց իրականում, բոլոր տրամաբանական հարցերից խուսափելու փորձ է, ոչ ավելին: Եթե վրացական կողմը հայտարարում է, որ անսպասելի է եղել Թբիլիսիի համար հայկական կողմի որոշումը, նշանակում է առնվազն նախնական փուլում վրացական կողմի մոտ չի եղել տպավորություն, որ չենք մասնակցելու: Ավելին, զորավարժությունների լոգոյի վրա կար Հայաստանի դրոշը, մի՞թե առանց համոզվածություն ունենալու, որ հայկական կողմը մասնակցելու է` վրացական կողմը հայկական դրոշը կտեղադրեր լոգոյի վրա: Ինչևէ, հայկական կողմը երեկ տվեց իր պատասխանները, նախ ՊՆ փոխնախարարի մակարդակով, ապա` հենց ՊՆ-ի: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը փորձում է հարցը քաղաքական, կամ ավելի ճիշտ աշխարհաքաղաքական շահարկումներից զերծ պահել, բայց իշխանական որոշ շրջանակների հայտարարություններ ավելի քան «պերճախոս» էին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Factor.am-ին հիշեցրել է, թե ինչու Հայաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին հուլիսի վերջին մասնակցել. «Մենք մասնակցել ենք, քանի որ այն բացառապես ռազմաբժշկական՝ հումանիտար միջոցառում է եղել, իսկ այս զորավարժություններին չենք մասնակցել, քանի որ այս պահին հարմար չենք գտել։ Սակայն սա այն հարցը չէ, որ աժիոտաժ դարձնենք։ Հայաստանը դեպի ՆԱՏՕ գնալու ոչ միտում, ոչ էլ նպատակ ունի, ուզում եմ չգերագնահատենք չմասնակցելու խնդիրը»։ Շարմազանովն, այնուամենայնիվ ընդգծել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցում է, ինչպես օրինակ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ, սակայն անվտանգության խնդիրը «տրվում է հայ-ռուսական միացյալ զորախմբին և ՀԱՊԿ-ին»։ «Ընտրությունը վաղուց կատարված է, և մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու ենք, բայց մենք ՀԱՊԿ-ի առանցքային անդամ ենք»։ Ճշտող հարցին` ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունն արդյոք հակասում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրին, ինչպես որ հայտարարել է Կոլերովը, Շարմազանովը պատասխանեց․ «Եթե այդ զորավարժություններն ընդդեմ մեր դաշնակից երկրի են, ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրի, բնականաբար, մենք չենք կարող մասնակցել․ ես ո՛չ ռազմական փորձագետ եմ, ո՛չ էլ ՊՆ ներկայացուցիչ, սպառիչ պատասխան չեմ կարող տալ։ Եթե խոսքը գնում է ընտրության մասին՝ ՆԱՏՕ, թե ՀԱՊԿ, Հայաստանը ընտրել է ՀԱՊԿ-ը և կարիք չկա չմասնակցելուց ողբերգություն սարքել: Եթե ՆԱՏՕ-ի զորավարժությունը լինի երրորդ կողմի դեմ, իսկ այդ երրորդ կողմը ՀԱՊԿ անդամ երկիր լինի, բնականաբար, մենք չենք մասնակցի: Որքան Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, կրկնակի անգամ՝ մենք ՀԱՊԿ անդամ: Հայաստանն իր անվտանգության համակարգի ամենաառաջնային դերը հատկացնում է ՀԱՊԿ-ին, իսկ թե Կոլերովն ինչ է ասել, ինչ չի ասել, ինձ չի հետաքրքրում: Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի»։ Փաստորեն, պաշտոնական Երևանը որոշել է մերթընդմերթ ցույց տալ ռազմաքաղաքական ընտրությունը` ՌԴ-ին, որպեսզի փաստի առջև չկանգնի: Ինչ վերաբերվում է ոուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի գնահատականների վերաբերյալ վերոնշյալ մեջբերմանը, ապա նա անդրադառնալով Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանի՝ վերջին պահին մասնակցությունից հրաժարվելուն` նշել է, թե կարծում է, որ սա Հայաստանի սեփական որոշումն էր. Հայաստանն արդարացիորեն գտել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է հայ-ռուսական Միացյալ զորախմբի մասին համաձայնագրին: Բայց սա միակ «արձանագրումը» չէ: Կոլերովն ավելի հեռուն է գնացել, ու կարելի է ասել, բավական ուշագրավ, եթե ոչ` սկանդալային գնահատականներով է հանդես եկել: Անդրադառնալով տեսակետին, որ հայկական կողմը հրաժարվել է ռուսական կողմի պարտադրանքով, և ռուս վերլուծաբաններն էլ նախկինում ևս շատ ագրեսիվ էին նայում նման զորավարժություններին, Tert.am-ին տված հարցազրույցում Կոլերովն ասել է. «Ո՞վ է այդ մարդը Հայաստանում, որ կարող է ասել, որ Ռուսաստանը «նայում է»: Ի՞նչ է նրա անուն-ազգանունը: Այն, ինչ ասում եք, մեկնաբանություններ են։ 2013-ին Հայաստանում կար նման մարդ, որն ասում էր, որ Ռուսաստանը ճնշում է Հայաստանին, որպեսզի ձեր երկիրը չստորագրի Ասոցացման համաձայնագիրը. նրա անուն-ազգանունն է՝ Շավարշ Քոչարյան: Ահա, հենց նա ժամանակին շատ էր սիրում խոսել ռուսական կողմի ճնշման մասին: Եվ ես, չգիտեմ ինչու, այնքան վստահ չեմ, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Շավարշ Քոչարյանի վրա»: Ապա` նա շարունակել է. «Մենք բոլորս սպասում ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի (նկատի ունի ՀՀ-ԵՄ ստորագրվելիք համաձայնագիրը) ստորագրմանը, որը Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրացիային հակընդդեմ վեկտոր է: Բացի այդ, զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված հայ-ռուսական Միացյալ զորախմբի մասին համաձայնագրին: Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի այդ զորավարժություններին հակասում է նաև երկկողմ պաշտպանական ջանքերին, այդ պատճառով Հայաստանը շատ արդարացի, ճիշտ, գտնում է, որ իր Ասոցացման համաձայնագիրն արդեն իսկ հերիք է՝ հավասարակշռության բերելու Եվրասիական տնտեսական միության հետ իր ինտեգրումը, և որ ՆԱՏՕ-ի միջոցառումներին մասնակցությունն ավելորդ է: Այն ավելորդ, ոչ մեկին պետք չեկող «մինուս» է հայ-ռուսական հարաբերություններում, այն դեպքում, երբ Հայաստանը Ռուսաստանի հետ դեռ ամեն ինչ չէ, որ քննարկել է և ամեն ինչ չէ, որ ստացել է»: Կոլերովը վստահ է, որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրի, ու դա կհակասի ԵՏՄ-ի հետ ինտեգրացիային` «քանի որ ԵՄ-ի հետ համաձայնագրի այդ դրույթներն ուղիղ իմաստով սկզբունքորեն հակասում են Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի հետ տնտեսական և ռազմական ինտեգրացիային: Այն խաթարում ու ոչնչացնում են»: Իսկ հարցին, ՌԴ-ն ձեռքերը ծալած, նստելու, սպասելո՞ւ է, հնչում է այսպիսի պատասխան. «Ես կարող եմ ասել, որ Վաշինգտոնում և Սան Ֆրացիսկոյում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ռուսաստանի համար ավելի կարևոր են, քան Հայաստանը: Բայց Ռուսաստանը ձեռքերը ծալած նայում է, թե ինչ են անում ամերիկացիները Սան Ֆրանցիսկոյում և Վաշինգտոնում և նույն կերպ՝ ձեռքերը ծալած, նայելու է նրան, թե ինչ է անում Հայաստանը Եվրոպական միության հետ»: Շանտաժներն, ինչպես երևում է, սկսվում են Մոսկվայից: Ու սա ՀՀ-ԵՄ փաստաթղթի ստորագրումից ընդամենը 2 ամիս առաջ: Ինչպես ասում են` «կենացները քաղցրանում են»... Թամար Բագրատունի

դիտվել է 104 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am