Վաշինգտոնը գրավո՞ւմ է ղարաբաղյան դարպասը

Ղարաբաղյան թեման` Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ելույթից հետո կրկին ինտենսիվացել է: Հարկ է նշել, բացի Մադրիդյան սկզբունքների հայտնի վեց կետերի վերընթերցումը, որոնց վրա հերթական անգամ սևեռվել է մեր հանրության մի մասը, առավել ուշագրավ էին` Հոգլանդի այլ մեկնաբանությունները, որոնք հետո տեսանյութի հրապարակման հետ ի հայտ եկան: Մասնավորապես Հոգլանդին, երբ հարցրել էին` հնարավո՞ր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեն, «ջենտլմենական պայմանագիր» կնքեն, որ խաղաղապահ ուժերը չեն լինելու համանախագահ որևէ երկրից, և ո՞վ կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել, հաշվի առնելով տարբեր երկրների բախվող շահերը, նա պատասխանել էր. «Դուք օգտագործեցիք «ջենտլմենական պայմանագիր» եզրը, այդ սահմանումն օգտագործվել է նախկինում: Հենց այս պահին համանախագահներով մենք ակտիվորեն չենք քննարկում խաղաղապահ ուժերի կազմը: Այդ հարցը իրականում դեռևս չի ծառացել այն ժամանակահատվածում, երբ ես աշխատել եմ իմ լավ գործընկերներ դեսպան Պոպովի և դեսպան Վիսքոնթիի հետ: ԵԱՀԿ-ում կա բաժին, որը կոչվում է Բարձրաստիճան պլանավորման խումբ, դա փոքր գրասենյակ է, սակայն այն պատրաստվում է այն օրվան, երբ կլինի համաձայնագիր, կլինի կարգավորում և խաղաղապահների կարիք կլինի: Որտեղի՞ց են գալու խաղաղապահները, այս հարցի շուրջ վերջին ժամանակներում քննարկում, անշուշտ, չի եղել և անշուշտ որևէ որոշում այս հարցի շուրջ այս պահին չկա: ՄԱԿ-ում իմ ընկերներից ես նաև տեղեկացել եմ, խոսքը քաղաքական բաժնի մասին է, որը ուշադիր հետևում է այս հարցին, որ խաղաղապահների հարցում ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե լինի համապատասխան դիմում: Այնպես որ, կարծում եմ, գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն անշուշտ, որոշումներ կայացված չեն»: Ղարաբաղյան թեմային և ամերիկացի նախկին համանախագահի ելույթին երեկ անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը` «Ազատությանը»  տված հարցազրույցում, որը նշել է, որ Հոգլանդը խոսել է և վերահաստատել՝ տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, հիմք ենք ԼՂ  հակամարտության որևէ կարգավորման համար: Նա ուղղակի շեշտել է, որ այդ վեց սկզբունքները` վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից` որպես հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: «Ուղղակի կասեմ, որ բոլոր այդ սկզբունքներ բանակցությունների առարկա են, մեկը մյուսից ավելի կարևոր չէ, որևէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, և սխալ կլինի կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա, երբ դիտարկում եք կարգավորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները»: Խիստ ուշագրավ է ԱՄՆ դեսպանի` ապրիլյան պատերազմից հետո հայ-ամերիկյան ռազմական ոլորտի համագործակցության մասին դիտարկումը: «Ապրիլին տեղի ունեցած ողբերգական բախումներից հետո մենք հանդիպումներ ունեցանք պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ՝ քննարկելու տեղի ունեցածից արված հետևությունները: Դա վերաբերում էր, մասնավորապես, զինված ուժերի կառուցվածքին, հրամանատարությանը, ներքին հաղորդակցությանը, և քննարկեցինք մեր հնարավոր աջակցությունը, ելնելով ամերիկյան զինված ուժերի փորձից, երբ նրանք՝ բախումներից, մարտական իրավիճակներից հետո զեկույցներ են պատրաստում և վերլուծում են ամեն կոնկրետ դեպքում արված հետևությունները»: Այնուհետև նա հավելում է, որ հայկական զինված ուժերին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցությունը հիմնվում է մեկ սկզբունքի վրա՝ «Մենք ցանկանում ենք օգնել, որպեսզի զինված ուժերը կարողանան ապահովել հայ ժողովրդի, հայոց պետականության անվտանգությունը: Մենք նաև օգնության այլ ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի զարգացնենք հայկական զինված ուժերի պաշտպանունակությունը: Մեր դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հարձակողական զենքերի վաճառքը նպատակահարմար չէ: Կարծում եմ դա մի հարց է, որտեղ մենք տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ»: Իսկ այնուհետև ավելի ուշագրավ ու կոնկրետ գնահատական` այսպիսի հարցին ի պատասխան. «Եթե կողմերից մեկը գար, 5 միլիարդ դոլար դներ սեղանին և ասեր՝ ես ուզում եմ Ձեզ հետ բիզնես անել, ինչպես ռուս պաշտոնյաներն են ասում, և խնդրում եմ վաճառեք մեզ հարձակողական զենքեր, կարծում եք Միացյալ Նահանգները կհրաժարվե՞ր»: Ռիչարդ Միլզը հավելում է . «Ես կարող եմ վստահեցնել, որ մեր ներկայիս քաղաքականության համաձայն մենք այդ առաջարկը կմերժեինք»: Թրամփի ընտրությունից մի քանի ամիս անց, այսպիսով, Վաշինգտոնը սկսել է` «իրերն իրենց անունով կոչել»: Հոգլանդի հեռացմամբ, մեկ անգամ ևս, արձանագրվեց, որ բանակցությունների հիմք են մադրիդյան սկզբունքները: Ապա` քիչ անց, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էլ «տեղը տեղին» անդրադառնում է ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի, կարելի է ասել, արատավոր դերակատարությանը` հարձակողական զենք վաճառելու փաստով: Սա ոչ այն ինչ է, եթե ոչ` Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում` որպես միջնորդի, «բացահայտելը», այն, ինչի մասին ապրիլից հետո Հայաստանում դժգոհում են բոլորը` իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը: Ամերիկյան կողմից ԼՂ խնդրի շուրջ վերջին օրերի ակտիվությունը, թերևս, գալիս է ապացուցելու, որ Վաշինգտոնը Մոսկվային թույլ չի տալու Երևանի ու Բաքվի հետ առանձին խաղալ և Ղարաբաղյան «դարպասը» Մոսկվային չի մնա: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am