Ու նորից` «փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար». Փաշինյանի աչքալուսանքը

Հայաստանը, պարզվում է, ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին, նախօրեին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը փոխանցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ «Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Մենք նախագծի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պիտի ընդունելի լինի Ադրբեջանի համար։ Հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել», - ասաց գործադիրի ղեկավարը։

Նկատենք, որ օրերս Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, դրանք փոխանցել Երևանին, Երևանն էլ այժմ աշխատում է դրա վրա։ «Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այս բանակցություններում, և մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում», - ասել էր Միրզոյանը:

Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տեսլականը՝ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ «Փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու կառավարության և անձամբ իր հանձնառությունը:
Արցախում արդեն շրջափակման 66-րդ օրը Ադրբեջանը բացեց, ապա երկու ժամ անց կրկին փակեց Լեռնային Ղարաբաղ մտնող գազատար խողովակը, հունվարի 9-ից էլ արգելափակված է հոսանքի մատակարարումը, ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ հումանիտար ճգնաժամը սրվել է, զուգահեռ նաև բնապահպանական ճգնաժամ է զարգանում։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բնակարանները տաքացնելու և կենցաղային այլ կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։ «Սա, ըստ էության, անվիճարկելի ապացույցն է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են և Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը», - ասաց նա։

Արդեն 68 օր է, ինչ Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հունվարի 12-ից սկսած Ադրբեջանը պարբերաբար փակում, ապա մասամբ բացում է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Ջեռուցման բացակայության պատճառով դպրոցները, ուսումնարանները, քոլեջները, մանկապարտեզները չեն գործում։
Բայց Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որն ինչպես ինքն է նորից պնդում, այն պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար:

Վերջին անգամ դա հայտարարելուց հետո, թե` «փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար», Ադրբեջանը պատերազմ սկսեց, ու անգամ դրանից հետո չհանդարտվեց. Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժեց ու Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, իսկ չստանալու դեպքում` սպառնում ուժով «բացել»:

Ավելին, Փաշինյանի կառավարությունը դիվանագիտական ժեստ արեց դեպի Թուրքիա` երկրաշարժից հետո փրկարարների խումբ ու մարդասիրական օգնություն ուղարկելով մի պետություն, որն անվերապահորեն աջակցում է Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը Արցախի ու Հայաստանի նկատմամբ:

Հանուն ինչի՞ է Փաշինյանը շտապում օր առաջ խաղաղության փաստաթուղթ ունենալ Ադրբեջանի հետ, երբ ոչ մի երաշխիք չունի, որ պատերազմ չի լինելու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1902 անգամ
Լրահոս
Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am