Աբսուրդային «սյուրպրիզներ» Հայաստանի համար

«Ուրախալի» լուրեր են ստացվում ԵԱՏՄ-ի շուրջ... Պարզվում է Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ: Այս լուրը ավետել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին Իզմիրում անցկացվող 86-րդ միջազգային բազմաոլորտ ցուցահանդեսի ժամանակ։ «Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ հաստատել նաև այլ համագործակցություն»,-ասել է Զեյբեկչին։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև անցած տարվա ապրանքաշրջանառության ծավալի 30 տոկոս աճը դեռևս միայն սկիզբն է։ Փաստորեն, ԵՄ-ի հետ օրեցօր հարաբերությունները փչացնող Էրդողանին Ռուսաստանը կարողանում է գրավել: Սա ինքնին, ուշագրավ փաստ է`պաշտոնական Երևանի համար, որը ԵԱՏՄ-ի հետ «կապեց» ճակատագիրը, որպեսզի անվտանգություն ապահովի, որպեսզի Ռուսաստանն Ադրբեջանին զերծ պահի պատերազմ սկսելուց: Բայց արի ու տես, որ հնարավոր է Հայաստանը ստիպված լինի Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ մեկ միությունում լինել, այն էլ` այդ երկրի հետ փակ սահմանի առկայության պայմաններում, ինչն, իսկապես աբսուրդային կլինի: Իսկ առհասարակ, տարբեր ձևաչափերում Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունները գնալով խորանում են: Վերջերս տեղեկություն ստացվեց այն մասին Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կարող են Սիրիայում համատեղ ռազմական գործողության անցնել։ Համատեղ ռազմական գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Իդլիբ քաղաքում։ Նշվում է, որ Ռուսաստանն ու Իրանը գործողության կանցնեն Իդլիբի հարավային մասում, իսկ Թուրքիան կհարձակվի հյուսիսային ուղղությամբ։ Թուրքական Aydinlik Gazetesi պարբերականն անդրադարձել էր այս թեմային: Օգոստոսի 15-ին Իրանի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Մուհամմեդ Բաքիրին Անկարան ժամանեց և հանդիպեց Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիա կայցելի նաև Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը: Գեներալ Բաքիրին Իրանի գլխավոր շտաբի առաջին ղեկավարն է, ով Թուրքիա է այցելել 1979 թ. Իսլամական հեղափոխության ժամանակից, և ամենից առաջ այս հանգամանքը, անկասկած, այդ այցը կարևոր և յուրահատուկ է դարձնում: Բացի դրանից՝ կան մի շարք կոնյունկտուրային դեպքեր, որոնք ամրապնդում են այդ այցի պատմական բնույթը: Իսկ արձագանքները, որոնք այդ այցն առաջացրել էր Թուրքիայում, իրանցիները կարդացին Թուրքիայի Անվտանգության ազգային խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Թունջեր Կըլընչի՝ իրանական մամուլի համար արած կարևոր հայտարարության մեջ: Կըլընչն իր հայտարարության մեջ նշեց. «(Այս այցը) պատմական նշաձող է Թուրքիայի ներքին քաղաքականության և Իրանի տարածաշրջանային դիվանագիտության մեջ: Եթե Թուրքիան և Իրանը միասին գործեն, տարածաշրջանի պատմության մեջ կարող է նոր էջ բացվել»: Կըլընչը, ում արտահայտությամբ՝ Թուրքիան սովոր է «կապուտաչյա գեներալների» և «յանկիների» ընդունել, իր ելույթի հաջորդ մասում իրանցի գեներալի այցն Անկարա որակեց որպես «հարված, որը Թուրքիան հասցրեց ատլանտյան ճակատի հետ իր հարաբերություններին»: Ըստ Կըլընչի՝ այդ այցը պատմական խորհրդանիշ էր Թուրքիայի համար, որը չտեսնված մետամորֆոզներ է ապրում: Կըլընչն այդ փոփոխություններն այսպես բացատրեց. «Թուրքիան մոտենում է Ռուսաստանին և Չինաստանին և միևնույն ժամանակ հեռանում է Էր-Ռիյադի, Աբու-Դաբիի, Բրյուսելի, Վաշինգտոնի քաղաքականությունից: Բոլոր պարամետրերն այդ փոփոխություններն են մատնանշում»: Դաշնակցային հարաբերությունների կառուցումը պահանջում է գաղափարների միասնություն և հետևաբար՝ շահերի միասնություն, եթե ոչ բոլոր, ապա կենսական կարևորության հարցերում։ «Եթե նայենք այդ դիտանկյունից, ապա ներկա պահին Թուրքիան շատ քիչ դաշնակիցներ ունի։ Վերջին հաշվով մենք չենք կարող միանգամայն վստահ լինել դաշնակից համարվող պետություններից ոչ մեկի հարցում, թե երբ կգա «հենց այդ պահը»։ Այդ իսկ պատճառով մենք պետք է հրաժարվենք հռետորաբանությունից, երբ հաճելի ժպտացող յուրաքանչյուրը դասակարգվում է «դաշնակից»՝ դրական վերնագրերով, և դա արտացոլում է գտնում հասարակական կարծիքում»,-այս մասին Sabah-ում գրում է Հիլալ Կապլանը։ «Այդ տեսանկյունից նայելով Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, որոնք ավելի ամուր են դառնում շնորհիվ «Ակկույու» ԱԷԿ-ի և «Թուրքական հոսք» նախագծերի... Սակայն եթե Ռուսաստանը չհրաժարվի այդ դիրքորոշումից՝ սպառնալով խոչընդոտել Սիրիայում Թուրքիայի ներկայությանը, ապա 2016-ի հուլիսի 15-ից հետո հարաբերությունների դրական զարգացումը կարող է ընդհատվել։ Երբ «Եփրատի վահան» գործողության մեկնարկին Ռուսաստանը համագործակցության գնաց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, դա կարևոր ազդանշան էր ԱՄՆ-ի հասցեին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Ինչպես ասում է նախագահ Էրդողանը՝ Իդլիբի ազատագրումը գործընթաց է, որը նաև քննարկվում է Ռուսաստանի և Իրանի հետ։ Առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ այդ տեսանկյունից թեժ իրադարձություններ»։ Մինչ ագրեսիվ մեթոդների անցնելը, Ռուսաստանը նախընտրում է պասիվ ագրեսիվ մեթոդներ։ Օրինակ, «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարությունը, թե «Թուրքիայի որոշ առողջարանային շրջաններում վիրուս է հայտնաբերվել», մինչդեռ ոչ մի դեպք չի գրանցվել, որոտացել է որպես ամպրոպ պարզ երկնքում և եղել ինքնատիպ իրադարձություն։ Բարեբախտաբար, ռուս հանգստացողներից ոչ մեկ, բացառությամբ 0.1 տոկոսի, ականջալուր չի եղել իր պետական հաստատություններին, և դա էականորեն չի ազդել զբոսաշրջային ոլորտի ցուցանիշների վրա։ Ի դեպ, վերջերս սկանդալային մի միջադեպ գրանցվեց, որը մեծ արձագանք չառաջացրեց ԶԼՄ-ներում, դա ՌԴ քաղաքացու ձերբակալությունն է, որը կապված է եղել ԴԱԻՇ-ի հետ և պատրաստվել պայթեցնել Ինջիրլիք բազայի ամերիկյան ինքնաթիռներից մեկը։ Ահաբեկիչը, ով, ինչպես հաղորդվում է, ժամանակին ձերբակալվել է՝ շնորհիվ անվտանգության ուժերի միջամտության։ «Ի՞նչ եք կարծում՝ Ինջիրլիք բազայում ամերիկացիների վրա հարձակումից հետո հենց այս ժամանակաշրջանում ումի՞ց ավելի կախված կդառնայինք ռազմավարական առումով», եզրափակել էր հոդվածագիրը։ Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am