Պուտին-Էրդողան ջերմ, բայց «փշոտ» հարաբերությունների ծանր գինը

Արևմտյան մի շարք երկրներ Ստամբուլում իրենց երկրների դեսպանատները փակել են: Արևմուտքում ուժգնանում է Թուրքիայի նկատմամբ քննադատությունն այն բանից հետո, երբ հայտի դարձավ, որ Թուրքիայում ընտրությունները կայանալու են այս տարվա մայիսին:

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո` այս երկրի շուրջ իրադարձություններն այլ լույսի ներքո են, կարծես, երևում...

Մի քանի օր առաջ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտնել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով։

Արևմուտքից սկսել են ավելի ու ավելի հաճախակի քննադատել Թուրքիայի բարեկամությունը Ռուսաստանի հետ, և մասնավորաբար` նրա անձնական, ջերմ հարաբերությունները Պուտինի հետ: Արդեն բացահայտ ասում են, որ Թուրքիան Արևմուտքի գործընկերը չէ: Վերջերս նման դիրքորոշմամբ էր հանդես եկել անգամ «Guardian»-ը:

Մի կողմից Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, մյուս կողմից` Պուտինը բարեկամը: ՌԴ նախագահը, կարելի է ասել, նույնիսկ հպարտանում է Էրդողանի հետ վստահելի հարաբերություններով, նշում է, թե` Էրդողանն «իր խոսքը պահող» առաջնորդ է, նա վստահելի է, նրա վրա կարելի է «հիմնվել»:

Ու այս համատեքստում Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին զգուշանալ հնարավոր ահաբեկչություններից Թուրքիայում:
Իսկ այն, ինչ հաջորդեց որպես պատասխան Անկարայից, արդեն, խիստ ուշագրավ էր...

Թուրքիայի ՆԳ նախարարը՝ ԱՄՆ դեսպանին. «Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարեք Թուրքիայից»


Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարզային միգրացիոն ղեկավարների գնահատման ժողովի ժամանակ օրերս հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է մի շարք ներքաղաքական թեմաների, ահաբեկիչների դեմ պայքարին ու փախստականների խնդիրներին։
Նա ասել է, թե Թուրքիա եկած ամեն ամերիկացի դեսպան մտածում է՝ ինչպես հեղաշրջում իրականացնի։ «Սա Թուրքիայի համար անբախտություն է։ Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան մտածում է, թե ինչպես Թուրքիային վնաս հասցնի ու ինչպես իր հայրերին կարողանա օգտակար լինել։ Ամերիկացի դեսպանները հավաքում են մյուս դեսպաններին ու փորձում նրանց խելք սովորեցնել, իսկ նրանք չեն էլ նեղվում։ Նրանք գիտեն ճշմարտությունը։ Միասին նստում ու ծրագրեր են մշակում, սակայն իրենց ծրագրերը խափանող մեկ մարդ կա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»։
Դիմելով ներկայիս Թուրքիայում ԱՄՆ դեսպանին՝ նախարարն ասել է, թե գիտի դեսպանը որ լրագրողներին է «նյութ գրել տալիս»։ «Շատ լավ գիտեմ, թե ինչեր եք անել տալիս, ինչ քայլեր եք ձեռնարկում, ինչպես եք ցանկանում Թուրքիան խառնել։ Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու տարե՛ք Թուրքիայից, դիմակավորված, կեղծ ժպտացող դեմքերը հետ քաշե՛ք։ Այսքան պարզ եմ ձեզ ասում»,- ըստ ermenihaber-ի, ասել է Սոյլուն։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը օտարերկրյա պետությունների այս որոշումն անվանել է հոգեբանական պատերազմ Անկարայի դեմ։

«Թուրքիան շրջանցել է պատժամիջոցները և ռազմական նշանակության ամերիկյան ապրանք է վաճառել Ռուսաստանին», գրեց The Wall Street Journal-ը

Ամերիկյան թերթի փոխանցմամբ, Թուրքիան շրջանցել է Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և ամերիկյան արտադրության էլեկտրոնային սարքեր, պահեստամասեր ու այլ ապրանք է վաճառել Ռուսաստանին: Այդ արտադրանքի մի մասի պատվիրատուն Ռուսաստանի զինված ուժերն է: Ըստ թերթի, առնվազն 13 թուրքական ընկերություններ Ռուսաստանի շուկա են հասցրել առնվազն 18 միլիոն 500 հազար դոլարի պլաստմասսա, ռետինե արտադրանք և տարատեսակ տրանսպորտային միջոցներ:

Թերթը պարզել է, որ այդ արտադրանքը հետագայում գնել են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ առնչություն ունենալու կապակցությամբ պատժամիջոցների տակ գտնվող առնվազն 10-ը ռուսական ընկերություններ: Թուրքական ընկերությունները, խախտելով ամերիկյան արտահանման հսկողության կանոնները, 2022 թվականի մարտից հոկտեմբեր Ռուսաստան են ուղարկել 15 միլիոն դոլարի հասնող ամերիկյան արտադրանք, այդ թվում՝ վերելակներ, գեներատորներ և համակարգչային սարքեր:

Թուրքական արտադրանք ստացած ռուսական ընկերությունների թվում են «Մարտավարական հրթիռներ» կորպորացիայի դուստր-ձեռնարկությունը, որը սարքավորումներ է արտադրում ռուսական ռազմական նավատորմի համար, և հրացաններ արտադրող «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը: Երկուսն էլ գտնվում են պատժամիջոցների ցանկում: Մոսկվան և Անկարան առայժմ չեն արձագանքել The Wall Street Journal պարբերականի հրապարակմանը:

Չավուշօղլուն քննադատել է Թուրքիայում հյուպատոսարանները փակած երկրներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Թուրքիայում հյուպատոսարանները վերջերս փակած արևմտյան երկրներին մեղադրել է դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար: Մի շարք երկրներ փակել են հյուպատոսարանները՝ դա պատճառաբանելով անվտանգության երաշխիքներ չստանալու հանգամանքով: «Անկախ ամեն ինչից, այդ հայտարարությունները միտումնավոր են արվել: Մենք նախազգուշացրել ենք, որ եթե նրանք շարունակեն այդպես գործել և մեզ չներկայացնել համապատասխան տեղեկություններ ու փաստաթղթեր, ապա մենք կդիմենք այլ քայլերի»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարություն էին կանչվել գլխավոր հյուպատոսարանները փակած Բելգիայի, Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի դեսպանները: Թուրքական կողմը նրանց հայտնել է, որ «Թուրքիայում ամբողջությամբ երաշխավորված է օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը»:

Թուրք ազգայնականը խայտառակություն էր համարել Ստամբուլում մի շարք հյուպատոսությունների փակումը

Թուրք ազգայնականների ղեկավարը կարծում է, որ ԱՄՆ-ն մոբիլիզացրել է իր խամաճիկներին, իսկ հիմա սպառնալիքի աղբյուրի բացահայտումը Վաշինգտոնի համար պատվի հարց է։

Ստամբուլում մի շարք եվրոպական հյուպատոսությունների փակումը ահաբեկչության պատճառաբանությամբ խայտառակություն է: Հայտարարել է թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը երկրում կայանալիք ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ դաշինքի մեջ է։ «Մեր սրբավայրերը պղծող սատանայի կամակատարները սադրանքներով են զբաղված։ ԱՄՆ-ն առաջատար դեր է խաղում այստեղ և մոբիլիզացնում է իր խամաճիկներին։ Սպառնալիքի աղբյուրի բացահայտումը նրանց համար պատվի հարց է։ Հյուպատոսությունների փակումը ոչ մի բացատրություն չունի», - ասել է Բահչելին Թեքիրդաղում ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով, որի մասին նախազգուշացրել Էր ԱՄՆ–ն։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2282 անգամ
Լրահոս
Ոսկու համաշխարհային պահանջարկը 2025թ. առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 5 հազար տոննան «ՀՀ–ում ճնշման տակ են հայտնվում հիմնարար մարդու իրավունքները». Դանիական Եկեղեցիների Խորհուրդը դիմել է Նիկոլ Փաշինյանին Տեր Շավարշն ու Բագրատ սրբազանը շփվում են մինչև դատական նիստը (video) Ստրասբուրգում Արարատ Միրզոյանի ելույթի ժամանակ փողոցում ակցիա էր (video) Սրբազան պայքարի աջակիցները ակցիա են իրականացնում Բագրատ սրբազանի գործով նիստին (video) Ավինյանի ու Փաշինյանի «բլեֆը»՝ Կառավարության նիստին (video) Միանգամայն շփոթ է` անունով հյուսիս, ազգությամբ` հարավ․ Ազգանվան և արյան համատեղումը միայն մի տեղ է տանում` Թուրքիա... «Մնացել ես խավարամիտ, երկչոտ և երախտամոռ»․ Արեգ Սավգուլյան Դատապարտում ենք հայ ինքնությունը հանցավորության հետ կապող վտանգավոր հռետորաբանությունը. Հայ դատի հանձնախումբ Հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթն էր քաշում․ Քոչարյանը՝ Փաշինյանի թմբուկ նվագելու մասին Երևանում անձեռոցիկների արտադրամաս է այրվում Հովհաննես Խուդոյանը ապացույց կեղծելու և օգտագործելու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հանգիստ չեն թողնելու, Հայաստանը հում-հում ուտելու են․ Ռոբերտ Քոչարյանի զգուշացումը (video) Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Ես չեմ կարծում, որ մենք պետք է դրա համար Ադրբեջանին քննադատենք, էլ չեմ ասում՝ դատափետենք․ Փաշինյան Երբ այն ավարտենք, այդտեղից ամենակարճ ճամփով կհասնենք թյուրքական աշխարհ. Թուրքիայի տրանսպորտի նախարարը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ԵՄ-ն նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Ես կասեի՝ հոգեկան հիվանդ է․ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ պատասխանը (video) Եթե մեր քաղաքական ուժը առաջին տեղը չունենա, ես որևէ հավակնություն չեմ ունենալու. Քոչարյան Մորս 88տ-ում, եթե ասեի՝ կարո՞ղ ա չես ջոկում 10 հազարը ոնց ծախսես՝ լուրջ կնեղանար. Քոչարյան (video) Ռեմբո է եղել, Գիքոր է դառել, հիմա էլ Գիքորի վիճակում «էստի համեցեք» է անում. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Իրանի նկատմամբ անվստահություն ձևավորելը շատ ծանր է նստելու մեզ վրա. Ռոբերտ Քոչարյան «Քյարամյա՛ն, որ փողերիդ համար օդը կարողացար փակել, բա ինչու՞ ողջ պատերազմի ժամանակ չփակեցիր» (video) էդ քյոռփա հալով ի՞նչ ես մտնում դրա մեջ, որ Մակրոնը համբուրի՞. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Ստում է․երբեք ուրիշ տեղից զենք առնելու խնդիր չենք ունեցել. Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հունվարի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունվարի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հունվարի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am