Մոսկվայի խորիմաստ լռությունը մութ գործարքի շուրջ

Ռուսաստանի կողմից Թուրքիային տրամադրվելիք C-400 համակարգերի թեման արդեն մեկ ամսից ավելի բավական թեժ քննարկվում է: «Ես գրում եմ այդ մասին ամենաառաջին օրերից։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարն օգտագործվում է որպես PKK/PYD պետության ստեղծման գործիք, լծակ։ ԴԱԻՇ-ից ազատագրված տարածքները զբաղեցնում է PKK-ն։ Ավելին, որոշ շրջաններ ԴԱԻՇ-ը թողնում է նույնիսկ առանց մարտի։ Գաղտնիք չէ, որ նոր զգեստը, որը ցանկանում են հագցնել տարածաշրջանին, կարում է ԱՄՆ-ը…», գրում է թուրք հեղինակ Թունջայ Մոլավեյսօղլուն, ու հարցնում, թե ո՞րն է այսօր Թուրքիայի համար ամենամոտ սպառնալիքը` «Պատասխանը կասկածներ չի հարուցում՝ PKK ահաբեկչական կազմակերպությունը: PKK-ն, որը հանրահայտ «քրդական նախաձեռնության» իրականացման գործընթացում կարողացել է մեծացնել գրոհայինների թիվն ու բարձրացնել իր մարտական հնարավորությունները, շարունակում է իր ակցիաները ինչպես մեր սահմանների մոտ, այնպես էլ երկրի ներսում։ Ծանր զենքը, որն ԱՄՆ-ը տալիս է Սիրիայի հյուսիսի քրդական կազմավորմանը, հայտնվում է PKK-ի ձեռքում, այդ սպառազինությունները PKK-ն օգտագործում է թուրք զինվորների դեմ»: Ապա` հեղինակը հավելում է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է…ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ և առաջատար ուժն է։ ՆԱՏՕ-ի մի երկիրը բացահայտ աջակցում է ահաբեկչական կազմակերպության, որին ՆԱՏՕ-ի մյուս երկիրը համարում է սպառնալիք իր գոյության ու ազգային անվտանգության համար։ Եվ պաշտպանում է այդ կազմակերպությանը որպես իր «ցամաքային ուժ»։ Այդ իրավիճակում Թուրքիայի մոտ սպառնալիքի ընկալումը պետք է փոխվի…Պետք է նայել ուժերին, որոնք կանգնած են PKK-ի հետևում… ԱՄՆ-ից բացի, այդ կազմակերպությունն աջակցություն է ստանում նաև Եվրոպայում, դա նշանակում է՝ ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրները նույնպես առաջնահերթ չեն համարում Թուրքիայի ազգային անվտանգությունը»,-գրում է հոդվածագիրը։ Ժամանակահատվածում, երբ այդ ամենն ակնհայտ է դարձել, օրակարգում առաջացել է թուրքական հակաօդային պաշտպանության համակարգի հարցը։ Երևան է եկել մինչ այդ անտեսանելի՝ ատլանտյան և եվրասիական ուժերի մրցակցությունը»: Թուրքիան հստակ սահմանել է իր նախընտրությունն այդ հարցում և մտադրություն հայտնել ձեռք բերելու ռուսական արտադրության С-400 հրթիռներ։ Դրանից հետո որոշ «հեղինակներ» սկսել են քննադատել Անկարայի ընտրությունը, նկատում է հոդվածագիրը` հավելելով, որ միջին և մեծ հեռահարության հրթիռները, որոնք ունեն աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները, սպառնալիք են նաև Թուրքիայի համար… Սակայն գլխավոր հարցը կայանում է հետևյալում. ո՞ր երկրներից կարող է հարված հասցվել Թուրքիային բալիստիկ հրթիռներով։ «Համաձայն անվտանգության մասին մեր սովորական պատկերացման, ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարող հարված հասցնել Թուրքիային: Իսկ եթե ՆԱՏՕ-ի անդամները մեր բարեկամներն են, այդ դեպքում ինչու՞ Թուրքիային առնչվող հարցն ամենևին չի մտահոգում այդ երկրներին։ Ինչու՞ նրանք չեն համաձայնում համագործակցել Թուրքիայի հետ ո՛չ PKK-ի, ո՛չ էլ Ֆեթուլահ Գյուլենի Ֆեթո ահաբեկչական կազմակերպության հարցում»,-հարցադրում է անում Մոլավեյսօղլուն։ Պաշտոնաթող գեներալ, ռազմավար Նեժաթ Էսլենը, ով նմանեցնում է Թուրքիայի անվտանգությունն առանց տանիքի տան հետ, նշում է. «Մեզ տանիք կերաշխավորի հակաօդային պաշտպանության համակարգը»։ ԱՄՆ-ը ասում է՝ մի՛ գնեք ռուսական արտադրության С-400-ներ, դուք չեք կարող դրանք ինտեգրել ՆԱՏՕ-ում։ Համարենք, որ մենք գնել ենք համակարգեր, որոնք համատեղելի են ՆԱՏՕ-ի հետ, և այդ համակարգերը կպաշտպանեն մեզ Իրանից ու Ռուսաստանից… Լավ, իսկ ինչու՞ են Ռուսաստանն ու Իրանը սպառնալիք Թուրքիայի համար։ Ինչու՞ պետք է մենք միլիարդավոր դոլարներ ծախսենք երկրներից պաշտպանության համար, որոնք սպառնալիք չեն ներկայացնում։ Էսլենն ասում է, որ մենք պետք է մշակենք ազգային անվտանգության սպառնալիքի նոր ըմբռնում՝ կապված մեր տարածաշրջանի իրադարձությունների հետ։ Թուրքիան կարող է ազատվել այդ ճիրաններից՝ չհակամարտելով Արևմուտքի հետ, ռացիոնալ քաղաքականության օգնությամբ։ Նկատենք, որ անցյալ ամիս անգամ Bloomberg-ը հայտնեց, թե դրանք կարող են տեղակայվել Թուրքիայի ցանկացած տարածքում, այդ թվում Հայաստանի հետ սահմանին: Գործակալությանը թուրք բարձրաստիճան անանուն աղբյուրի համաձայն` Թուրքիան ռուսական պաշտպանական համակարգերի համար համաձայնել է վճարել 2.5 մլրդ դոլար, և նախնական պայմանագրով, 2 C-400 մարտկոցներ Թուրքիան կստանա գալիք տարվա ընթացքում, իսկ հետո ևս 2-ը կարտադրվի Թուրքիայի տարածքում: Այս գործարքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը, թեև ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անվանել էր «երկրի սուվերեն որոշումը», սակայն միևնույն ժամանակ նշել էր, որ գործարքը հարցեր է առաջացնում, քանի որ Թուրքիան կարող է ապահովել ռուսական համալիրների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել էր Պենտագոնի ղեկավարը։ Նա կոչ էր արել հետևել իրադարձությունների զարգացմանը. «Իսկապե՞ս նրանք կկիրառեն С-400-ները»։ Ապա` ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ավելի կոշտ էր, նրանք էլ հայտարարեցին, որ Թուրքիան պետք է բացատրի С-400 ռուսական զենիթային համակարգեր գնելու մտադրությունը: Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսն ասաց. «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, և ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է С-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա»,- ասել էր Դևիսը: Հավելենք, որ հունիսի սկզբներից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Թուրքիային С-400 վաճառելու Ռուսաստանի պատրաստակամության մասին «Մենք քննարկել ենք С-400 համալիրների վաճառքի հնարավորությունը: Մենք դրանք պատրաստ ենք»: Իսկ Թուրքիայից ավելի շատախոս էին. Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը, վստահեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Մենք և Ռուսաստանն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»: Բացի այդ, Էրդողանը հակադարձել էր Վաշինգտոնի հայտարարություններին` նշելով, թե չի հասկանում Ռուսաստանից С-400 համալիրներ գնելու առնչությամբ ԱՄՆ-ի անհանգստությունը. «Ինչո՞ւ այն պետք է առաջացնի անհանգստություն։ Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար»։ Էրդողանը նաև ընդգծել է, որ ռուսական ու թուրքական համապատասխան գերատեսչություններն այժմ գտնվում են բանակցային փուլում, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան «կանի այդ քայլը»։ Այստեղ խիստ ուշագրավ է Կրեմլի խորիմաստ լռությունը: Մոսկվան չի հստակեցնում, թե Էրդողանը ճի՞շտ է ասել, թե ոչ, գործարքը կայացե՞լ է, փաստաթղթեր իսկապես ստորագրվե՞լ են, թե ոչ... Ռուսաստանի կողմից Թուրքիային С-400 համակարգերի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Էրդողանի հայտարարությունն ամեն դեպքում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am