«Ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր»` անկրկնելի մակարդակ փաստարկների սնանկությունից

Ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը հերթական անգամ հիշեցրել է իր մասին։ Նա զարմացած է՝ ի՞նչ «կռվաններ են» բերում այն քաղաքական գործիչները, որոնք ցանկանում են ԵԱՏՄ-ից Հայաստանի անդամակցության դադարեցման գործընթաց սկսել: Tert.am-ի հետ զրույցում նա հարց է բարձրացրել, թե ինչ նկատի ունեն որոշ քաղաքական գործիչներ՝ ասելով, որ ԵԱՏՄ-ի հետ մեր համագործակցությունը արդյունքներ չի տալիս: «Կառավարության ղեկավարի գործն է, նա պետք է ցույց տա, թե ինչքան է աճել Հայաստանը տնտեսապես ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, որ պարզ լինի, թե ինչ դինամիկա կա: Ես իհարկե, ելնում եմ այն հասարակ մտքից, որ հայկական ապրանքներին շուկա է պետք, և Եվրասիական տնտեսական միության շուկան շատ հարմար է հայաստանյան և՛ գյուղատնտեսական, և՛ այլ ապրանքների համար»,- ասել է նա՝ նշելով, որ փոխանակ քննարկվի, թե ինչպես պետք է զարգացնել տնտեսական այս կամ այն ուղղությունը, որը կունենա մրցակցային ավելի մեծ հնարավորություններ ԵԱՏՄ-ի շուկայում, որոշ քաղաքական ուժեր «ապուշ-ապուշ» առաջարկություններով են հանդես գալիս: Նախ` սկսենք նրանից, որ եթե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ինչ-որ ոլորտում աճ արձանագրված լիներ` դա մեր հասարակությանը կներկայացնեին իշխանությունները: Եթե խոսում են այն մասին, թե ինչու առայժմ աճ չկա և ավելին` հետընթաց է, ուրեմն պրոբլեմը ԵԱՏՄ կառույցում է, նրա ոչ կենսունակ լինելու մեջ: Ու այստեղ հարց է, թե, ուրեմն, ով է` «ապուշ-ապուշ» խոսում: Անդրանիկ Միհրանյանի խոսքով՝ մարդիկ, որոնք պնդում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, դիմում են «դեմագոգիայի», «պրովոկացիայի», որի միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը գրավել իրենց վրա: «Դրանք անիմաստ քննարկումներ են և ժողովրդի ու քաղաքական ուժերի ուշադրությունն են շեղում,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հայտարարություններն ու առաջարկությունները անէական են, դրանց հիմքում նյութ չկա,- եթե գոնե առաջարկ լիներ, թե որ կողմ պետք է գնալ, որ ուղիով զարգանալ, կարելի կլիներ ասել, որ դրանք լուրջ քաղաքական ուժեր են և փորձում են Հայաստանին սխալ ճանապարհից հետ կանգնեցնել»,-ասաց նա: Տպավորություն է ստեղծվում, որ Միհրանյանը բավական անհանգստացած է իր խոսքով ասած` «դեմագոգիայի», «պրովոկացիայի» դիմող ուժերից: Եթե այդ մարդիկ ժողովրդի ուշադրությունն են շեղում, Միհրանյանն ու ԵԱՏՄ-ականներն էլ փաստորեն զբաղված են «ճշմարտության» վրա լույս սփռելով: Դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվողները կարևորում են Հայաստանի եվրաինտեգրումը, ցանկանում են, որ Հայաստանը Եվրոպական ուղիով գնա, նա պատասխանեց․«Ես մասնակցում էի 2013թ․ քննարկումներին, երբ Հայաստանը՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ պետք է ստորագրեր Արևելյան գործընկերության ասոցացման համաձայնագիրը: Այն ժամանակ տնտեսագետ Վլադևը ներկայացնում էր, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան և՛ Հայաստանի, և՛ Ուկրաինայի համար: Հիմա մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի խնդիրներ ունեցավ Ուկրաինան, երբ ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը․ Ուկրաինան փակեց իր համար ռուսական շուկան, և դա էլ իր հերթին նրա համար բերեց տնտեսական խնդիրներ: Այսպիսի խնդիրներ կարող են լինել նաև Հայաստանի համար»: Փաստորեն, Միհրանյանը բռնել է ռուսական ավանդական ոճի` շանտաժի ուղին, «եթե չանդամակցեինք, ինչեր կլիներ...»: Իսկ Միհրանյանին, հավանաբար, ձեռնտու չի հիշել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց անմիջապես հետո Հայաստանում իշխանական որոշ շրջանակներ և նաև իր նմանները մեր հասարակությանը հրամցնում էին, թե անդամակցության դեպքում կլուծվի Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը, Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելը կկանխվի: Ու ի՞նչ եղավ անցյալ տարի ապրիլին... Միհրանյանն ու իր շեֆերը կարողացա՞ն կանխել Ալիևի կողմից ապրիլյան պատերազմի հրահրումը... Էլ դրանից ավելի վատ ի՞նչ պետք է լիներ, որ Միհրանյանն ու իր շեֆերը համարեին, որ այ, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին` ավելի վատ կլիներ Հայաստանի համար: Թե՞ ապրիլյան պատերազմը, ռուսական զենքից հայ զինվորների կորուստը Միհրանյանի համար այնքան էլ «խնդիրներ» չեն Հայաստանի ու Արցախի համար: Հետևաբար, ի՞նչ «երեսով» է Միհրանյանը հրճված հայտարարում, թե «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Հայաստանի անվտանգությունն առաջնահերթ է և՛ ժողովրդի, և՛ պետության, և՛ Լեռնային Ղարաբաղի համար»: Իսկ իրականությունն այն է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության «արդարացիությունն» ապացուցելը մնացել է Պուտինյան Ռուսաստանի ջատագով Միհրանյանի ուսերին, որն իր պարտքն է համարում Հայաստանում լռեցնել ԵԱՏՄ-ին անդամակցությունից դժգոհությունները, կարծես, կարող է ապացուցել դրա հակառակը: Հիմա պարզ է, թե ինչու է ռուսաստանյան քաղաքագետը գռեհիկ որակումներ շռայլում, հայաստանցի գործիչներին անվանում` «ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր»: Հակափաստարկներ ունենային` հակառակն ապացուցելու, ի ցույց կդնեին Հայաստանի ստացած «բարիքները» ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Թամար Բագրատունի

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am