Իսկ ու՞մ է պետք Լուկաշենկոն, որ գալիս  է Հայաստան…

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու են  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ անդամ պետությունների ղեկավարներ: Կմասնակցի նաեւ Բելառուսի  նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով բազմիցս  սկանդալային ու ոչ կոռեկտ հայտարարություններ է արել Հայաստանի մասին: ՀԱՊԿ անդամ երկրների նիստերի ժամանակ նա պարբերաբար հեգնում է  թե՛ Հայաստանին, թե՛ վարչապետին: Որքան էլ Հայաստանի ներսում Փաշինյանը արժանանում է սուր քննադատությունների, մերժում ենք, պահանջում հրաժարականը, այնուամենայնիվ, ուզենք, թե չուզենք, այսօր Հայաստանը ներկայացնում է ինքը՝ Փաշինյանը: Եւ որեւէ երկրի ղեկավար իրավունք չունի ծաղրանքով ու քամահրանքով խոսելու մեր երկրի ղեկավարի հետ, առավել եւս՝ իրավունք չունի այդպես խոսելու մեր երկրի մասին, որքան էլ որ այսօրվա իշխանությունները իջեցրել են  նրա վարկանիշը: Փաշինյանը ՀԱՊԿ երկրների առաջնորդների հերթական հանդիպմանն իր ելույթում անդրադարձավ կազմակերպության խնդիրներին ու զարգացման հեռանկարներին:  

«Հայ-ադրբեջանական սահմանի լարված հատվածներում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, Եվրամիության քաղաքացիական դիտորդները Հայաստանի տարածքում հետևում են իրավիճակին, ԵԱՀԿ-ից ևս առաքելություն ուղարկելու հարց կա, իսկ ՀԱՊԿ-ը գործնական որևէ քայլի չի դիմել կազմակերպության անդամ Հայաստանին պաշտպանելու օգնելու համար»,- շատ տեղին դիտարկում  արեց Փաշինյանը:  

Լուկաշեկոն, ով դեմ է ՀԱՊԿ-ի մասնակցությանը հայ-ադրբեջանական հակամարտությանը, ասել է. «Ասես ուրիշ զբաղվելու բան չկա»։ Իսկ վերջապես ո՞րն է ՀԱՊԿ-ի առաքելությունը, Լուկաշենկոն չի մեկնաբանում: Նա միայն լավ գիտի, որ.«Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ նիստին ներկա անդամ պետություններից ոչ մեկի համար։ Այսօր Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևը լիովին մեր մարդն է, ինչ կլինի վաղը, ոչ ոք հավերժ չէ, ոչ ոք չգիտի, ուստի այդ սուր հարցերը հիմա է պետք լուծել, Ադրբեջանի գործող ղեկավարության օրոք, ով էլ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքին»։

Հիշեցնենք, որ Լուկաշենկոն 2016-ին Իլհամ Ալիեւի կողմից պարգեւատրվել է Հեյդար Ալիեւի շքանշանով: ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 2 ակնկալիքին՝ քաղաքական գնահատական տալու Բաքվի ագրեսիային և ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի մասին, ասաց.

«Դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ։ Երկու հարց եք առաջ քաշել, երկուսն էլ ավելի քան տարօրինակ»: Մինչդեռ տարօրինակը ոչ թե Փաշինյանի առաջ քաշած հարցերն էին, այլ՝  հենց Լուկաշենկոյի անտրամաբանական ու էքսցենտրիկ արձագանքները: Նա Ադրբեջանի մասին խոսում է ավելի դաշնակցային շեշտադրմամբ, քան՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի: Իսկ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, անդրադառնալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, մասնավորապես, ասել է․

 «Բելառուսն արդեն այնտեղ է։ Կարծում եմ, Ղազախստանի համար լավ դաս էր։ Եթե ասում եք ժամկետը 15 տարի է, վստահ եմ, որ Ուկրաինան այնտեղ կլինի, եթե սխալներ թույլ չտանք։ Դե, իսկ մնացածը՝ ըստ պարագծի… այդ հզորության միավորման ավարտից հետո, կամ միավորման ընթացքում… իրենք որտե՞ղ են հայտնվելու։ Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։ Այս ոչ դիվանագիտական, ոչ բարեկիրթ ու ոչ դաշնակցային խոսքով արդեն Լուկաշենկոն հատեց բոլոր կարմիր գծերը: Թեեւ ՀՀ իշխանությունը, ելնելով հանգամանքից, որ նա ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավար է , նրա մուտքը Հայաստան չի արգելել, նրան չի համարում  «անցանկալի անձ», դա չի նշանակում, թե Լուկաշենկոն այստեղ որեւէ մեկին պետք է: Հայաստանի հասարակության  համար նա անցանկալի անձ է: Հիմա նա գալիս է Հայաստան, որ ի՞նչ անի: 

Հ/Գ Զավեշտն այն է, որ Լուկաշենկոն կարող է մուտք գործել Հայաստան, իսկ Հայաստանի շահերը մշտապես պաշտպանող Կոնստանտին Զատուլինի մուտքն արգելված է: 

hraparak.am/

դիտվել է 1304 անգամ
Լրահոս
Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am