Ի՞նչ անել, որ Ալիևն այլևս երբեք չայցելի Արցախ

Կոպտորեն խախտելով «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» Արցախի Հանրապետության 2022թ. փետրվարի 18-ի օրենքը՝ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը, առանց Արցախի Հանրապետության վարչակազմի գրավոր թույլտվության, 2022թ. նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից օկուպացված Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածք՝ քաղաք Շուշի, որտեղ կրկին հոխորտացել ու մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, մասնավորապես՝
• «Հայաստանում ռեւանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում. Հայաստանում գլուխ են բարձրացնում ուժեր, շրջանակներ, որոնք չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ։ Հայաստանը լիովին չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, մեզ չի տրամադրել Զանգեզուրի միջանցքը և պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։ Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք ու պատրաստ ենք։»:
Ակնհայտ է, որ Իլհամը զգուշանում է և շատ լավ գիտի, որ արցախահայությունը, հայ ժողովուրդը երբեք չի համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ, այն է՝ իր տարածքների կորստի հետ: Հայաստանի զինված ուժերն Արցախից դուրս բերելու մասին հայտարարությունը ուղիղ մանիպուլացիա է, քանի որ ՀՀ-ն Արցախում չունի զինված ուժեր, իսկ Արցախի Հանրապետությունը, որպես դե ֆակտո պետություն, միջազգային իրավական ակտերով իրավունք ունի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ինքը նպատակահարմար է համարում՝ ապահովելու իր անվտանգությունը: Խոսքս մասնավորապես վերաբերում է 1933թ. դեկտեմբերի 26-ին ամերիկյան 20 պետությունների կողմից Մոնտեվիդեոյում ընդունված «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» կոնվենցիային: Համաձայն նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ «Պետության քաղաքական գոյությունը կախված չէ մյուս պետությունների ճանաչումից։ Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը,…»: Զանգեզուրի միջանցքն իրենց տրամադրելու մասին հայտարարությունը կրկին մանիպուլացիա է: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության մասին: Որպեսզի «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը չարմատավորվի դիվանագիտական բառապաշարում, ի դեպ թե՛ ներսում, և թե՛ դրսում, առաջարկում եմ չօգտագործել օկուպանտ Ադրբեջանի սուլթանի կողմից շրջանառության մեջ դրված այդ հասկացությունը, այլ օգտագործել «ճանապարհ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզով» ձևակերպումը:
«պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում մեր դեմ։»

Այս առումով հարկ է նշել հետևյալը. փոխանակ հայկական կողմն այս մասին պարբերաբար բարձրաձայնի, Իլհամ Ալիևն է խոսում սադրանքների մասին: Օկուպանտ Ադրբեջանն իր ապօրինի պահանջներն առաջ տանելու համար պարբերաբար դիմում է ուժի կիրառման Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ, ինչը Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Ղարաբաղը մեր հողն է. Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց գտնվելու ժամկետը, և եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության։»:

Ակնհայտ սուտ և կեղծ հայտարարություն: Բնականաբար Արցախը երբեք չի եղել և այժմ էլ չի հանդիսանում այսպես կոչված ադրբեջանական հող: Մի քանի տասնյակ դարերի պատմություն ունեցող թե՛ իրավական և թե՛ պատմական անառարկելի փաստերը վկայում են, որ Արցախը եղել է հայկական հող:
«եթե նրանք (հայերը – Ս. Հ.-Ջ.) իրենց հույսը դրել են ինչ-որ մեկի վրա, ապա նորից բախվելու են ողբերգության» հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի տասը սկզբունքներից մեկի՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում. Մեր համբերությունն անսահման չէ, և ես ևս մեկ անգամ ուզում եմ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, ապա Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր։»:

Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:

• «Երկու տարի է, ինչ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակը շարժվող մեքենաներին։»:
Սրանով Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է խաթարել Լաչինի միջանցքով իրականացվող բնականոն երթևեկությունը: Սա կրկին ուղիղ և բաց տեքստով հնչեցված սպառնալիք է ուղղված Արցախի և Հայաստանի հանրապետություններին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
• «Սեպտեմբերի 13-14-ի գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում։ Հայաստանը պետք է լավ իմանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից մենք մեր աչքերով տեսնում ենք Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները։»:
Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը կրկին ուղիղ և բաց տեքստով սպառնալիք է հնչեցրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասցեին, ինչը միջազգային իրավունքի ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքի կոպտագույն խախտում է:
• «Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ուզում են մեզ ինչ-որ բանում մեղադրել: Ես պատասխանել եմ նաև նրանց: Եթե նրանք նորից ինչ-որ բանի մասին կկանչեն (Если они еще будут кукарекать о чем-то), ապա նորից կպատասխանեմ: Դա ինձ չի կանգնեցնի:»:
Այս հայտարարությամբ Իլհամ Ալիևն, ըստ երևույթին, նկատի ունի Եվրոպական խորհրդարանին: Բանն այն է, որ 2021 և 2022 թվականների ընթացքում Եվրոպական խորհրդարանն ընդունել է չորս բանաձևեր, որտեղ մասնավորապես արձանագրել է հետևյալը՝
1. Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ զինվորական և քաղաքացիական, որոնք կալանավորված են հակամարտության ընթացքում և դրանից հետո, և որ Ադրբեջանը հետագայում ձեռնպահ մնա կամայական ձերբակալություններից, (2021թ. մայիսի 19-ի բանաձև),
2. ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին, (2022թ. փետրվարի 17-ի բանաձև),
3. հայկական մշակութային ժառանգության ջնջումը հանդիսանում է հայատյացության, պատմական ռևիզիոնիզմի և ատելության համակարգված, պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականության ավելի լայն օրինաչափության մի մասը, ներառյալ անմարդկայնացումը, բռնության հերոսացումը և տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը Հարավային Կովկասում, (2022թ. մարտի 9-ի բանաձև),
4. 44-օրյա պատերազմը հրահրել է Ադրբեջանը, ինչը հիմնովին փոխել է Հարավային Կովկասում քաղաքական, ռազմավարական և օպերատիվ իրավիճակի ստատուս քվոն՝ հանգեցնելով հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների, Ադրբեջանաարցախյան հակամարտությունը չի կարգավորվել,
Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է և 2022 թվականի մարտի 8-ին վիճելի տարածքը մնացել է առանց էներգակիրների հասանելիության, (2022թ. հունիսի 8-ի բանաձև):

• «Հայաստանը պետք է իմանա, որ ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարությունն է մեզ պահում ներկա շրջանակներում, այլ մեր սեփական քաղաքականությունը։ Մենք ոչ մեկից չենք վախենում, ոչ մեկից չենք զգուշանում: Եթե ինչ-որ մեկից վախենայինք, երբեք չէինք սկսի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմը:»:
Այս հայտարարությամբ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն ի լուր բոլորի բացահայտ հայտարարել է, որ ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:
Իլհամ Ալիևի վերոնշյալ՝ միջազգային իրավական ակտերի պահանջները կոպտորեն ոտնահարող, հակահայկական հայտարարություններն անառարկելիորեն վկայում են, որ զուր են և սին այն հույսերը, թե խաղաղության պայմանագրի կնքմամբ Ադրբեջանը կդադարեցնի ռազմատենչ հռետորաբանությունը, դրան հաջորդող զինված սադրանքները և հնարավոր կլինի նրա հետ ունենալ համատեղ խաղաղ գոյակցություն: Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները բռնազավթումից ազատագրելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝
1. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք է հայկական զույգ հանրապետություններում ապրող հայության համար:
2. հայրենատեր գործունեության հետագիծ ու սիստեմատիկ կրթություն և պետական կառավարման ոլորտի փորձառություն ունեցող անհատներից ձևավորել Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային, պետական շահերը սպասարկող Հայաստանի Հանրապետության վարչակազմ:
3. Կարգավորել, վերականգնել և ամրապնդել Հայաստանի Հանրապետության հարևանների, բարեկամների, դաշնակիցների և ռազմավարական դաշնակիցների հետ առաջացած խնդիրները:
4. Վերականգնել, վերազինել և արդիականացնել Հայաստանի և Արցախի հանրապետությունների զինված ուժերը:
5. Ուժի միջոցով վերականգնել Արցախի և Հայաստանի հանրապետությունների դե յուրե տարածքային ամբողջականությունը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 1502 անգամ
Լրահոս
Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am