Ում և ինչ հասկացրեցին Ռոհանին ու Սարգսյանը Թեհրանից

Համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը Աշխատանքային այցով հուլիսի 5-ին Թեհրան ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Հաջորդ օրը` Սերժ Սարգսյանը հանդիպել է նախագահ Ռոհանիի հետ: Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները: Ըստ ՀՀ նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության` նախագահները երկուստեք կարևորել են մի շարք այլ ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր և հեռանկարային նախագծերի իրականացումը: «Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը: Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը: Կողմերը կարևորել են Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել և ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի»: Միայն այն փաստը, որ պաշտոնական հաղորդագրությունում հիշատակվել է, որ Սարգսյանն ու Ռոհանին քննարկել են Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությունը, արդեն իսկ դրական փաստ է: Նշանակում է Երևանն ու Թեհրանը, այնուամենայնիվ, աշխատանքներ տանում են այս ուղղությամբ: Հաջորդ կարևոր պահն այն է, որ Սարգսյանն ու Ռոհանին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Այն, որ Հայաստանի և Իրանի նախագահները Թեհրանում քննարկել են ԼՂ հարցը, սա ուղիղ մեսիջ է Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք վերջին շրջանում Ռուսաստանից սպառազինություն ստանալով, փորձում են տարածաշրջանային երկրների հետ ուժի դիրքերից խոսել: Պարզ է, որ Թեհրանի համար իսկապես խիստ կարևոր է տարածաշրջանում անվտանգությունը, իսկ միայն խոսքեր չեն, ավելի Իրանի չի ցանկանում այս տարածաշրջանում այլ խաղացողների մուտքը, կամ` գործող խաղացողների  ազդեցության մեծացումը: Բացի այդ, Թեհրանը կրկին ընդգծում է, որ ԼՂ հակամարտությունը միայն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Սա ևս հստակ մեսիջ է ուղղված` արկածախնդրությունների սիրահար Ալիևին: Ինչ է խոստանում Ռոհանին երկրորդ նախագահությունը Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրորդ անգամ՝ ևս չորս տարով ստանձնեց նախագահական լիազորությունները: Սա երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու արարողակարգի վերջին փուլն էր․ երկու օր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել էր Հասան Ռոհանիի հաղթանակը նախագահական ընտրություններում: Իրանի խորհրդարանում կայացած երդմնակալության արարողության ժամանակ Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է բարելավել հարաբերություններն աշխարհի հետ: Օգոստոսի 3-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ էլ, անդրադառնալով 2015թ. Իրանի և վեց գերտերությունների ստորագրած պատմական համաձայնագրին, Ռոհանին նշել էր․«Մենք երբեք չենք համաձայնի ապրել մեկուսացման պայմաններում: Միջուկային գործարքը Իրանի կողմից միջազգային ասպարեզում բարի կամքի դրսևորում էր»: Իրանի օրենսդրության համաձայն, Ռոհանին երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի կառավարության կազմը: Առաջին անգամ Հասան Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2013-ին: Այդ պաշտոնում նա վերընտրվել է այս տարվա մայիսի 19-ին կայացած ընտրություններում: Հավաքելով ձայների 57 տոկոսը, նա հաղթանակ տարավ պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռաիսիի նկատմամբ: Իրանում նախագահությունը ընտրություններով որոշվող ամենաբարձր պաշտոնն է: Երկրի բարձրագույն իշխանությունը, սակայն, շարունակում է մնալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ձեռքում: Հենց հոգևոր առաջնորդն է վերջին 30 տարիներին վերահսկում երկրի արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, դատարանը, լրատվամիջոցները և մյուս առանցքային օղակները: Թամար Բագրատունի

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am