Մոսկվային հայտարարված պատերազմը կուժգնանա՞

«Պատժամիջոցների ռեժիմը պահպանվելու է տասնամյակներով», դժգոհում է Մոսկվան Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական չափաբաժինն արդեն օրենքի ուժ ունի: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի կողմից ընդունված այդ որոշումն օրերս ստորագրեց: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Հաքաբի-Սանդերսը նշել է, որ Թրամփը նոր պատժամիջոցների մասին որոշումը ստորագրել է նախևառաջ այդ հարցում իշխանությունների տարբեր թևերի միասնական դիրքորոշումն ընդգծելու համար: «Նախագահը կողմ է Իրանի և Հյուսիսային Կորեայի անազնիվ վարչակազմերի դեմ կոշտ միջոցների կիրառմանը` վատ պահվածքի համար պատժելու նպատակով: Դրա հետ մեկտեղ, ստորագրելով այս օրենքը, նախագահը հստակ ազդակ է ուղղում Ռուսաստանին առ այն, որ միջամտությունը Միացյալ Նահանգներում ծավալվող ժողովրդավարական գործընթացներին անընդունելի է: Օրինագիծը որոշակի փոփոխությունների ենթարկվեց բայցևայնպես՝ պետք է արձանագրել, որ Կոնգրեսն իր այս քայլով սահմանափակեց նախագահի լիազորությունՆերը: Չնայած այդ հանգամանքին, նախագահ Թրամփը ստորագրեց այս օրենքը` ելնելով ազգային միասնության նկատառումներից»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը` ընդգծելով․ «Մենք մեր տեսակետը շատ հստակ ենք արտահայտել` կողմ ենք այս երեք պետությունների դեմ կոշտ պատժամիջոցների կիրառմանը»: Հիշեցնենք՝ ամերիկյան նոր պատժամիջոցների համաձայն, սահմանափակվում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտում օտարերկրյա ներդրումների առավելագույն ծավալը: Այս օրինագծով չի բացառվում նաև անհատական պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի այն քաղաքացիների հանդեպ, որոնք առնչություններ ունեն կիբերհարձակումների կազմակերպման, կոռուպցիոն գործարքների և մարդու իրավունքների խախտումների հետ: Կոնգրեսի որոշման կարևորագույն կետերից մեկն էլ պատժամիջոցների վերացման հարցում նախագահի լիազորությունների կտրուկ սահմանափակումն է: Օրինագծի համաձայն, նախագահն առանց Կոնգրեսի հավանության պատժամիջոցները վերացնել չի կարող: «Պատժամիջոցների մասին օրինագծի ստորագրմամբ ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման բոլոր հույսերն ի դերև եղան»: Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում այսօր գրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանին լիարժեք առևտրային պատերազմ է հայտարարված: Բացի այդ, Թրամփն այս քայլով ի ցույց դրեց իր վարչակազմի լիակատար անզորությունը` նվաստացուցիչ կերպով գործադիր [իշխանության] լիազորությունները փոխանցելով Կոնգրեսին», - իր գրառման մեջ նաև պնդում է Մեդվեդևը` հավելելով․ «Պատժամիջոցների ռեժիմը պահպանվելու է տասնամյակներով, եթե իհարկե՝ հրաշք տեղի չունենա»: «Ընդհանուր առմամբ պատժամիջոցների քաղաքականությունը անհեռատես, անօրինական և անհեռանկարային բնույթ ունի»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նաև նշելով․ «Այն բոլոր պետությունները, որոնք բախվել են այդ անօրինականությանը` մտադիր են և պետք է պայքարեն իրենց շահերը պաշտպանելու նպատակով»: Պաշտոնական Թեհրանը ևս քննադատում է ամերիկյան պատժամիջոցների մասին նոր օրինագիծը: «Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները կոպտորեն խախտում են միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին: «Իրանը երբեք չի հանդուրժի իր մեկուսացմանն ուղղված քայլերը»,- այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Նրա այս հայտարարությունը հնչել է Թեհրանում կազմակերպված արարողության ժամանակ, որի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռոհանիին հաստատեց նախագահի պաշտոնում: Ամերիկացի վերլուծաբանների պնդմամբ էլ՝ թեև Դոնալդ Թրամփը, հատկապես Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման հեռանկարից առանձնապես ոգևորված չէր, այդուհանդերձ չստորագրել Կոնգրեսի կողմից ընդունված որոշումը չէր կարող: «Նախագահ Թրամփն իրականում ընտրություն չուներ և դա երկու պատճառ ունի: Առաջինն այն կասկածներն են, որ նա 2016-ի նախընտրական արշավի ընթացքում որոշակի գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել Ռուսաստանի կառավարության հետ: Եթե նա վետո դներ պատժամիջոցներ սահմանող օրենքի վրա, ապա նման քայլն այդ կասկածներն էլ ավելի էր խորացնելու: Մյուս, շատ ավելի պրագմատիկ պատճառը քվեների այն հարաբերակցությունն էր, որով հաստատվեցին պատժամիջոցները Կոնգրեսի երկու պալատներում: Այդ քվեները բավարար էին, որպեսզի Կոնգրեսը հետագայում կարողանա հաղթահարել նախագահի վետոն` անտեսելով նրա առարկությունները»,- նշում է Միջազգային հարաբերությունների «Ջոնս Հոպկինսի» դպրոցի պրոֆեսոր Հալ Բրանդսը: Կոնգրեսը Թրամփին կարող է պարտադրել հակառուսական նոր քայլեր ԱՄՆ-ի Կոնգրեսը ծրագրում է նոր քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի սահմանափակել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականություն վարելու նախագահ Դոնալդ Թրամփի ազատությունը: Այս անգամ խոսքը ոչ թե նոր պատժամիջոցներ սահմանելու, այլ սպառազինությանը վերաբերող միջազգային պայմանավորվածությունների մասին է: Կոնգրեսը ցանկանում է Պենտագոնին պարտադրել՝ խախտել կարճ և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը: Պաշտպանության ոլորտում նոր օրինագծերից մեկը Պենտագոնից պահանջում է ստեղծել և փորձարկել միջին հեռահարության հրթիռներ, որոնք արգելված են դեռ 1987-ին ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի ստորագրած պայմանագրով: Միջազգային քաղաքական թեմաներ վերլուծող Politico պարբերականի փոխանցմամբ՝ այդ նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ անհրաժեշտ է ստեղծել նոր հրթիռներ, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգն արդեն խախտել է 30 տարի առաջ կնքված պայմանագիրը: «Սակայն նախաձեռնության ընդդիմախոսներն ասում են, թե միջին հեռահարության նոր հրթիռների ստեղծումը կավելացնի միջուկային առճակատման վտանգը մի ժամանակաշրջանում, երբ երկու երկրների հարաբերություններում առանց այն էլ գրեթե «սառը պատերազմի» վիճակ է», - գրել է վերլուծության հեղինակ Բրայան Բենդերը: Սպիտակ տան ֆինանսական վարչությունը քննադատել է Ներկայացուցիչների պալատում շրջանառվող մտահղացումը, պնդելով, թե «այն պարտադրում է հրթիռային որոշակի համակարգ, ինչը կսահմանափակի ռազմական անհրաժեշտ պատասխան ընտրելու վարչակազմի ազատությունը»: Վարչությունը պնդում է, որ Թրամփի վարչակազմը «միևնույն է արդեն մշակում է դիվանագիտական, ռազմական և տնտեսական ռազմավարություն, որն առավելագույնի կհասցնի ճնշումը Ռուսաստանի վրա»: Ներկայացուցիչների պալատում մշակվող օրինագծով նախատեսվում է կազմել ցամաքային տեղակայման նոր հրթիռների ծրագիր: Սենատում նույնպես կքննարկվի նմանօրինակ նախաձեռնություն, որին կտրամադրվի 65 միլիոն դոլար: Բացի այդ, սենատորները մտադիր են Պենտագոնին առաջարկել՝ վերադարձնել 30 տարի առաջ կնքված պայմանագրով մարտական հերթապահությունից դուրս հանված հրթիռները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am