«Մահացածի մասին լավ, կամ ոչինչ» սկզբունքով

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության զարգացման շրջանակներում նշվող թիրախային երկրների ցանկը՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Իրան, Վրաստան, ԱՄԷ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Լիբանան, Բենիլյուքսի երկրներ: Կառավարությունը որոշել է ակտիվացնել արտաքին տնտեսական քաղաքականությունը, այդ նպատակով առանձնացնելով 14 երկիր, որոնց հետ տնտեսական հարաբերություններն աշխուժացնելու ուղղությամբ տարվելու է համապատասխան աշխատանք: Այդ նախաձեռնությունում, սակայն, Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չի հիշատակվում, իսկ առանձնացված երկրների ցանկում ԵՏՄ անդամներից տեղ է գտել միայն Ռուսաստանը: «Նախագծով սահմանվում են տնտեսական առումով ՀՀ համար հեռանկարային գործընկեր երկրների ցանկը»,- կարդում ենք կառավարության որոշման մեջ: Այդ ցանկից պարզ է դառնում, որ Հայաստանի կառավարությունն ավելի հեռանկարային է համարում տնտեսական հարաբերությունների զարգացումը Լյուքսեմբուրքի, Բելգիայի կամ Լիբանանի հետ, քան ԵՏՄ անդամներ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի հետ: Տնտեսական կապերի զարգացման համար Հայաստանի կառավարությունը, փաստորեն, ընտրել է Եվրամիության անդամ վեց ու ԵՏՄ անդամ ընդամենը մեկ պետություն: Եվ սա այն պարագայում, երբ 2013թ. Հայաստանի նախագահը անսպասելի որոշում կայացրեց՝ անդամակցել Կրեմլի նախաձեռնած մաքսային միությանը՝ այդ կերպ հրաժարվելով Եվրամիության հետ տարիներով բանակցված Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից: Հետաքրքրական է, որ կառավարության երեկվա նիստում որևէ մեկը չի էլ հիշատակել ԵՏՄ-ի մասին: Որոշման նախագիծը ներկայացնում էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Առանձնացված երկրների մեկնարկային ցանկ կա արդեն, դա, իհարկե, սպառիչ չի, ընդլայնվելու է, դրանց [ընտրված երկրների] հանդեպ լինելու է հատուկ ուշադրություն», ասել է Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքին արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանը․ «Ես հենց դա էլ նկատի ունեի, բաժանել ենք խմբերի ըստ ծավալների, ըստ մեր հետաքրքրությունների և ըստ հեռանկարների»: Նախատեսվում է նպաստել դեպի նշված 14 երկրներ արտահանումներին և այդ երկրներից ներդրումների, նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: Փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անգամ առաջարկել է ցանկում ներառել նաև Դանիան ու Շվեդիան, սակայն առաջարկությունը չի ընդունվել՝ «հաշվի առնելով տվյալ երկրներում ՀՀ դեսպանությունների ռեսուրսների սակավությունը»: Միաժամանակ, ԱԳՆ-ն առաջարկել է սկանդինավյան այդ երկրների հարցը դիտարկել հաջորդ փուլում: Կառավարության նիստից հետո Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանից լրագրողները հետաքրքրվել են՝ գործադիրի այսօրվա որոշումը արդյո՞ք նշանակում է, որ կառավարությունը հեռանկարային չի համարում ԵՏՄ շրջանակում տնտեսական փոխգործակցությունը: «Երկրների ընտրությունը ԵՏՄ-ին կամ այլ միություններին անդամակցությամբ պայմանավորված չէ, հետագա ժամանակաշրջանում այդ ցանկը ենթակա է լինելու համալրման: Այժմ մենք բարձր թիրախային երկրներից բացի քննարկում ենք նաև միջին թիրախայնություն ունեցող երկրների խումբ հաստատելու հարցը», ասել է Գարեգին Մելքոնյանը: Նկատենք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ԵՏՄ չորս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան) հետ Հայաստանի առևտուրը 2016թ․ կազմել է 1 միլիարդ 401 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 27,6 տոկոսը: Այսինքն, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գրեթե երեք չորրորդ մասն իրականացվել է ԵՏՄ-ից դուրս: Այսպիսով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նախորդ երկուսուկես տարիները ցույց տվեցին, որ Երևանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի տնտեսական հարաբերությունների և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման ուղղությամբ: Ինչ վերաբերվում է ԵՏՄ-ին, ապա այն գնալով արժեքազրկվում է, կորցնում է բովանդակությունը, զուգահեռաբար, Ռուսաստանն աստիճանաբար մեկուսանում է, և այս պայմաններում Հայաստանի կողմից պետք է վարել ավելի տնտեսական ճկուն քաղաքականություն: ԵՏՄ-ն դարձել է, կարծես, հայ պաշտոնյաների համար մի կառույց, որի մասին ընդունված չէ բացասական գնահատականներ, բայց բոլորի համար էլ պարզ է, որ այն չկա, այսինքն` «Մահացածի մասին լավ, կամ ոչինչ» սկզբունքն է գործում: Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am