Դադարեցնե՞լ, թե՞ երկխոսել. ԵՄ-ում ընդհանուր հայտարարի չեն գալիս

ԵՄ-Թուրքիա հարաբերություններում լարվածության նորանոր դրսևորումներ են ի հայտ գալիս: Հուլիսի սկզբին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև, որում Եվրամիության երկրներին ու Եվրահանձնաժողովին կոչ էր արել՝ անհապաղ դադարեցնել Անկարայի հետ բանակցային գործընթացը, եթե թուրքական իշխանություններն անհրաժեշտ փոփոխություններ չկատարեն երկրի արդեն իսկ փոփոխված Սահմանադրության մեջ: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, սակայն դեմ է արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ բանակցային գործընթացը դադարեցնելու կոչերին: «Politico» թերթին տված ծավալուն հարցազրույցում Յունկերը, ի թիվս միջազգային օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրների, անդրադարձել է նաև Թուրքիա-ԵՄ ոչ դյուրին հարաբերություններին: «Թուրքիան մեր հարևանն է, մենք չենք կարող նրան ուղղակի անորոշության մեջ թողնել: Ես կողմ չեմ Թուրքիայի անդամակցության շուրջ երկխոսության դադարեցմանը»,- նշել է Յունկերը: Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը փաստել է` «Թուրքիան գրեթե ամեն րոպե հեռանում է ԵՄ անդամակցության համար իր իսկ ստանձնած պարտավորություններից»: Մինչդեռ, Յունկերի խոսքով՝ «ոչ թե Եվրամիությունն է միանում Թուրքիային, այլ Թուրքիան՝ Եվրամիությանը»: Անցած շաբաթ Բրյուսելում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել էր, թե ներկայումս անհնար է համարում Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելը: Միևնույն կարծիքն էր արտահայտել նաև Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը, որը քանիցս հանդես է եկել Թուրքիայի հետ բանակցային գործընթացը դադարեցնելու կոչերով: Թուրքիայի անդամակցությունը չի ողջունում նաև ԵՄ առաջատար ու ամենաազդեցիկ անդամներից Գերմանիան, որի հետ Թուրքիան վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունի: Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է Եվրահանձնաժողովից պահանջել՝ անհրաժեշտության դեպքում դադարեցնել ԵՄ անդամակցության նախապատրաստությանն օժանդակելու համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը՝ այդպիսով նաև ֆինանսական ճնշում գործադրելով Անկարայի վրա: Անդրադառնալով այդ խնդրին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը նշել է, թե Եվրամիությունը շատ հետևողական է ֆինանսական հարցերում և նախատեսված 3-4 միլիարդ եվրոյից մինչ օրս Թուրքիային միայն 189 մլն եվրո է հատկացրել: Պաշտոնական Բրյուսելի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվեցին անցած տարվա հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Եվրոպացի պաշտոնյաները, դատապարտելով թուրքական իշխանությունների ձեռնարկած պատժիչ գործողությունները, կոչ արեցին հարգել ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները: Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցն անդրադարձել է Թուրքիայում մահապատժի ընդունման հարցին: Նա նշել է, որ Էրդողանի իշխանության շրջանում Թուրքիան էլ ավելի է հեռացել ԵՄ-ից: «Եթե Էրդողանը իսկապես մահապատժի օրենքը ուժի մեջ դնի, այդ ժամանակ Եվրամիության դռները փակ կլինեն Թուրքիայի համար»,- ասել է Շուլցը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել էր մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին: «Եթե մահապատժի վերականգնման մասին որոշումը մեջլիսում ընդունվի, ես այն կվավերացնեմ: Եթե չանցնի, մի հանրաքվե էլ մահապատժի վերականգնման համար կանենք»,- հայտարարել էր Էրդողանը: Խոսելով Թուրքիայում մահապատժի վերականգնման ծրագրերի մասին՝ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն ամիսներ առաջ ասել էր. «Եթե մահապատիժը վերականգնվի, դա միևնույն ժամանակ կդառնա ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերջը: Այն երկիրը, որը ցանկանում է վերականգնել մահապատիժը, կարող է միանալ Հյուսիսային Կորեային կամ ցանկացած այլ երկրի, սակայն ոչ Եվրամիությանը»: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում իրականացվող ձերբակալություններով և ճնշումներով: Նոուերթը նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում բազմիցս քննադատել են Թուրքիայի իշխանություններին։ Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Թուրքիայում ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավար կազմի և լրագրողների դեմ դատավարությանը։ Նա շեշտել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է, որ Անկարան այս և նմանատիպ այլ դատավարություններում հարգանք ցուցաբերի խոսքի ազատության նկատմամբ և երաշխավորի արդար դատավարություն։ Նոուերթը նշել է, որ Թուրքիան պետք է ազատ արձակի այն լրագրողներին, որոնք ձերբակալվել են երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակ: Անկարայի և ԵՄ հարաբերությունները չեն կարող նախկինը լինել, ընդգծում է Գերմանիայի ԱԳՆ-ն: Մահապատիժը վերականգնելու մասին Թուրքիայի հայտարարությունները վերջ են դնում Բեռլինի և Անկարայի նախկին հարաբերություններին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։ Նախարարը նաև հիշեցրել է Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների անհարկի ձերբակալությունների և արդարադատության ոլորտում հազարավոր աշխատակիցների հեռացումների հետ կապված իրավիճակը։ «Մեզ համար պարզ է, որ Թուրքիան, որը շարունակում է շարժվել նույն ուղղությամբ, երբեք չի մտնի ԵՄ։ Մահապատիժը վերականգնելու բազմակի հայտարարությունները նշանակում է վերջ Թուրքիայի և Եվրոպայի միջև նախկին հարաբերություններին»,- ասել է նախարարը։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այստեղ որոշել են ԵՄ-ի հետ հարաբերությունները, կարծես թողնել ինքնահոսի, այլ դաշնակիցներ ձեռքբերել: Միաժամանակ Անկարան և Պեկինն են սերտացնում հարաբերությունները: Սա վերաբերվում է նախևառաջ անվտանգության ոլորտին: Այս մասին երկու երկրների ԱԳ նախարարները նշեցին երեկ` Մևլութ Չավուշօղլուի Պեկին այցի ընթացքում: Թուրքիայի ԱԳ նախարարը Չինաստանի մայրաքաղաք էր ժամանել թուրք-չինական երկկողմ կոնսուլտացիոն մեխանիզմի շրջանակում կազմակերպված թվով երկրորդ նիստին մասնակցելու նպատակով: «Չինաստանի հետ կապերը մեզ համար խիստ կարևոր են: Չինաստանի անվտանգությունը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի անվտանգությունը: Մենք երբեք թույլ չենք տա, որ Չինաստանի դեմ ուղղված որևէ գործողություն իրականացվի Թուրքիայի տարածքից», ասաց Չավուշօղլուն: Տարիներ շարունակ Անկարայի և Պեկինի հարաբերություններում առկա գլխավոր տարաձայնությունները վերաբերում էին Չինաստանում մահմեդականություն դավանող ամենամեծ էթնիկ խմբի` ույղուրների ճակատագրին: Թուրքիան միջազգային ասպարեզում ավանդաբար հանդես էր գալիս որպես Սինցզյանի ինքնավար շրջանում բնակվող ույղուրների գլխավոր պաշտպանը: 2009-ին, երբ Սինցզյանում հերթական բախումները ծագեցին չինացիների և տեղացի մահմեդական բնակչության միջև, այն ժամանակ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Էրդողանը Պեկինի գործողությունները «ցեղասպանություն» որակեց: 2015-ին էլ, ույղուրների դեմ ճնշումների հերթական փուլից հետո, Ստամբուլում հակաչինական բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, որոնք ավարտվեցին չինացի զբոսաշրջիկների դեմ հարձակումներով: Այսօր, սակայն, Անկարան զգալիորեն փոխել է իր դիրքորոշումը` հրաժարվելով անգամ ույղուրների շահերը ներկայացնող գլխավոր կառույցներից մեկի` Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման հետ համագործակցությունից: Ակնհայտ է, որ պաշտոնական Պեկինը Անկարայի դիրքորոշման նման փոփոխությունը բավական բարձր է գնահատում: «Ահաբեկչության դեմ պայքարի և ընդհանուր անվտանգության ամրապնդման ոլորտներում մեր համագործակցության խորացումը բխում է մեր երկու պետությունների շահերից: Դա նաև այն առանցքային գործոնն է, որի շնորհիվ մեր երկու պետությունների միջև առկա ռազմավարական փոխադարձ վստահությունն է՛լ ավելի է խորանում: Թուրքիան Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Պեկինը շատ բարձր է գնահատում Թուրքիայի այդ քայլը», նշեց Չինաստանի ԱԳ նախարարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am