Ալիևի տվայտանքների պատճառները

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր զինատեսակներ գնելուն, հայտարարել է, որ այդ հանգամանքը ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտել ու չի խախտելու: «Բալանսը երբևիցե չի խախտվել ու չի խախտվելու: Բալանսը խախտված է եղել 1992-ին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում իրենք չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ունեցանք այն, ինչ գրանցվեց 1994 թվականի մայիսին: Այդ բալանսը խախտվել էր այդ ժամանակ: Բալանսը կաշխատենք պահպանել հավերժ՝ մինչև վերջ», նշել է Մնացականյանը: Փաստացի, Արցախի ՊՆախարարը նշել է, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի: «2016թ. ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով»,-նշել է նախարարը: Անդրադառնալով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ինչի մասին են վկայում՝ հակառակորդն ավելի շատ պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողություններին է նախապատվությունը տալիս՝ Մնացականյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում: «Մենք մեր դիտարկման համակարգերով հնարավորություն ունենք դիտարկելու մինչև 10-15 կմ  հեռավորությունների վրա և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7կմ, 10-15 կմ խորքում: Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միևնույնն է գիտեն, որ գա ժամանակը իրենք պետք է նաև պաշտպանվեն: Պաշտպանության բանակը անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման և իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում»,- նշել է Մնացականյանը: Ադրբեջանի Պնախարարի այն հայտարարություններին ի պատասխան, թե իրենք ունեն «Իսկանդեր» ոչնչացնելու միջոցներ` պարոն Մնացականյանը վստահեցրել է. «Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»: Հարցին, թե «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենք չկա՞, Լևոն Մնացականյանն ասել է. «Իհարկե, ոչ»: Դիտարկմանը, թե նույնիսկ ամերիկյան չափորոշիչներով THAAD-ը ի վիճակի չէ դա իրականացնելու, նախարարն ասել է.«Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»: Այս համատեքստում հակադարձելով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, Լևոն Մնացականյանն ուշագրավ մեկնաբանություն է արել. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ  ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը  համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, կոնկրետ չնշեմ, ու անտեսել նման միջոցը դա կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում իմ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»-ը, կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի նշանակետի, ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռն է արձակվելու, կարծում եմ՝ դա միամտություն է»: Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից այդպիսի հայտարարությունները նպատակ ունեն իրենց հասարակությանը հանգստացնելու, սակայն իրականության մեջ դրանք «միամտությամբ ձախողված փորձեր են»: Փաստացի, Արցախի Պնախարարն մեկ անգամ ևս արձանագրել է հայկական կողմի այն դիրքորոշումը, որ Բաքուն ունեցել է այլ պլաններ, սակայն չի կարողացել այն իրականացնել: Այժմ էլ, գիտակցելով, որ հայկական կողմը կարող է անցնել հակահարձակման` Բաքուն պաշտպանական լուրջ աշխատանքներ է իրականացնում: Ալիևի, ժամանակ առ ժամանակ արտահայտվող հիստերիան, թե՛ հայտարարությունների, թե սահմանում իրավիճակի լարման ուղղությամբ, վկայում է, որ նա հայտնվել է նաև փակուղում իր քարոզչության արդյունքում` իր հասարակության առջև: Որքան էլ Ալիևի պահանջներն ուղղված են միջազգային հանրությանը, միևնույն է, նրա գլխավոր հասցեատերը հասարակությունն է, որին նա տարիներ շարունակ սնել է «հաղթական» ճառերով այն մասին, թե ինչպես է «ծնկի բերելու» Հայաստանին, ինչը չի կարողացել իրականացնել, ապրիլի պատերազմի օրերին անձամբ է խնդրել Մոսկվային` միջնորդել դադարեցնել իր իսկ սանձազերծած պատերազմը: Իհարկե, Ալիևի այսօրվա դրությունը չպետք է պատճառ դառնա, որպեսզի հայկական կողմն իրեն անհոգ զգա: Ցանկացած պահի Ալիևը կարող է դիմել նոր կարճատև լարումների` այդպիսով միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ խնդրի վրա ուղղելու նպատակով: Հետևաբար` հայկական կողմի պաշտպանական ամրությունից կախված է լինելու հարցը, թե արդյոք Ալիևը որոշումներ կայացնելիս կառաջնորդվի անկանխատեսելիության գործոնով նոր սադրանքների գնալու ուղղությամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am