«Շառից-փորձանքից» հեռու մնալը` «գերակա շահ»

Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է Կոնգրեսում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով, մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆֆերնը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից մեկն է: 2011-ից մինչեւ 2014-ը, որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, նա նպաստել է երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կոնգրեսում անցած լսումների ընթացքում, պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին, Ջոն Հեֆֆերնը հայտարարել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարեւորագույն ներուժ. «Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առեւտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ 2015թ. մայիսին կնքված հայ-ամերիկյան Առեւտրի եւ ներդրումների պայմանագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էներգետիկ ոլորտներում, կոնգրեսականներին ասել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մարգոթ Էլիսը. «Դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ոչ միայն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաեւ հնարավորություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել եւ զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»: Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարեւոր դեր ունի նաեւ երկու պետությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Կոնգրեսականը կոչ արեց Պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը. «Հայաստանի կառավարությունն իր կողմից պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է սկսել պայմանագրի մշակումը ամերիկյան նմուշի հիման վրա»: «Ինչ վերաբերում է երկկողմ հարկային պայմանագրին, Ֆինանսների նախարարությունն առաջնահերթությունը տալիս է մեկ չափանիշի հիման վրա՝ արդյոք ամերիկյան ընկերություններն օգուտ կստանան այդ պայմանագրից», - նշել է Ջոն Հեֆֆերնը: «Հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք նաեւ հաշվի են առնում Պետքարտուղարության կարծիքը, թե որքանով է դա համապատասխանում մեր ազգային շահերին, եւ ես հույս ունեմ լսել դա ձեզանից: Սակայն տեղյակ եմ նաեւ, որ լսելու եմ դա նաեւ ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններից»: Կոնգրեսական Շերմանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը. «Եկեք խոսենք ականազերծման ծրագրերի եւ Արցախի, որը նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր անվանվում, աջակցության ծրագրերի մասին»: Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգները «Լեռնային Ղարաբաղին, ԼՂ ժողովրդին տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, այդ թվում՝ մաքուր ջրով ապահովման եւ ականազերծման ծրագրերի տեսքով: Ի դեպ, 2002 թվականից ի վեր Միացյալ Նահանգները գրեթե 50 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Հայաստանին: «Հայաստանի հետ ռազմական համագործակցության ծրագրերը հաջողված են և շարունակական կլինեն», օրերս Ախուրյանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է  ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Միացյալ Նահանգները Հայաստանի զարգացման խոշոր դոնոր է: 2015թ. մայիսին կնքվեց հայ-ամերիկյան Առեւտրի եւ ներդրումների պայմանագիրը, որը երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման լուրջ հիմք է: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը պարբերաբար խոսում է Հայաստանի զարգացման պայմանների, տեսլականի մասին` կոնկրետ ոլորտների անդրադառնալով ու դրանց զարգացման հնարավորությունները նախանշում: Ընդ որում` ամերիկյան աջակցությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով, Վաշինգտոնի կողմից աջակցությունը հասնում է նաեւ Լեռնային Ղարաբաղին: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է, իսկ սա նշանակում է, որ ուղիղ ընկնում է Բաքվի կողմից քննադատության ենթարկելու առիթների տակ: Բայց հանուն արդարության նշենք, որ Հայաստան-ԱՄՆ զարգացման արդյունքում Հայաստանի շահը եւս ըստ արժանվույն չի գիտակցվում ու արժեւորվում Հայաստանի իշխանությունների կողմից: Հայաստանի իրական զարգացումը կարող է էլ ավելի մեծ օգուտներ բերել Հայաստանի քաղաքացիներին: Մինչդեռ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայության մասին հայտարարություններն ու դրանց մասին պարբերական հիշեցնումներն էլ, կարծես, բացառապես Վաշինգտոնի առաքելությունը լինեն: Հայաստանի իշխանությունները, թերեւս, նախընտրում են Մոսկվային չզայրացնել ու «շառից-փորձանքից» հեռու մնալու քաղաքականություն վարել: Թամար Բագրատունի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am