Հայաստանում դատավորներն անկախություն չունեն ու չեն ունենա

Իրավաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մի շարք գործերով ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր մտահոգությունն էր հայտնել այն մասին, որ ՀՀ-ն Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատարն է՝ 100․000 բնակչի թվով ՄԻԵԴ-ում գտնվող դիմումների քանակով։ «Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100․000 բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում»,- նշել է Վահե Գրիգորյանը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը միայն 2017 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում պարտավորեցրել է մի քանի քաղաքացու վճարել 28 հազար 500 եվրո գումար ներպետական ատյաններում նրանց խախտված իրավունքների դիմաց արդարացի փոխատուցման համար: Խոսքը «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի», «Այվազյանն ընդդեմ Հայաստանի», «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» եւ «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործերով կայացված վճիռների փոխհատուցումների մասին է: Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը մտահոգիչ է համարում փաստը: -Ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի պետությունը ստիպված չլինի իր սուղ միջոցներից նման գումարներ փոխհատուցել: Որտեղ է խնդիրը: -Ինչ խոսք մտահոգիչ է, որ բողոքները շատ են, որ իրավական պետություն մենք այդպես էլ չունեցանք, մյուս կողմից՝ նորմալ է այն առումով, որ քաղաքակիրթ շատ պետությունների դեպքում էլ են նման վճիռներ կազմվում: Այլ հարց է, որ սա մեզ համար շռայլություն է, մենք չպետք է թույլ տանք նման բան՝ ոչ պետությունն է մի բան, ոչ էլ մարդիկ, միշտ էլ մարդիկ չտեսնելով արդարությունը՝ հասնում են ՄԻԵԴ, տարիներով սպասում այնտեղ: Ես 10-րդ տարին է սպասում եմ: -Առանձին փաստաբաններ հաճախ են բարձրաձայնում, որ ՄԻԵԴ-ի պարտավորեցրած գումարները ոչ թե Կառավարությունը պետք է վճարի, այլ տվյալ դատավորը, որը ձախողել է իր գործում: Կարող է այս փոփոխությունը դրականորեն ազդել իրողության վրա: -Այդ մասին միանշանակ պատասխանելը բարդ է: Կարծում եմ, որ խախտման կոպտությունը պետք է հաշվի առնել,այնպես, ինչպես դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում, օրենքն ասում է, որ եթե դատավորի խախտումն ակնհայտ է, ապա պետք է ենթարկվի: Սա տարողունակ հարց է, պետք է հստակ հասկանալ երկու դեպքում էլ, որքան է դատավորի խախտումը ակնհայտ եւ կոպիտ: -Եթե ՄԻԵԴ-ում վճիռ է կազմվում, ամեն դեպքում առաջին պատասխանատուն դատավորն է, նա է խախտում թույլ տվածը: -Այդքան էլ համաձայն չեմ, օրինակ մի բան ասեմ իմ գործերից մեկով էլ են ցանկացել դիմել, բայց տվյալ մարդը հրաժարվել է՝ իմանալով, որ ընդդիմադիր եմ: Այսինքն նաեւ անհատական մոտեցում կա: Մենք ժամանակին քննում էինք ՝ այսպես ասած պատվերով գործեր, օրինակ Հյուսիսային պողոտայի, եթե <<պատվերը>> կար համատարած ու վճիռն էլ պարզ է, այդ պարագայում դատավորից պահանջել, ճիշտ չի լինի, պետությունն ինչքան անբարոյական պետք է լինի, որ պատվերը տա, դրանից հետո դատավորին պարտավորեցնի վճարել: Բայց օրինակ ես հիշում եմ նաեւ գործ, որ դատարանը խոշտանգման փաստը հաշվի առնելով էլի վճիռ էր կայացրել, կարծեմ Սիսիանի դատավորն էր: Սա ակնհայտ կոպիտ է, թեեւ սրա տակ էլ կարող է պատվեր լինել: -Այսինքն պետք է դատական ատյաններին իրական անկախություն տալ, հնարավո՞ր է նման բան: -Եթե մենք գիտենք, որ դատավորը անկախ չէ եւ վճիռները կայացնում է քաղաքական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չենք կարող պարտավորեցնել: Իսկ անկախություն չունի ու չի ունենա, որովհետեւ Սահմանադրության նախագծի մեջ, որը գնացել, հաստատվել էր Վենետիկի հանձնաժողովում, գրված էր, որ դատավորը ոչ մի դեպքում չի կարող ենթարկվել պատասխանատվության իր իսկ կայացրած որոշման համար, բացառությամբ դեպքերի, եթե նրա գործողություններում առկա են քրեական եւ վարչական արարքի հատկանիշներ, սակայն Սահմանադրությունը ընդունվելուց հետո ես հայտնաբերեցի, որ <վարչական> բառը փոխարինվել է կարգապահական բառով:Իսկ դա կար եւ այն էր ինչով ես ենթարկվեցի ու ազատվեցի: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am