Անհաղորդ ու մեկուսացած մնալու մոլուցքով

Վրացական, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները հուլիսի 20-ին հաղորդեցին, որ գործարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Փորձնական առաջին գնացքը Թուրքիայից մեկնել է Վրաստան: Առաջին ուղևորների կազմում են եղել Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության ու հեռահաղորդակցության նախարարը, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները: Նրանք իրենց առաջին ուղևորությունն են կատարել Բաքու-Թբիլիսի-Կարս գնացքով։ Նախարար Արսլանը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ կարևորություն է տալիս երկաթուղու կառուցման նախագծին և հավելել. «Այս նախագծում 3 երկիր է աշխատել։ Հաճույքով առաջին ուղևորությունն ենք իրականացնում։ Մենք պատմություն ենք կերտում։ Երկաթգիծը կծառայի նաև բեռնափոխադրումներին»։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այսպիսով, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր կապող օղակ կդառնա ժամանակակից «Մետաքսի ճանապարհի» միջնամասում՝ ամրապնդելով կապերը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև: Ավելին` նախագծով կարճ ժամանակում ամբողջությամբ կիրագործվի և Եվրոպայի ու Ասիայի միջանցք հանդիսացող Մարմարա ծովն ավելի մեծ կարևորություն կունենա։ Այս երկաթուղու կառուցման գաղափարն առաջին անգամ առաջ քաշվեց 1993 թ., երբ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ու սահմանի փակման պատճառով դադարեց գործել Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղին: Հետագայում արեն Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի նախագահները կրկին բարձրացրեցին երկաթուղու կառուցման հարցը 2005 թ. մայիսին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկման պաշտոնական արարողության ժամանակ: Իսկ արդեն 2007 թ.-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թբիլիսիում հայտարարեցին նախագծի մեկնարկի մասին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր նախագիծ է տարածաշրջանի համար, որի նպատակը ասիական երկրները Եվրոպայի հետ միավորելն էր: Իսկ որո՞նք են Հայաստանի նախագծերը, որը կարող է լինել մեր տարածաշրջանում: Արդեն քանի տարի է պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ ցանկանում են Հայաստանի տարածքով կապվել Սև ծովով Եվրոպայի հետ, և սա ոչ միայն տնտեսական լուրջ հարց է, այլև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից` քաղաքական նշանակության ազդեցիկ ծրագիր: Բայց Հայաստանի իշխանությունները լծված են պաթետիկ ելույթներ ու բաժակաճառեր շռայլելուն: Պաշտոնական Թեհրանի հայտարարություններին ի պատասխան նշանակալի արձագանք չի հնչում: Նույն անհասկանալի լռությունն են պահպանում Խորհրդարանում հայտնված, Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ի «ծիրին  մեջ» տեսնող ուժերը, առանց բացառության, իրենց ընդդիմություն համարողները: Ու այսպես, Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր ազդեցիկ պրոյեկտներից` մնալով աշխարհի անցուդարձին անհաղորդ ու մեկուսացած: Մետաքսյա Շալունց

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am