Պուտինի ու Էրդողանի նոր «ապտակը»

Ռուս-թուրքական ռազմական համագործակցության առնչությամբ ուշագրավ տեղեկություններ էր ստացվում: Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը, այս մասին օրերս վստահեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք և Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»,- ասել է Էրդողանը: «Ալմազ-Անթեյ կոնցեռն» բաժնետիրական ընկերության մշակման և արտադրության հեռահար գործողության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար ռադիոԷլեկտրոնային և հակազդման այլ տեսակների պայմաններում: Համակարգը կարող է աերոդինամիկական թիրախներ խոցել մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք վայրկյանում մինչև 4,8 կիլոմետր արագությամբ թռչում են մի քանի մետրից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա: Մինչդեռ հետաքրքրական էր պաշտոնական Մոսկվայի կողմից Էրդողանի հայտարարությանն ի պատասխան նախ լռությունը, ապա` լռությանը հաջորդած տարօրինակ մեկնաբանությունը: Ըստ էության Կրեմլը չի մեկնաբանում Ռուսաստանի հետ С-400 համակարգերի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:  «Չենք մեկնաբանում», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` TASS գործակալությանը: Այսինքն, Մոսկվան ոչ հաստատում է, ոչ հերքում: Սակայն, հիշեցնենք, որ հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Թուրքիային С-400 վաճառելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։ Մինչդեռ պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայից բացատրություն է ուզում լսել С-400-ներ գնելու վերաբերյալ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Թուրքիան պետք է բացատրի С-400 ռուսական զենիթային համակարգեր գնելու մտադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը: «Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, և ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է С-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա»,- ասել է Դևիսը: «Տրիումֆ» С-400ը բազմալիք զենիթահրթիռային համալիր է, որը հագեցած է տարբեր հեռահարության մի քանի տեսակի հրթիռներով: Այն մշակվել է 2000-ական թվականներին, սպառազինության կազմում ներառվել՝ 2007 թվականին: Իսկ ահա Էրդողանի ռեակցիան բավական խոսուն էր... Նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ չի հասկանում Ռուսաստանից С-400 համալիրներ գնելու առնչությամբ ԱՄՆ-ի անհանգստությունը: «Ինչո՞ւ այն պետք է առաջացնի անհանգստություն։ Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցառումներ ձեռնարկի իր անվտանգության ապահովման համար»,- ասել է Էրդողանը։ Նա նաև ընդգծել է, որ ռուսական ու թուրքական համապատասխան գերատեսչություններն այժմ գտնվում են բանակցային փուլում, և վստահություն է հայտնել, որ Թուրքիան «կանի այդ քայլը»։ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսն օրեր առաջ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անվանել էր «երկրի սուվերեն որոշումը»։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը։ Մետիսի խոսքով՝ հնարավոր գործարքը հարցեր է առաջացնում, թե ինչպես Թուրքիան կարող է ապահովել ռուսական համալիրների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ «Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել էր Պենտագոնի ղեկավարը։ Նա կոչ էր արել հետևել իրադարձությունների զարգացմանը։ «Իսկապե՞ս նրանք կկիրառեն С-400-ները»,-նշել էր ամերիկացի պաշտոնյան։ Առհասարակ, Անկարայի վերջին ժամանակաշրջանի քայլերն ընդհանրապես այնպիսին են, որոնցով նրանք հստակ հասկացնում են, որ կվարվեն այնպես, ինչպես իրենց է հարմար: Օրինակ, օրերս Էրդողանն անդրադառնալով Գերմանիայի հետ հարաբերություններում խորը ճգնաժամին, խիստ քննադատության էր ենթարկել Գերմանիային՝ հայտարարելով, թե երկար ժամանակ է ԱՄՆ–ը, Գերմանիան, Հոլանդիան Թուրքիայի հանդեպ անհասկանալի վերաբերմունք են ցուցաբերում։  «Նրանք ուզում են, որ միայն իրենց շահերը լինեն սեղանին, իսկ Թուրքիան լինի կատարող։ Կներեք, բայց նրանց ուզած Թուրքիան այլևս չկա։ Նրանք Թուրքիայի նախագահին ու նախարարներին թույլ չեն տալիս ելույթ ունենալ, սակայն ահաբեկիչներին լցրել են իրենց երկիրը։ Կամ մեզ հավասար դաշնակից կընդունեն, կամ էլ ամեն անհարգալից վերաբերմունքի պատասխանը կստանան»,–ասել է Էրդողանը։ Ինչ վերաբերվում է Մոսկվային, ապա Թուրքիայի և Արևմուտքի միջև ստեղծված ճգնաժամային և խնդրահարույց հարաբերությունների այս փուլում, առավել քան հարմար պահ է խոշոր գործարքները կյանքի կոչելու և վստահության նոր կամուրջների հիմքեր գցելու առումով: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am