Չկորցնել զգոնությունն ու չհրճվել

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա հակասությունների թեման դարձել է հայաստանյան քննարկումների գլխավոր թեմաներից մեկը: Իհարկե, Հայաստանի հակառակորդ պետության հետ այս կամ այն երկրի, առավելևս Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում լարումը ինչ-որ առումով ձեռնտու է Հայաստանի համար: Բայց սա միայն առաջին հայացքից: Նախ, որովհետև Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մեկ անգամ չեն փորձությունների ենթարկվել: Այդ հարաբերությունները, եթե լարվել են, ապա որոշ ժամանակ անց հարթվել են, իսկ այդ հարաբերություններում ջերմությունը, գիտենք, թե պատմության ընթացքում ինչ է արժեցել հայության համար: Հիմա, հնարավոր է, ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրկին լարվեն, անգամ հասնեն աննախադեպ սրության, բայց արդյոք դա հավերժ է լինելու՞... Իհարկե ոչ: Նրանք մի գեղեցիկ օր կհաշտվեն, ու ամեն ինչ կրկին կվերադառնա նույն հունը: Կամ, եթե անգամ լարումն աննախադեպ աստիճան լինի` Հայաստանին ձեռնտո՞ւ է լինելու, որպեսզի Ռուսաստանի հետ այդ լարմանը «զարկ տա»: Ի՞նչ կարող է արժենալ հանուն Ռուսաստանի շահի թեկուզ հակառակորդ պետության հետ նոր լարումը... Սրանք հարցեր են, որոնց մասին արժե մտորել, և մտորելու դեպքում մեկ եզրակացություն կա, որը պետք է անել` Հայաստանի շահը պահանջում է ինքնուրույն, ՀՀ շահերից բխող քաղաքականություն թե՛ դաշնակիցների, թե՛ հակառակորդի հետ հարաբերությունները կառուցելիս: Որքան հայկական կողմի համար վտանգավոր է ռուս-ադրբեջանական ու ռուս-թուրքական հարաբերություններում ջերմությունն` այնքան էլ կարող է վտանգներով ու սպառնալիքներով լի լինել Ռուսաստանի զայրույթն այս կամ այն երկրի նկատմամբ: Օրինակ, այս պայմաններում չի բացառվում, որ Մոսկվան լծվի ղարաբաղյան հակամարտությունը լուծելուն, որպեսզի ցույց տա Ալիևին «իր տեղը»: Դրա ազդակներն արդեն իսկ կան: Մենք չունեն իրավունք թողնելու ԼՂ հակամարտության լուծումը մեր թոռներին՝ հայտարարել է միջազգային հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդ է արդեն երեք տասնամյակ։ Բոլորս գիտենք 2009թ. Մադրիդյան սկզբունքները, հիշում ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ոչ հեշտ բանակցային ռաունդները, որոնք անցկացվել են ռուսական ղեկավարության մասնակցությամբ։ Այդ հանդիպումների ընթացքում վճռվել են հարցեր, որոնք մենք մեր երեխաներին ու թոռներին թողնելու իրավունք չունենք»,-ասել է Սլուցկին «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է լուծել այսօր՝ ներկայիս քաղաքական գործիչների օգնությամբ։ Արցախի ժողովրդի ապագան չի կարող լուծել որևէ գերտերություն, առավելևս, երբ զայրացած է կողմերից մեկի վրա և պարզ չէ, թե որն է նրա իրական նպատակը` իսկապես ԼՂ խնդիրը ի շահ հայության լուծե՞լը, թե՞ ի շահ Մոսկվայի ազդեցության ամրապնդման: Այնպես որ, Հայաստանում հրճվանք ապրողները, լավ կլիներ, Հայաստանի ու Արցախի հզորացման ու ամրացման անհրաժեշտության մասին մտորեին և գործուն քայլեր իրականացնեին: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am