Պուտինի ու Ալիևի շփման բարդությունները

Անցյալ շաբաթվա վերջին Սոչիում կայացավ Պուտին-Ալիև հանդիպումը: Այդ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, թե այդ հանդիպումը կնպաստի առկա տարածաշրջանային խնդիրների լուծումների որոնմանը: Պուտինը մասնավորապես, ասել է․ «Ուրախ եմ ձեզ հետ մեր երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային իրադրության մասին խոսելու հնարավորության համար, այդ իրադրությունը բարդ է: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծումը գտնելուն: Բնականաբար, մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես են զարգանում Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները»: Պուտինը նաև նշել է, թե Մոսկվան և Բաքուն ապագայի հետ կապված բազմաթիվ ծրագրեր ունեն: Ալիևն, իր հերթին, նշել է, թե երկու երկրների հարաբերությունները զարգանում են «շատ հաջող»: Ադրբեջանի նախագահի խոսքով, նման շփումները տեղի են ունենում պարբերաբար և «լավ լիցք են հաղորդում» երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Մենք բավարարված ենք մեր հարաբերությունների բարձր մակարդակով, ակտիվորեն համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Ալիևը: «Իհարկե՝ տարածաշրջանային և միջազգային քաղաքականության, մեր տարածաշրջանի անվտանգության ամրապնդման հարցերով պարբերաբար խորհրդակցելու անհրաժեշտություն կա», նշել է Ադրբեջանի նախագահը: Ալիևն ասել էր, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով: Ռուսաստանյան մամուլում վերջերս հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ Մոսկվան դարձյալ ակտիվացնում է միջնորդական ջանքերը ղարաբաղյան գործընթացում: Ռուսական «Իզվեստիան», մասնավորապես, գրել էր, թե Կրեմլը փորձում է առաջիկայում կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում: Ըստ թերթի, Երևանը համաձայնել է, Բաքուն ևս չի մերժել նման հանդիպում անցկացնելու՝ Կրեմլի առաջարկը, միաժամանակ, նախապայման առաջադրելով՝ բանակցությունները կկայանան, «եթե հստակորեն ձևակերպվի դրանց օրակարգը»: Պուտինն ու Ալիևը Սոչիում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման, հայտնել էր ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը Պուտինն ու Ալիևը «ևս մեկ անգամ հաստատել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերի առկայությունը, ընդգծել քաղաքական, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների բարեհաջող զարգացումը»։ Ուշագրավն այն է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության մասին արդեն շաբաթներ քննարկվող տեղեկությունների ֆոնին: Ավելին, Պուտինը Սոչիում հուլիսի 21-ին «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն օրը կայանալիք հանդիպմանը՝ նրան անվանելով խնդիր: Պատասխանելով НТВ հեռուստաընկերության հաղորդավար Ե․Կոլիվանովի հումորային այն ռեպլիկին, թե երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարո՞ղ է խնդիր առաջացնել, քանի որ նախագահը նվեր է պատրաստել միայն հուլիսի 21-ին ծնված հանդիպման չորս մասնակիցների համար, Պուտինը բառացիորեն ասել է. «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին»: Իսկ ավելի վաղ Պուտինը նաև ֆիքսել էր, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս էր հայտնել, որ Ալիևի հետ հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների համար լուծում գտնելուն: Այսպիսով` Պուտին-Ալիև հանդիպումն, ակնհայտորեն, խնդրահարույց հարցերի քննարկմամբ է ընթացել: Իսկ որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ կային` դրանց մասին դեռ շաբաթներ առաջ էինք տեղեկացրել: Մասնավորապես, ռուս-ադրբեջանական դիվանագիտական խայթոցներ էին հնչում ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրականության դրսևորումների փաստերի առիթով: Մոսկվան Բաքվից պահանջել էր դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը: «Հարկադրված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես խտրական վերաբերմունքի են արժանանում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ», հայտնել էր ՌԴ արտաքին գերատեսչությունից, վկայաբերելով մի շարք օրինակներ: «Շարունակում ենք պահանջել՝ դադարեցնել այդ մտահոգիչ գործելակերպը, ինչն անհամատեղելի է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ»,- նաև նշել են ՌԴ արտգործնախարարությունում, հավելելով, թե ստեղծված իրավիճակից «բնականաբար կարվեն հետևություններ»: Վերջին երկու ամսում ռուս-ադրբեջանական հարաբերություններում սա խմորումների երկրորդ դեպքն էր: Մայիսի վերջին Ադրբեջանը դատապարտեց և քաղաքական որոշում որակեց Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ-բարեկամական քայլ» որակելով բարեկամ Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը, հայտարարեց, թե այդ կերպ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: «Այդ ամենը կարող է բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի ստանձնած միջնորդական դերի վրա», ասել էր ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը։ Այսպիսով, թեև Պուտին-Ալիև հանդիպումը կոչված էր նպաստելու՝ Հարավային Կովկասում` «բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիների փնտրտուքին», այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ռուսաստանը Ադրբեջանին ճնշելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Դրա պատճառներն ամենևին էլ պարտադիր չէ լինեն այն խնդիրները, որոնց մասին տեղեկություններ են հրապարակվում վերջին ամիսներին. Մոսկվայի ակնկալիքները Բաքվից շատ հնարավոր է ավելի խորքային են` տնտեսական-էներգետիկ հարցերից, մինչև Բաքվի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am