Ռուսաստանում 3-4 միլիոն հայ է ապրում, հայերենը դարձրեք պետական երկրորդ լեզու

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: «Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցը: 2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Հուլիսի 14-ին Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։ ՌԴ պետդումայի խոսնակը, փաստորեն, առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերենին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: Առաջարկը մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում։ Լեզվաբան Դավիթ Գասպարյանի կարծիքով Հայաստանին նման առաջարկներով դիմում են՝ հաշվի առնելով մեր «թույլ, անկյալ, իրենցից կախված, ողորմելի վիճակը», սակայն ինչ վիճակում էլ մենք լինենք, պարոն Գասպարյանը հորդորում է մերժել նման առաջարկները: «Մենք, այո, ամեն ինչ պետք է անենք, որ մեր երեխաները փայլուն իմանան եւ ռուսերեն, եւ անգլերեն, դպրոցներում այս երկու լեզուները, հատկապես, պետք է լավ ուսուցանեն,լավ լեզու իմանալն անհրաժեշտություն է, սակայն պետական լեզու հռչակելը, ես չեմ հասկանում։ Անգամ Սովետմիության ժամանակ ռուսերենը Հայաստանում պետական լեզու չի եղել, ռուսերենը պետական լեզու էր ամբողջ Խորհրդային միության համար, բայց Հայաստանում պետական լեզուն հայերենն էր։ Այնպես որ մենք անկախություն ստանալու փոխարեն այնպես չլինի ետ-ետ գնանք։ Կտրականապես պետք է մերժել այդ առաջարկները եւ ոչ միայն մերժել, այլ մռութներին տալ, ասել, որ 3-4 միլիոն հայ է ապրում Ռուսաստանում, դե, հայերենն էլ Ռուսաստանում դարձրեք երկրորդ պետական լեզու։ Ինչ է եղել, ուկրաիներենը դարձրեք, ղազախերենը, այդպես չի չէ՞»,- վրդովված նկատեց Դավիթ Գասպարյանը։ Նրա կարծիքով անթույլատրելի է ուժային ներգործությունը․«Դրա համար բոլորը թքում են Ռուսաստանի վրա, մեկը չկա, որ մի բարի բան ասի, որովհետեւ բոլորին ճնշում է, սա ինչ բան է, թող մարդիկ ապրեն, էլի»։ Հարցրեցինք՝ եթե մեկ տարի առաջ հայաստանյան իշխանությունները կոշտ պատասխան տային ռուսերենը պետական լեզու հռչակելու Դմիտրի Կիսելյովի առաջարկին, այսօր նույն առաջարկը կկրկնվե՞ր․ «Ախր մենք շատ խեղճ ենք, շատ թույլ»,-այսպես պատասխանեց լեզվաբանը։ Ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու առաջարկից հետո Հայաստանում հակընդդեմ առաջարկներ են հնչում՝ կազմակերպել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։ Դավիթ Գասպարյանին հարցրեցինք՝ իրատեսական է համարում նման գործընթացի կազմակերպումը: «Նախ ի՞նչ տվեց ԵՏՄ մտնելը, որ դուրս գան ինչ է շահելու»,- հարց հնչեցրեց Գասպարյանը։ Նրա կարծիքով նման հարցերը լրագրողական մակարդակում քննարկելը ճիշտ չէ․«Սրանք շատ լուրջ հարցեր են, չափազանց լուրջ հարցեր, ու եթե մի բան քննարկվում է, նշանակում է խորքում խնդիրներ կան։ Ճիշտ բանը չի քննարկվում, ասում են, ընդունվում է ու գնում»։ Դավիթ Գասպարյանը առհասարակ մտահոգված է իր խոսքով՝ փոքր ժողովուրդների ճակատագրով․« Մեր նման ժողովուրդները՝ անպաշտպան, այս հզոր մրցավազքի մեջ ինչ պետք է անեն։ Այս լեզվի, մյուս խնդիրները ընդամենը հավելված են, պետք է ռազմավարություն ճշտել, մարտավարություն»։ Անի Սահակյան

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am