Փաշինյանի ճակատագրական պատասխանը եւ Ելք-ի ապագային սպառնացող վտանգը

ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ օրենքով ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու մասին, հակառուսական տրամադրությունների նոր ալիք են առաջացրել Հայաստանում։ Առաջարկին առաջին արձագանքողներից մեկը Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է, ով հայտարարել է, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: «Ելքի» պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել գործընկերոջ առաջարկին՝ հայտնելով, որ ինչքան շուտ ՀՀ իշխանությունները հասկանան և ընդունեն դա, այնքան «ավելի կարճ ժամանակ կպահանջվի գոյություն ունեցող և ոչ մի հույս չներշնչող ու չտանող ճահճից դուրս գալու համար»: «Իմ տեսակետը այս հարցում վաղուց և բոլորին հայտնի է։ Ինձ համար միանշանակ է, որ ՀՀ ինքնիշխանության և պետականության կայացման միակ միջոցը նախկին սովետականը հիշեցնող, ձգտող ու նմանակող պորտալարից կտրվելն է և քաղաքակիրթ ու զարգացող երկրների օրինակին հետևելն ու ինտեգրվելը։ Հետևաբար միանշանակ կիսում եմ Էդմոն Մարուքյանի տեսակետը», -ասել է Սարգսյանը: Այս պարագայում ուշագրավ լռություն է պահպանում նույն դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով խորհրդարանական պատվիրակության կազմում ներկա է եղել այմ հանդիպմանը, որի ժամանակ հնչել է նման առաջարկ: Վոլոդինի ցնցող առաջարկից հետո հայաստանյան լրատվամիջոցները հեղեղվեցին իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես Արմեն Աշոտյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պատասխաններով, որոնք Վոլոդինին հակադարձել էին, որ դրա անհրաժեշտությունը չկա եւ Հայաստանում նման օրակարգ չի կարող լինել: Սակայն խորհրդարանի արմատական ընդդիմության ներկայացուցիչ Փաշինյանի ձայն-ծպտունը չի լսվում, նույնիսկ թիմակիցների՝ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հայտարարություններից հետո: Ընդհանրապես Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքական դաշտում կայացման փուլն անցավ՝ առանց հստակեցնելու արտաքին քաղաքական կողմնորոշվածությունը: Բոլոր նման  հարցերը ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շրջանցում էին, ասելով, թե իրենք հայաստանամետ ուժ են: Իհարկե, երեւէ արտաքին վեկտորին նախապատվությունը դեռ չի նշանակում, թե տվյալ ուժը հայաստանամետ չէ, պարզապես յուրաքանչյուրը Հայաստանի զարգացման տեսլականը պատկերացնում է կամ Ռուսաստանի կամ Արեւմուտքի՝ միմյանցից էականորեն տարբեր արժեհամակարգերի համարժեք: Նիկոլ Փաշինյանը, այո, դեմ է քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագծին, սակայն նաեւ դեմ է արտահայտվել այդ միությունից դուրս գալու նախագծին, որն ապրիլյան պատերազմից հետո շրջանառության մեջ էր մտցրել պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Նախագծի համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ Հայաստանն անդամակցում է միությանը, չի արձանագրվել որևէ դրական միտում ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ անվտանգության ոլորտում, ինչն ակնհայտ է դարձել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: 2016թ. հունիսին ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ընթացքում դրան դեմ արտահայտվեց այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նա իր դիրքորոշումը հիմնավորել էր նրանով, որ քաղաքական սխալներն ուղղելու լավագույն տարբերակը հակառակ որոշում կայացնելը չէ: Հիմա խնդիրն ավելի նուրբ է, նման առաջարկով հանդես են գալիս իր թիմակիցները եւ Փաշինյանի համանման պատասխանը կարող է լուրջ վտանգի տակ դնել քաղաքական թիմի ապագան: Ի դեպ, այն որ Ելք-ը նախանձելի վիճակում չէ, պարզ է դառնում խմբակցության անդամների հակասական հայտարարություններից: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտնել է, որ դեռ խմբակցությունը միասնական որոշում չունի, կքննարկեն, կհայտնեն: Սակայն Արամ Սարգսյանը հայտարարել է. «Ինչ վերաբերում է «Ելք» կուսակցությունների դաշինքին, ապա պետք է նշեմ, որ նրա անդամ՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեմ են արտահայտվել ԵԱՏՄ-ին ՀՀ միանալուն, հիմնավորել են դրա ոչ նպատակահարմարությունը, և վերջապես մենք միակ քաղաքական միավորն ենք ԱԺ-ում, որը գաղափարական տարբերություն ունի գործող իշխանությունից և կարծում է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի եվրոպական մոդելի պետություն դառնալու ճանապարհով»: Սպասենք Փաշինյանի դիրքորոշմանը: Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am