Արարատ Միրզոյանի սրտի առաջարկները՝ Ադրբեջանի խանից

 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի առաջարկած խաղաղության 5 կետերին՝ նշել է, որ դրանք ընդունելի են։ <<Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա>>,- հայտարարել է նա։

Միրզոյանը նաև հավելել է, թե այդ 5 կետերը չեն ամբողջացնում խաղաղության ամբողջական օրակարգը։ Ըստ Միրզոյանի՝ հայկական կողմը հավելումներ է կատարել Ադրբեջանի առաջարկած օրակարգում, և դրանց շուրջ էլ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները։ «Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը։ Մեր պատասխաններում առանցքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը։ Այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ»,- անդրադառնալով հայկական կողմի պատասխաններին՝ նշել է Միրզոյանը։

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել էր ՀՀ-ին փոխանցված 5 առաջարկությունները։ Դրանք են՝
• ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
• պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
• զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
• սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
• տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ինչպես երևում է՝ այդ առաջարկներում Արցախի կարգավիճակի մասին որևէ բառ չկա։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ինքը Արցախի որևէ կարգավիճակ, անգամ Ադրբեջանի կազմում չի հանդուրժի։ Նա նաև հպարտորեն ասել է, թե իրենք այլևս երբեք չեն հեռանալու Զանգեզուրից և Արցախից՝ այստեղ են եկել ընդմիշտ մնալու։

Հենց այն պահին, երբ Ալիևն այս հայատյաց տեքստն էր արտասանում, Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարում էր, թե իրենց համար ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Թերևս կարելի է նույնիսկ պնդել, թե ադրբեջանական կողմի առաջարկների հեղինակը ևս ինքն է, այլապես այդչափ ջերմությամբ չէր անդրադառնա դրանց։ Արարատ Միրզոյանը նաև նշել է, որ իրենց մեղադրանք է ներկայացվում, որ ժառանգություն են ստացել 42 000 քառակուսի կմ հայրենիք, և հիմա ունենք 33 000-34 000 քառակուսի կմ։ Նրա խոսքով՝ այդ 42 000 քառակուսի կիլոմետրը ներառում էր Ջրականը, Աղդամը և այլ տարածքներ, որոնք հայկական դիվանագիտությունը, նրա խոսքով, տարիներ շարունակ անվտանգության գոտի է անվանել և բանակցել՝ դրանք ինչ–որ բանի դիմաց Ադրբեջանին վերադարձնելու պայմանների շուրջ։ Հետևաբար, Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ այդ մեղադրանքը, որն ուղղվում է օրվա իշխանությանը, անհիմն է։

«Հիմա ներողություն, եթե մեզ մեղադրանք է առաջադրվում, որ մենք ստացել ենք 42 000 քառակուսի կիլոմետրանոց հայրենիք, բայց հիմա ունենք 32 կամ 34 քառակուսի կիլոմետր, ապա ներողություն, եթե նա հայրենիք էր, ապա հայրենիքը բանակցելո՞ւ շուրջ է բանակցվում, ես լավ չեմ հասկանում։ Ուրեմն եկեք հստակ ասենք, որպեսզի մեր ժողովրդին էլ մոլորության մեջ չգցենք, որովհետև մեղք են էս մարդիկ, մեղք ա էս ազգը, չի կարելի շարունակել խաբել նրանց ․․․ պետք է անկեղծ խոսել ժողովրդի հետ»,– հայտարարել է ԱԳ նախարարը։

Փաստորեն այս մարդիկ իրենց խաբված են զգացել այն մտքից, որ Շուշին անկախ Արցախի կազմում է եղել, Արցախի պատմական տարածքներն ազատագրված են եղել, և բացի պատմական հայրենիքից՝ դե ֆակտո իրական հայրենիք են եղել բոլորիս համար՝ շուրջ 30 տարի։ Այդպես են ասում, որ արդարացնեն սեփական պարտությունը, անկարողությունն ու դավաճանությունը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1590 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am