Կինոյի տղա խաղալու ժամանակը չի՝ հանգիստ նստիր տեղդ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական կապիտալի դեպի Հայաստան ենթադրյալ ներհոսքի գաղափարն այնքան է ոգևորել Հայաստանի իշխանություններին, որ նրանք անգամ տակտի զգացումն են կորցրել;

Էկոնոմիկայի նախարարը բացահայտ կոչ է անում Արևմուտքի պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական ընկերություններին տեղափոխվել Հայաստան։
Նախարարը տարբեր առիթներով հայտարարել է, որ տասնյակ ընկերություններ արդեն տեղափոխվել են, մի շարք ընկերություններ էլ ճանապարհին են։ <<Դիմել են բազմաթիվ ընկերություններ, տասնյակ և նույնիսկ կարելի է ասել հարյուրավոր ընկերություններ»,- հպարտորեն հայտարարել է Քերոբյանը և ավելացրել, թե բիզնեսը Հայաստան տեղափոխող ընկերությունների մեծ մասը բարձր տեխնոլոգիական ոլորտից են։
«Հիմնականում դրանք այն ընկերություններն են, ովքեր ունեն ուղիղ առնչություն արևմտյան շուկաների հետ, և այօրվա սահմանափակումները թույլ չեն տալիս, որպեսզի իրենք իրենց երկրից աշխատեն»,- բացատրել է Քերոբյանը։

Որպես բիզնեսմեն՝ Քերոբյանի մոտեցումները թերևս հասկանալի են, բայց որպես նախարար՝ այս տղան շարունակում է բեխաբար հայտարարություններ անել՝ երկրի և պետության համար ստեղծելով ռիսկեր ինչպես ռուսական, այնպես էլ ԵՄ գործընկերների հետ։ Նախ՝ հազիվ թե Ռուսաստանում ողջունում են իրենց երկրից կապիտալի արտահոսքը։ Ցանկացած ռազմական իրադրության ժամանակ ամենամեծ խնդիրներից մեկը կապիտալի արտահոսքն է, որն այս դեպքում կրկնակի մեծ է, քանի որ սանկցիաներն աննախադեպ են և շատ անգամ գերհզոր ռուսական կայսրության համար։ Բայց սա դեռ մի կողմ։ Ինչպիսի՞ն կլինի Արևմտուքի, մասնավորապես ԵՄ-ի դիրքորոշումը ռուսական կապիտալով ընկերություններին հյուրընկալող Հայաստանի հանդեպ, եթե եվրոպական երկրները սանկցիա են կիրառում ռուսական կապիտալով ընկերությունների հանդեպ, սառեցնում են ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների բանկային հաշիվները։

Պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող այդ կարգի հայտարարությունների հետևանքը կարող է լինել այն, որ ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանը նույնպես կհայտնվի եվրոպական պատժամիջոցների տակ։ Թերևս ավելորդ է ասել, որ պատժամիջոցների կիրառումը վերջնականապես կկործանի Հայաստանի առանց այդ էլ անկման եզրին գտնվող գտնվող տնտեսությունը։ Եթե անգամ բանը չհասնի էլ, պատժամիջոցներին ԵՄ-ն կարող է վերանայել Հայաստանին տրվող 2,6 մլրդ եվրոյի ֆինանսավորումը, որի հետ Հայաստանի կառավարությունը լրջագույն հույսեր է կապում։ Բավական է նշել, որ այդ ֆինանսավորումից է կախված Նիկոլ Փաշինյանի խոստացած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ծրագիրը, առանց այդ միջոցների ծրագիրն ուղղակի կգրվի սառույցին։ Ընդհանրապես ԵՄ ֆինանսավորումը հիմնականում նախատեսված է ենթակառուցվածքների զարգացման համար, որից էլ ածանցվելու է տնտեսական ակտիվացումը։

Այնպես որ՝ ճիշտ կլինի, որ որևէ մեկը Քերոբյանին բացատրի, որ կինոյի տղա խաղալու ժամանակը չի՝ հանգիստ նստիր տեղդ։


Հայկ Դավթյան

դիտվել է 3386 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին 225 հազար դոլարի նոր անշարժ գույքեր Կենտրոնում, 36 մլն դրամ եկամուտ, 30 հազար դոլար հաշվին․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ Սուրեն Պապիկյանը. «Արմլուր» Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո» Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. Չո Հյոնի Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է ընդունել Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին ու տեղակալ Լևոն Մարգարյանին կարգապահական տույժի ենթարկել ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am