Փաշինյանի և Էրդողանի իշխանություններն ուզում են գաղտնի բանակցել

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. «Առաջին հանդիպումը, ինչպես գիտեք, Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»։

Անկարան, ըստ ամենայնի, ձգտում է առանց միջնորդների Հայաստանի հետ պայմանավորվածությունների գալ: Իսկ ո՞վ էր հայ-թուրքական կարգավորման վերջին գործընթացում շահագրգռվածություն ցուցաբերում՝ առավելապես Մոսկվան:

Մի քանի անգամ տարբեր մակարդակներով ՌԴ իշխանությունները հայտարարեցին, որ կարող են միջնորդական դեր ստանձնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում: Արևմուտքից ևս եղել են դրական հայտարարություններ, որ կցանկանային հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված տեսնել:

Ի դեպ, Հայաստանի իշխանություններն էլ, հավանաբար, կցանկանային, առանց «կողմնակի» միջնորդների թուրքերի հետ պայմանավորվել: Այնպես որ թուրքական կողմի ցանկությունը, կարելի է ասել՝ փաշինյանական իշխանության համար լիովին նպաստավոր է:

Այսպես, երկու շաբաթից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլն է:

«Այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փետրվարի 24-ին կհանդիպեն Վիեննայում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ երեկ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հաստատելով, որ փետրվարի 24-ին Վիեննայում կհանդիպեն ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ «Հույս ունենք, որ այս անգամ առարկայական քննարկումներ կսկսվեն ներկայացուցիչների միջև՝ ուղղված ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ»,-նշեց Արարատ Միրզոյանը և հավելեց,-«պաշտոնական Անկարայից այս մասին ազդակներն առավելապես դրական համատեքստում են։ Մեր ակնկալիքները նույնպես այդպիսին են»։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Թուրքիայի փոխնախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ հարցը չի քննարկվել և չի քննարկվում․ «Սխալ թարգմանության հետևանք է դա․․․Հրավեր ուղարկվել է իմ և Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում իսկապես չկա։ Որոշումը մեծապես կախված կլինի նաև վերոնշյալ՝ Վիեննայի հանդիպման արդյունքներից»։

Նկատենք, որ օրերս հայ-թուրքական հարաբերությունները քննարկվեցին թուրք-ամերիկյան բանակցություններում: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի խոսել են «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, նաև լրացուցիչ քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ը կարող է ձեռնարկել այդ ջանքերին աջակցելու համար», հայտնել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Ըստ Փրայսի՝ զրուցակիցները քննարկել են նաև «ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ամուր երկկողմ հարաբերություններ պահպանելու հնարավորությունները», «ՆԱՏՕ-ի հետագա համակարգման և միասնության ուղիները՝ կապված Ռուսաստանի կողմից հետագա էսկալացիայի և Ուկրաինայի դեմ ագրեսիայի սպառնալիքի հետ»։ Բլինքենը նշել է ընդհանուր նվիրվածությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ներգրավվածությունն ի նպաստ խնդրի դիվանագիտական լուծման, նաև ասված է հաղորդագրությունում։

Հիշենենք, որ հունվարի սկզբին ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը, գործընթացին թե՛ նախորդ և թե՛ այս ամիս կայացած հեռախոսազրույցներում անդրադարձել են Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականը և Թուրքիայի նախագահի խոսնակը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2238 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ գիտե՞ք՝ Շաքիում ովքեր են տեղյակ եղել ադրբեջանցի զինված զինվորի ներխուժման մասին (video) Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը կհանգեցնեն լարվածության աճի. Կրեմլ «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am