«Սև կատու»` Պուտինի ու Ալիևի միջև

Օրերս ուշագրավ տեղեկություն ստացվեց Մոսկվայից, որն իր հերթի ապացուցում է, որ վերջին շրջանում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Ռուսաստանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը, հաղորդեց ռուսաստանյան ТАСС գործակալությունը: «Հարկադրված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես խտրական վերաբերմունքի են արժանանում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ»,- ըստ գործակալության, հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից, վկայաբերելով մի շարք օրինակներ: «Շարունակում ենք պահանջել՝ դադարեցնել այդ մտահոգիչ գործելակերպը, ինչն անհամատեղելի է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ»,- նաև նշել են ՌԴ արտգործնախարարությունում, հավելելով, թե ստեղծված իրավիճակից «բնականաբար կարվեն հետևություններ»: Հղում անելով ՌԴ արտաքին գերատեսչության տվյալներին, գործակալությունը նշում է, որ այս տարվա սկզբից Բաքուն մերժել է հայկական ազգանվամբ 25 ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան․ նրանց ժամերով սպասեցրել են, մի շարք դեպքերում՝ զրկելով սնվելու, երբեմն անգամ ջուր խմելու և բուժօգնություն ստանալու հնարավորությունից, այնուհետև իրենց, իսկ հաշվին արտաքսել են երկրից: Նման դեպքերում իբրև հիմնավորում է նշվել քաղաքացիների հայկական ազգանունը, սակայն եղել են դեպքեր, երբ Ադրբեջանում հարցաքննել են նաև ռուսական ազգանվամբ մարդկանց՝ «հայկական արմատները բացահայտելու նպատակով», նշում էր ТАСС-ը: Ըստ գործակալության, Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև նշել են, որ նման փաստերի հետ կապված բազմիցս բողոքի նոտաներ են հղել Բաքվին, սակայն դրանք «ընկալելի և բավարար պատասխան» չեն ստացել: ТАСС-ը նաև տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ հաղորդման համաձայն, Ադրբեջանի արտգործնախարարությունից հետևյալ պատասխանն է ստացվել․ «Նման անցանկալի միջադեպերի կանխման համար Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ»: Չուշացավ նաև Բաքվի արձագանքը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը «պատասխանել է» հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին խտրականության ենթարկելու վերաբերյալ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին: «Հաջիևը փոխանակ բացատրեր, թե ինչու է Բաքուն նման սահմանափակումներ մտցրել, սկսել է պատմել այն մասին, որ «Ադրբեջանը հպարտանում է իր բազմամշակութային ավանդույթներով, որ ամբողջ աշխարհի համար օրինակ են ծառայում», - գրում է ադրբեջանական անկախ գործակալությունը: «Ցավոք, հայազգի որոշ դեմքեր էթնիկ հողի վրա թշնամական վերաբերմունք են դրսևորում, այդ պատճառով էլ մենք որոշ միջոցառումներ ենք իրականացնում», - ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի խոսքերն է մեջբերում «Թուրան»-ը: Վերջին մեկ ամսում ռուս-ադրբեջանական հարաբերություններում սա խմորումների երկրորդ դեպքն է: Մայիսի վերջին Ադրբեջանը դատապարտեց և քաղաքական որոշում որակեց Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ-բարեկամական քայլ» որակելով բարեկամ Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը, հայտարարեց, թե այդ կերպ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: «Այդ ամենը կարող է բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի ստանձնած միջնորդական դերի վրա», - մասնավորապես ասել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը։ Ռուսաստանում ադրբեջանական կառույցը չեղարկելու հայցով երկրի Գերագույն դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը, պնդելով, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին: 2001-ին ստեղծված և ավելի քանի երկու միլիոն ադրբեջանցիների միավորող կազմակերպությունը Ռուսաստանում լուծարելու որոշումը Ադրբեջանի իշխող վերնախավում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել։ Ռուսաստանի հասցեին ավանդաբար գովեստի խոսքեր շռայլող Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն այժմ չէին թաքցնում իրենց զայրույթը: «Մենք երբեք չենք արել մի բան, որը կհակասեր Ռուսաստանի շահերին։ Միլի մեջլիսը պետք է պաշտոնական հայտարարություն ընդունի այդ կապակցությամբ։ Ի՞նչ է այդ ամենը նշանակում՝ որ Ռուսաստանում բոլոր հարցերը լուծել էին, մնացել էր ադրբեջանական կազմակերպության հա՞րցը», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ Իշխող ուժի ներկայացուցիչը, ի պատասխան, խոստանում է դիմել պաշտոնական մարմիններին՝ Ադրբեջանում գործող ռուսաստանյան կենտրոններին և համայնքին վերաբերող թղթաբանությունը ստուգելու պահանջով։ Ադրբեջանի վերլուծական շրջանակներում պատահական չեն համարում պաշտոնական Բաքվի նման կոշտ արձագանքը տեղի ունեցածին։ Ռուսաստանի տասնյակ մարզերում գրասենյակներ ունեցող կառույցը, որի գործունեության առանցքը ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ամրապնդումն է, հիմնադրվել է Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ։ Կոնգրեսի անդրանիկ նիստին անձամբ ներկա է եղել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանում ադրբեջանական դեսպանության և առհասարակ պաշտոնական Բաքվի աջակցությունը վայելող կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվել է մշակութային, կրթական, տնտեսական ծրագրերով։ Բացի այդ, ինչպես նշվում է Կոնգրեսի կայքում, կառույցը լուրջ ուշադրություն էր հատկացնում Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների սոցիալական շահերի և իրավունքների պաշտպանությանը։ Կոնգրեսն իր գործունեության առաջին իսկ օրվանից ստացել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների աջակցությունը, նաև ասվում էր ադրբեջանական կառույցի կայքէջում։ Ռուսաստանի գերագույն դատարանը բավարարել է արդարադատության նախարարության հայցը՝ չեղարկել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության գրանցումը: Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին: «Դատարանի այս որոշումը կարող է խաթարել ադրբեջանական համայնքի հավատը Մոսկվայի նկատմամբ՝ որպես անաչառ միջնորդի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - հայտարարել է Ադրբեջանի պետական սփյուռքի հարցերով զբաղվող կոմիտեն: Իսկ ահա Մոսկվան «անընդունելի» է համարում Բաքվի վերջին հայտարարությունները: Ռուսաստանի արտգործնախարարությունն անընդունելի է որակել պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելով՝ Ռուսաստանի գերագույն դատարանը քաղաքական որոշում է կայացրել: «Մոսկվան ադրբեջանցիների կասկածելի խորհուրդների կարիքը չունի՝ իր երկրի ներսում ազգամիջյան քաղաքականությանը վերաբերող հարցերում», ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Տարօրինակ է, երբ Ռուսաստանի դատարանի որոշումը՝ կայացված Ռուսաստանում գրանցված կազմակերպության նկատմամբ, գնահատվում է՝ որպես ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ, և իհարկե՝ ցավալի է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձրաձայնում է դա ու այս ամենի հետևում կրկին հայկական հետք է տեսնում»,- ասել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նշենք, որ Ռուսաստանում գրանցված ադրբեջանական կազմակերպությունը չեղարկելու հայցով ՌԴ գերագույն դատարան էր դիմել Արդարադատության նախարարությունը, պնդելով, որ այդ կառույցի գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում ռուսաստանյան օրենսդրությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մինչդեռ, ռուսաստանյան դատարանի որոշումը ոչ բարեկամական էր գնահատել՝ պնդելով, թե այդ քայլով Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am