Վրեժի ու պատերազմի կոչերի ներքո հանդիպում. իսկ հետևա՞նքը

Չնայած սահմանին տիրող լարվածությանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, թե չի բացառում, որ այս ամիս կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջը: Բանակցություններն, ըստ նրա, այլընտրանք չունեն. «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ նախարարների մակարդակով։ Ինչպես ես ասել էի մի քանի օր առաջ, բացառված չէ, որ արտաքին գործերի մակարդակով հանդիպում լինի հուլիս ամսին»: Պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել հուլիսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպումից, Երևանը նույնպես չի բացառում առաջիկայում Նալբանդյան-Մամեդյարով ձևաչափով հանդիպում։ Փաստորեն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը չչեղարկելու մասին Երևանից և Բաքվից հայտարարություններ են հնչում շփման գծում տիրող լուրջ լարվածության ֆոնին։ Սահմանային այս աննախադեպ լարվածությանը զուգահեռ՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարում է, թե Բաքուն չի պլանավորում չեղարկել նախարարների հանդիպումը։ «Ադրբեջանը բանակցություններին չի մասնակցում հանուն իմիտացիայի։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք ցանկանում ենք բովանդակալից բանակցություններ», - Հաջիևի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Այսպես, չի բացառում հուլիսին նախարարների հանդիպում, ինչպես հայտարարել էին ավելի վաղ։ Նկատենք, որ օրեր առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ԼՂ խնդրով այդ հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի 11-ին՝ Ավստրիայում։ Դա կլինի Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ ապրիլից ի վեր առաջին հանդիպումը, նախորդը Մոսկվայում էր՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, որն անցել էր եռակողմ ձևաչափով, իսկ այնուհետև արտգործնախարարներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Պաշտոնական Բաքուն սպասվող հանդիպումից առաջ հերթական անգամ քննադատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական առաքելությանը՝ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրելով անգործության մեջ։ «Նրանք մինչև հիմա բանակցություններում որևէ արդյունքի այդպես էլ չեն հասել», Մինսկում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամենամյա նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է Վեհաժողովի փոխնախագահ, ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ազայ Գուլիևը։ Այս մթնոլորտում հանդիպումը ի՞նչ կարող է տալ կողմերին: Նախևառաջ, պետք է արձանագրել, որ արտգործնախարարների հանդիպումը որևէ երաշխիք չէ, որ Բաքուն զերծ է մնալու առաջիկայում լարվածության նորանոր փորձերից: Արտգործնախարարների հանդիպումն ընդամենը փորձ է լինելու ցույց տալ, որ միջնորդները կարողացան կազմակերպել հանդիպում: Իհարկե հնարավոր է, որ արտգործնախարարների հանդիպմանը շոշափվի Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպում կազմակերպելու հարցը, ինչը կարևոր է: Այդ հանդիպումը ոչ մի կերպ չի հաջողվում կազմակերպել, և դրանում Ալիևի մեղքն է, որը մերժել է անցյալ տարի 2 հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը: Բացի այդ Ադրբեջանում վրեժի ու պատերազմի կոչերի ներքո հանդիպումը Բաքվի համար ևս մեկ շանս է շանտաժի նոր ալիք բարձրացել ու միջնորդներին պահանջներ ներկայացնել: Հետևաբար` հարց է առաջանում, ի՞նչ կարող է տալ այդ հանդիպումը... Նախ` ամենակարևոր հարցը. ո՞ր փաստաթղթի շուրջ են կողմերը շարունակելու բանակցությունները, եթե, իհարկե, հաջողվի հանդիպում կազմակերպել: Առհասարակ, հայտնի չէ, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Մադրիդյան սկզբունքներ կոչվածը դեռ մնո՞ւմ են բանակցությունների սեղանին, թե՞ ոչ, կամ փոփոխվե՞լ են արդյոք: Իսկ գուցե դրանք այլևս կենսունակ չե՞ն, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել են: Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել Արցախի շփման գծում արյունահեղությունը և ձեռնարկել բոլոր քայլերը՝ իրավիճակը կայունացնելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Անթույլատրելի ենք համարում հետագա արյունահեղությունը և կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը կայունացնելու համար: Պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Զախարովան նշել է, որ Ռուսաստանն այս թեման պահում է հատուկ հսկողության տակ: «Ամեն ինչ արվում է, որպեսզի իրավիճակի սրման դեպքում հնարավոր լինի այն վերադարձնել կարգավորման գործընթաց: Այդպես ռուսական կողմը կշարունակի նաև հետագայում»,- ասել է նա: Անգամ Լուկաշենկոն է առաջարկում քաղաքակիրթ ձևով կարգուկանոն հաստատել Արցախում: ԵԱՀԿ-ն կարող է հույսը դնել Բելառուսի վրա՝ որպես անվտանգության դոնոր եվրոպական տարածությունում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ հանդիպմանը. «Մեր հնարավորությունները դուք լավ գիտեք: Դուք մեզ վրա միշտ կարող եք հույս դնել, հատկապես երբ խոսքը վերաբերում է մեր եվրոպական տարածությունում անվտանգության դոնորությանը»,- ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ հակամարտություններ կան այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրը: «Դրանք շատ կարևոր տարածաշրջաններ են, որտեղ մենք պետք է եվրոպական՝ քաղաքակիրթ կերպով կարգուկանոն հաստատենք»: Իսկ ժամանակը չէ՞, որ միջազգային հանրությունը` միջնորդների օգնությամբ կարգավորման այնպիսի տարբերակ մշակեն, որը վերջնական խաղաղություն կարող է ապահովել` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակ սահմանմամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am