Սառը ցնցուղ Հայաստանի իշխանությունների համար

Եվրամիությունը Հայաստանից սպասում է կոնկրետ քայլեր, ոչ թե խոստումներ, երեկ «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին: Լեհաստանը համարվում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրն առաջ մղող առանցքային երկրներից մեկը, այսօր դեսպանին հարց ուղղեցինք՝ հավանական համարու՞մ եք, որ Բրյուսելի ու Երևանի միջև բանակցված նոր շրջանակային համաձայնագիրը չստորարգվի, ինչպես եղավ 2013 թվականին: «Մենք պատրաստ ենք, մեր դուռը բաց է Հայաստանի առջև: Նախագահներ Տուսկի և Սարգսյանի համատեղ հայտարարության համաձայն, փաստաթղթերը պատրաստ են, մենք սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը և, ինչպես ընդգծել է Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին, բոլորս սպասում ենք հայաստանյան գործընկերների կոնկրետ քայլերին, ոչ թե խոստումներին»,- պատասխանեց Մարեկ Նովակովսկին, կատակով հավելելով․ «Տեսեք, խաչում եմ մատներս և ասում՝ ոչ, նման ռիսկ չկա, բայց մատներս խաչում եմ»: Այն մասին, որ Եվրամիության հետ բանակցված և այս մարտին Երևանում նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարող է աշնանը չստորագրվել, անցած շաբաթ հրապարակավ մտահոգություն էին հայտնել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն Ազգային ժողովում այդպես էլ հստակ չպատասխանեց հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ արտաքին միջամտությունների պատճառով Եվրամիություն-Հայաստան շրջանակային համաձայնագիրը վերստին չստորագրվի: Միայն ասաց՝ կապրենք, կտեսնենք, ապա հավելեց․ «Այո, նախատեսվում է, որ պետք է աշնանը ստորագրել, արդյունքների մասին կխոսենք մյուս տարի»: Հարցին՝ եթե համաձայնագիրն այս անգամ էլ չստորագրվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վրա՝ դեսպան Մարեկ Նովակովսկին արձագանքել է․ «Իհարկե, մենք կպահպանենք երկխոսությունը Հայաստանի հետ, սակայն երկխոսության տարբեր տեսակներ կան՝ բարեկամական, սովորական երկխոսություն և վերջինը՝ զենքերի երկխոսությունն է: Հույս ունենք, որ մեր հարաբերությունները կջերմանան որքան հնարավոր է շատ: Ապագան կախված է երկու կողմերից, նաև այն հարցից, թե մեր համաձայնությունները կոնկրետ ինչպես կյանքի կկոչվեն»: 2013թ․ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացիների համար անակնկալ կերպով հայտարարեց՝ Երևանը միանում է Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Դա նշանակում էր, որ Հայաստանը չի ստորագրելու Եվրամիության հետ մոտ չորս տարի բանակցված Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որը, փաստորեն, ԵՄ Ասոցացման համաձայնագրի մի մասն էր: Հիմա, տևական ժամանակ շոկից դուրս գալուց հետո ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցեց մեկ այլ փաստաթղթի շուրջ, որն ասում են, քաղաքական մասով նույնն է ինչ Ասոցացման համաձայնագիրը: Տնտեսական մասը նույնը չի կարող լինել, քանի որ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Բայց այս ամենից զատ կա այլ կարևոր մտահոգություն, որը վերջին շաբաթներին բոլորի մտքում է` իսկ հնարավո՞ր է Հայաստանն այս անգամ էլ հրաժարվի ստորագրել փաստաթուղթը ԵՄ-ի հետ: ՈՒ վերջին շաբաթների մտահոգություններն ավելի խորացան ու կարծես հենց ԵՄ դեսպաններն են ավելի ու ավելի խստապահանջ դառնում: Հայաստանում Լեհաստանի դեսպանի գնահատականը, թե` Եվրամիությունը Հայաստանից սպասում է կոնկրետ քայլեր, ոչ թե խոստումներ, ուղղակի սառը ցնցուղ է Հայաստանի իշխանություններին, որոնք տարիներ շարունակ բացառապես ելույթներ են ունենում, խոսում են վեհ գաղափարների մասին, հիասքանչ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտության մասին, բայց գործնականում կոնկրետ քայլեր չեն իրականացվում: Ո՛չ տնտեսական ազատականացման, ո՛չ մենաշնորհների ու կաշառակերության վերացման հարցում որևէ գործնական քայլ չի իրականացվել: Հնարավոր չէ այս ամենը պահպանելով ԵՄ-ի հետ ավելի լուրջ հարաբերություններ ու զարգացման ծրագրեր իրականացնել: Հայաստանում Լեհաստանի դեսպանի հայտարարությունը, հետևաբար, նախազգուշացում է իշխանություններին: Մի քանի այսպիսի հայտարարություն` հետո ԵՄ դեսպաններն արդեն այդ հայտարարություններն անելու անհրաժեշտությունն էլ չեն զգա: Թամար Բագրատունի

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am