«Պատանդ» մնացած նախարարն ու ՀՀԿ-ական պատգամավորի «օգնության» ձեռքը

Ազգային ժողովում շարունակվում են 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, այսօր ի թիվս այլոց, հաշվետվության էր եկել Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով ստիպված էր երկու ժամից ավելի «պատանդ» մնալ քննարկումների դահլիճում։ Պատգամավորների հարցերը բազում էին ու բազմապիսի՝ դպրոցների օպտիմալացման թեմայից սկսած՝ վերջացրած կեղծ դիպլոմների տրամադրում եւ այլն։ Հարկ է նկատել, որ պատգամավորներից եւ ոչ մեկի հարցն ուղղակի կապ չուներ բյուջեի կատարողականի հետ, ինչի առիթով անգամ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի կողմից մի քանի անգամ կոշտ դիտողություն եղավ։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանին արգելեց հարցեր ուղղել 2015 թվականի բյուջեից. «Այդ տարիներին պատգամավոր լինեիք, հարցնեիք»,- ասաց Մինասյանն ու խորհուրդ տվեց գալիք բյուջեներից հարցեր չհնչեցնել: «Բա ինչո՞ւ էիք կրթության մինչև 2020 թվականի ծրագիրը քննարկում»,- հակադարձեց պատգամավորը: «Բա դուք գիտեիք՝ լա՞վ էինք անում, որ քննարկում էինք: Ձեր հարցերը քննարկեք ձեր հանձնաժողովի նախագահի աշխատասենյակում»,- խորհուրդ տվեց Ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը: Հակադարձելով նրան՝ Սերգեյ Բագրատյանն ասաց, թե բարձրաձայնելու են ցանկացած հարց՝ անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում`ոչ: «Մենք բարձրացնելու ենք, դա ձեզ դուր գա, թե` ոչ»,- պնդեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը:Այդուհանդերձ Լեւոն Մկրտչյանը համբերատար պատասխանեց բոլոր հարցերին, խոստովանեց, որ դպրոցական դասագրքերի որակը չի բավարարում և կարծիք հայտնեց, որ անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարել: Հարցին միջամտեց նաև ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Նա հայտնեց, որ, ըստ իրեն, կան գրքեր, որոնց հեղինակները հոգեկան խնդիր ունեցողի տպավորություն են թողնում: «Հիմա ես իմ 7-րդ դասարանի երեխայի հետ ուսումնասիրում եմ և տպավորություն է, որ որոշ գրքերի հեղինականեր կան, որոնք հոգեկան խնդիրներ ունեն»,- ասաց Բոստանջյանը: Նախարարը խոսեց նաեւ կրթական հաստատությունների քանակի կրճատմանը։ Տեղեկացրեց, որ Հայաստանն ունի 87 հազար ուսանող և 66 համալսարան, ինչը մտահոգիչ է․ «Աշխարհում նման ցուցանիշ դժվար կգտնենք, ունենք համալսարաններ, որտեղ 100-400 ուսանող է սովորում, կրթության որակն այստեղ տուժում է: Բարձրագույն կրթությանն ուղղված չափորոշիչներն այս տրամաբանությամբ չեն կարող աշխատել»: Վերջինս ընդգծեց, որ այս խնդիրները լուծելու համար պետք է լիցենզավորման գործընթացը փոխել: Խնդրի լուծման համար Մկրտչյանն առաջարկում է մանկավարժական ինստիտուտներում չդնել կադաստրային գործ, և ՀՀ-ում ունենանք ուժեղ, իրենց առաքելությանը հավատարիմ, օպտիմալ բարձրագույն կրթական հաստատություններ, որտեղ ուսանողը իր շարժունակությունը կստանա: խնդիրները լուծելու համար»,- շեշտեց նախարարը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով ոչ պետական բուհերի շուրջ վերջերս առաջացած միջազգային սկանդալին, երբ Իսրայելն ահազանգել և կասկածի տակ է դրել բժշկական կրթություն ապահովող հայաստանյան բուհերի կողմից տրված դիպլոմը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Որևէ մեկին իրավունք չի տրված՝ մեր երկրի հեղինակության հետ խաղալ, խոսքը հատկապես վերաբերում է արտասահմանյան քաղաքացիներին: Շատ խստագույնս, այդ նյութերն ապացուցվելուց հետո, լիցենզիոն և հավատարմագրման գործընթացները պետք է վերանայվեն: Որևէ մեկն իրավունք չունի մեր երկրի ընդհանուր կրթական որակը դնել կասկածի տակ` ընթացիկ, այժմեական խնդիրներ լուծելու համար»։ Լ.Մկրտչյանը նշեց, որ, եթե նման բան լինի նաև պետական բուհում, արմատապես կփոխվի աշխատակազմը և լիցենզիոն խնդրի հարց կլինի, բայց պետական բուհերն այդ իմաստով բավականին լուրջ վերահսկողության տակ են: Այժմ, ըստ նախարարի, ԱԳՆ խողովակով դիմել են և սպասում են, որ իրենց տրամադրվեն ուսանողների և բուհերի անունները, որոնց նկատմամբ խստագույն պատասխանատվություն կկիրառվեն: Նշենք, որ Հայաստանում բժշկական կրթություն տալիս են ԵՊԲՀ-ն եւ «Հայբուսակ» ինստիտուտը։ Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am