Պատերազմի սպասման հերթապահություն

«Հակառակորդն անկանխատեսելի է, ուստի ռազմական գործողությունների վերսկսումը շատ պատճառներ կարող է ունենալ»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Բայց նա գրեթե համոզված է՝ լայնածավալ պատերազմ չպետք է սկսվի այն պատճառով, որ այդպես Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել. «Կա մեծ ռիսկ, որ այդ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս՝ իր տնտեսության և պետության համար: Մտածված գնալ նման պատերազմի՝ անմտություն կլիներ վերջինիս կողմից: Դա չի բացառում հնարավոր էսկալացիաներ, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները: Քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, նման որոշումներն ավելի հեշտ կարող են կայացվել: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, այլ ելք չկա: Այդ վտանգը չի կարող մեզ հիասթափեցնել այն աստիճան, որ մենք հրաժարվենք մեր երկիրը, մեր անվտանգությունը պաշտպանելու և խաղաղ իրավիճակում կառուցելու հեռանկարից: Մենք պետք է սովորենք ապրել տարածաշրջանին այն իրողության մեջ, որը կա՝ պահելով երկրի առաջընթացը բոլոր բնագավառներում»: Վիգեն Սարգսյանի խոսքը, այլ կերպ ասած` նշանակում է, որ հայկական կողմը չի բացառում ոչ միայն Բաքվի կողմից ռազմական ճանապարհով ԼՂ խնդիրը լուծելու հավանականության մեծ լինելը, այլև այդ երկրում նաև սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության պայմաններում Ալիևի կողմից պատերազմ հրահրելու ձեռնտու տարբերակի կիրառումը: Ասել է թե` պատերազմին սպասելու ռեժիմի հերթապահության մեջ ենք: Մեկ թեմա` Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցը ևս եղել է ՀՀ ՊՆ նախարարի ելույթի թեման: «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահոսկության մեխանիզմների բացակայության պատճառով, այդ առումով՝ լինի ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկաված զենքի մատակարարում նոր ռիսկեր է սետղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահի», ասում է Վիգեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության ծրագիր։ «Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիրն է: Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրն իրականացվում, դա այն հավակնոտ ծրագիրն է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք և պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք երկխոսության մեջ, շատ ավելի երկրարատև կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը»։ Վիգեն Սարգսյանը նշել նաև, որ Հայաստանը ստանում է այն զենք-զինամթերքը, որը գնում է ՌԴ-ում. «Մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակում, այն, ինչ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ Ռուսաստանի ներքին գներով և դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման համար»։ Փաստացի, Հայաստանի` սպառազինման, պաշտպանական ոլորտի պատասխանատուները պատկան մար    մինները բացի այն «բոնուսը», որ Հայաստանը ՌԴ-ից սպառազինություն գնում է դաշնակցային սկզբունքով՝ Ռուսաստանի ներքին գներով, դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման համար, այլ ասելիք չունի: Այսինքն` միայն այն հանգամանքը, որ Հայաստանը կարողանում է ներքին գներով սպառազինություն ստանալ ՌԴ-ից` դա «փակում» է ՀՀ-ի կողմից ռազմավարական դաշնակցի` Հայաստանի հակառակորդ պետությանը ոչ ներքին գներով զինելով քաղաքականության նկատմամբ իրական խոչընդոտների ստեղծման հնարավորությունը: Իհարկե, թե՛ նախագահի, թե՛ պաշտպանության նախարարի մակարդակով Հայաստանի պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ մեզ համար ուրախալի չէ, որ հայ զինվորները ռուսական զենքից են սպանվում, բայց... Սրա շարունակությունն այն է, ինչ ասվում է պաշտոնական Երևանի կողմից` որպես արդարացում: Վիգեն Սարգսյանն այսօր անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվե՞լ է Սիրիայում ռազմական գործողություններում հայկական զինված ուժերի մասնակցության հարցը: Նա հայտնել է, որ նիստերի օրակարգը գաղտնի է, այնուամենայնիվ ասաց, որ երեկ Սիրիա հումանիտար օգնությունից բացի լրացուցիչ ծրագիր, այդ թվում՝ զորք ուղարկելու հարց, չի քննարկվել: «Նման քննարկում, այնուամենայնիվ, չեմ բացառում: Գուցե իրավիճակ ստեղծվի և մենք ցանկություն ունենանք մասնակցել, բայց խոսքը ժամկետային զինծառայողներով մասնակցելու մասին չէ: Միայն պայմանագրային զինծառայողները և իրենց կամքով կարող են գործուղվել»,-նշեց նախարարը: Ի հակառակ պաշտոնական Երևանի ցանկության, փաստորեն, Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշումը, չի բացառվում, այսինքն, եթե ՀԱՊԿ-ում որոշում կայացվի` Երևանը պետք է այն իրագործի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am