Ինտրիգը հետաքրքրանում է, վտանգն էլ` մեծանում

Վերջին օրերին մշտադիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵՄ առևտրի հարցերով խորհրդականը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումներ են ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ «Մենք քննարկել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց կապակցությամբ՝ կցանկանայինք Հայաստանի կառավարության կողմից տեսնել լրացուցիչ գործողություններ»,- ասաց ԵՄ առևտրի հարցերով խորհրդական Խուուս Հութուին։ GSP+ (Եվրամիության տրամադրած արտոնությունների համակարգ) մշտադիտարկման հայաստանյան առաջին առաքելության ղեկավարը նշում է՝ ցանկալի է, որ արդեն աշնանը Հայաստանի իշխանությունը հստակ գործողություններ ձեռնարկի այն ոլորտներում, որոնք մատնանշված կլինեն պատվիրակության հակիրճ տեղեկանքում։ Իսկ թե ինչու է նշվել այդ ժամկետը, ԵՄ պաշտոնյան բացատրում է՝ որպեսզի դրանք ներառվեն 2018թ. հրապարակվելիք զեկույցում։ ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո Հայաստանը պետք է ՄԱԿ-ի 27 կոնվենցիաների իրագործման հարցում առաջընթաց ապահովի, ասում է Խուուս Հութուինն ու հավելում՝ ակնկալում են կառավարության համարժեք ջանքերը։ ԵՄ պաշտոնյան, իր հերթին, խոստանում է՝ այդ դեպքում Եվրամիությունն էլ կպահպանի 8,7 միլիոն եվրոյի արտոնությունները։ Առաջիկա 5 ամիսների ընթացքում կառավարության աշխատանքների մասին տեղեկությունների հիման վրա կարվեն վերջնական եզրակացություններ։ Այդ արդյունքները կքննարկվեն համապատասխան անձանց հետ, այնուհետև կներկայացվեն եվրախորհրդարան և ԵՄ նախարարների կոմիտե։ Զեկույցը լինելու է չեզոք, քննադատության տարրեր չպարունակող։ Այն պարզապես ներկայացնելու է Հայաստանի և մյուս 8 պետությունների՝ GSP+ շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը։ Հայաստանի եվրոպացի գործընկերներն, ակնհայտորեն, սկսել են ավելի ու ավելի պահանջկոտ լինել: Նրանք արդեն ամեն առիթով ցույց են տալիս Հայաստանին, որ հենց այնպես ԵՄ-ից ֆինանսական աջակցություն չեն կարող ստանալ: Ըստ ամենայնի Եվրամիության ու Հայաստանի միջև առաջացած որոշակի լարվածությունը դեռ կշարունակվի: Այդ լարվածության հիմքը դրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` իր հերթական նախազգուշացմամբ, որը, կարծես, ձնագնդի էֆեկտով շարունակվում է: «Որպես Եվրոպական միություն՝ մենք հայտնել ենք մեր նախնական կարծիքը վերջին ընտրությունների մասին: Ինչպես բոլորը, մենք այժմ սպասում ենք ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին: Դրանից հետո մենք գուցե հանդես գանք մեր լրացուցիչ մեկնաբանություններով», ասաց Սվիտալսկին: ՀՀ-ԵՄ սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Սվիտալսկին փաստացի կասկածի տակ դրեց ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրության լեգիտիմությունը, խոսելով ԿԸՀ-ի արժանահավատության մասին: Ի՞նչի մասին կասվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում... ԵՄ-ն Հայաստանի ընտրությունները կճանաչի՞ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, կշարունակի՞ համագործակցությունը Հայաստանի հետ... Սվիտալսկի վերջին շրջանի մի քանի հայտարարությունները վկայում են այն մասին, որ նա կոնկրետ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին: Ընդ որում, այդ հայտարարությունները հնչեցին Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցից առաջ: Սերժ Սարգսյանը, ըստ էության, կանգնել է բարդ ընտրության առջև: Նա մի քանի ամիս ունի Հայաստանում իրական փոփոխությունների մասին փաստեր, այլ ոչ թե ելույթներ շռայլելու համար: Այս ամենի համատեքստում, պարզ է, որ առաջիկա մի քանի ամիսների գործընթացից է կախված լինելու հարցը, թե արդյոք նոյեմբերին Հայաստանի թույլ կտան ստորագրել ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը: Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, և նոյեմբերին ակնկալվում է, որ Հայաստանն այդ փաստաթուղթը կստորագրի: Եվրամիության շուկաներ ազատ մուտքի դիմաց Հայաստանը պետք է ապահովի մարդու և աշխատանքային իրավունքների ստանդարտները, օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով` Բրյուսելից շատ կարևոր առաքելություն է ժամանել Երևան` GSP+ ռեժիմի հետ կապված Հայաստանի առաջընթացի մոնիթորինգ անցկացնելու: Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս ռեժիմին միացել է ավելի քան 3 տարի առաջ: «Ձեզանից ոմանք կարող են հարցնել` Եվրամիությունն ինչպե՞ս է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների կոնվենցիաների կատարման մոնիթորինգը: Սա, սակայն, Հայաստանի և Եվրամիության միջև գործարքի մի մասն է: Մեր կարծիքով` սա win-win իրավիճակ է»,- նշեց Սվիտալսկին` շարունակելով, որ այս ռեժիմը նպաստում է Հայաստանում բարեփոխումների խորացմանը: «Սա բարեկամական առաքելություն է, սա հետաքննության առաքելություն չէ: Գործարքը միանգամայն հստակ է. Եվրամիության շուկաներին հասանելիության դիմաց յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների ստանդարտները: Թույլ տվեք հիշեցնել, որ եվրոպական շուկաներ են ազատ մատակարարվում ավելի քան 6 հազար հայկական ապրանքներ: Եվ, իհարկե, դրական գնահատման դեպքում դեռևս կա Հայաստանի և, մասնավորապես հայ արտահանողների համար GSP+ ռեժիմն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն», շեշտեց Սվիտալսկին: Թամար Բագրատունի

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am