Մոտեցող պատերազմի շունչը

Մոտեցող պատերազմի շունչը Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։ «Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակարգերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր», հայտնեց Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցից հետո ակնհայտորեն նկատվում է, որ միջնորդներն էական արդյունք չեն գրանցել: Այդ այցից գրեթե 2 շաբաթ անցել է նրանց այցից, դեռևս հայտնի չէ, թե կողմերը հանդիպելու՞ են, թե ոչ, եթե հանդիպելու են` ո՞ր մակարդակով, ԱԳ նախարարների՞, թե՞ նախագահների: Նկատելի է նաև, որ համանախագահները ամեն գնով ցանկանում են Ադրբեջանին ճնշել` սահմանում իրավիճակը չապակայունացնելու հարցում, և իհարկե, նոր լայնածավալ պատերազմի բռնկումը: Համանախագահների վերջին այցը նշանավորվեց նրանով, որ նրանց այցի ավարտին իրար հաջորդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին սատարելու և կողմերին ուղղված կոչեր: ԱՄՆ-ը մտահոգված է Արցախի շփման գծում լարվածության աճով, Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման դեպքերով, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի, նշվեց ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: «Կողմերին կոչ ենք անում խուսափել սրացումից և անհապաղ քայլեր ձեռնարկել շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին լարվածությունը նվազեցնելու համար»,- ասվում էր Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի հրապարակած հայտարարությունում: Խոսնակը հիշեցնում է, որ հունիսի 19-ին իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ էին արել վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված բարեխղճության և քաղաքական կամքի վրա: Համանախագահները այնուհետև ընդգծել էին, որ նման բանակցությունները տարածաշրջանի ժողովրդի համար կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն են: «Միացյալ նահանգները շարունակում է ակտիվորեն ներգրավել կողմերին: Մեր վաղեմի քաղաքականությունն, որին համակարծիք են Մինսկի խմբի համանախագահները, այն է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման վրա»,- ասվում էր հայտարարության մեջ: Հաջորդը ԵՄ-ն էր. ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում և զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում, թե՛ խոսքում: Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման և այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին: Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը և վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսևորելով անհրաժեշտ բարեխղճություն և քաղաքական կամք: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն Եվ, վերջապես, հաջորդ կառույցը` ՄԱԿ-ն էր, որը կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել բանակցությունները: ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, նշվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքի տարածած հաղորդագրության մեջ. «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունները հրադադարի ռեժիմի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են շփման գծում ցավալի կորուստների: Մենք միանում ենք նրանց ուղերձին՝ զերծ մնալ հետագա սրացումից և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված բարեխղճության և քաղաքական կամքի վրա: ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել այդ ջանքերին»: Այսպիսով, միջազգային կառույցները մի կողմից իրենց հայտարարությունների առատությամբ փաստում են, որ հետևողականորեն ուշադրության առանցքում են պահում ԼՂ խնդիրը, մյուս կողմից, սակայն, նրանք իրենց ակտիվությամբ նաև ի ցույց են դնում այն անելանելի վիճակը, որում հայտնվել է ղարաբաղյան բանակցային գործընթացն ընդհանուր առմամբ: Հայտարարությունների այս առատությունը փաստում է, որ միջազգային հանրությունը փորձում է կանխել լայնածավալ պատերազմի բռնկումը, քանի որ զգում է, թե որքան մոտ է այն: Թամար Բագրատունի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am