Ընդդեմ` Եվրոպայում «խավիարային դիվանագիտության» ու «նավթադոլարների»

ԵԽԽՎ՝ Ադրբեջանի գծով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) 2017թ. հունիսի 12-14-ը եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և արդարադատության նախարարի, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության, գլխավոր դատախազի տեղակալի, սահմանադրական և գերագույն դատարանների նախագահների, պետանվտանգության ծառայության ղեկավարի և մարդու իրավունքների պաշտպանի հետ: Համազեկուցողները հանդիպումներ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վերջերս բանտերից ազատված այլախոհների, իրավաբանների և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ, հայտնում է aravot.am-ը: Այցի ընթացքում համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը: Մասնավորապես, նրանք ողջունել են 2016թ. որոշ այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակումը և միաժամանակ մտահոգություն հայտնել վերջին ամիսներին նոր ձերբակալությունների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ 2017թ. ընթացքում ավելի շատ մարդ ազատ կարձակվի: Համազեկուցողները շարունակել են իրենց նախորդ քննարկումները Ադրբեջանի արդարադատության համակարգի հարցերի շուրջ: «Արդարադատության համակարգը պետք է լինի իրապես անկախ, անկանխակալ, անկաշառ և ազատ արտաքին միջամտությունից»,- ասել են համանախագահները: Նրանք շեշտել են իշխանությունների տարանջատման առանցքային սկզբունքները և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանի վերահսկող գործառույթի կարևորությունը: «Քրեական արդարադատության համակարգը պետք է լինի թափանցիկ, պատասխանատու և հարգի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև կողմերի հավասարության սկզբունքը»,- ասել են համազեկուցողները՝ հույս հայտնելով, որ դատական համակարգը շուտով կբարելավվի: Համազեկուցողները նաև անդրադարձել են ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման հարցերին՝ մտահոգություն հայտնելով թվային տարածքում խոսքի և մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ: Անդրադառնալով ադրբեջանցի բլոգեր Մեհման Գալանդարովի մահվանը, համազեկուցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին պատասխանատվություն ստանձնել՝ պաշտպանելու ձերբակալված անձանց իրավունքները և արդյունավետ հետաքննություն անցկացնել բլոգերի մահվան հանգամանքները պարզելու համար: Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ համազեկուցողների նախնական զեկույցը կներկայացվի 2017թ. սեպտեմբերին: Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մնում է եվրոպական հեղինակավոր կառույցների ուշադրության ներքո: Ադրբեջանում ավտորիտարիզմի հետևողական հաստատման ֆոնին լրջագույն խնդիր է մնում Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի պատգամավորներին կառաշառելու հարցը: Մի կողմից արևմտյան մամուլը, եվրոպացի, ամերիկացի փորձագետները, իրավապաշտպանները ներկայացնում են իրական Ադրբեջանի դեմքը` ալիևյան ռեժիմը, որպես չարիք սեփական ժողովրդի համար, մյուս կողմից Եվրոպայում առկա նավթադոլարային ու խավիարային դիվանագիտություն ասածը… Սա լրջագույն խնդիր է, և եթե մի դեպքում ալիևյան ռեժիմի «բարիքների» վրա լույս է սփռում ու ներկայացվում ադրբեջանցի ժողովրդի հարստահարող կլանի էությունը, ապա մյուս դեպքում գործ ունենք այդ կլանից սնվող պատրաստակամ եվրոպացի պատգամավորների հետ: Վերհիշենք, թե ինչ աղմկահարույց միջադեպեր գրանցվեցին ԵԽԽՎ-ում: Օրերս ուշագրավ մի տեղեկություն տարածվեց: Ըստ globnews.am-ի Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների վարքագծի կանոնակարգի վերաբերյալ քննադատական գնահատական, որում առանձնացվել են զգալի թերություններ ու առաջարկվել մի շարք բարելավումներ։ ԳՐԵԿՈ-ի նախագահ Մարին Մրչելան ողջունել է Վեհաժողովի կողմից ձեռնարկված քայլերը՝ կապված ԵԽԽՎ-ին ուղղված կոռուպցիոն մեղադրանքների հետ։ «Կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը սկսվում է մեր շեմքից։ Ես վստահ եմ, որ ԵԽԽՎ-ն հաշվի կառնի ԳՐԵԿՈ-ի տեսակետները՝ իր ամբողջականության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակ»,-ասել է Մրչելան։ ԳՐԵԿՈ-ն նախապատրաստել է այս գնահատականը ԵԽԽՎ Կանոնակարգի հանձնաժողովի խնդրանքի հիման վրա, որն արվեց ԵԽԽՎ պատգամավորների շրջանում բարձրացված կոռուպցիայի աղմկահարույց պնդումների պատճառով, որոնք հիմնականում կապված են Ադրբեջանի հետ։ Կանոնակարգի հանձնաժողովի նախագահը ԳՐԵԿՈ-ից, մասնավորապես խնդրել էր տրամադրել ԵԽԽՎ վարքագծի կանոնակարգի գնահատականը՝ կապված այն առավել խստացնելու, պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաև լոբբինգի հետ։ Ընդհանուր առմամբ ԳՐԵԿՈ-ն ներկայացրել է 12 առաջարկ՝ վերանայել պատգամավորների շահերի բախման հետ կապված կանոնները, ԵԽԽՎ բոլոր անդամների համար ստեղծել ընդհանուր համակարգ՝ ֆինանսական եկամուտների, նվերների ու այլ գործունեությունից ստացված եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, ինչպես նաև այս շրջանակն ընդլայնել ու ներառել ընտանիքի անդամների՝ կանանց ու ընտանիքի մյուս անդամների ֆինանսական միջոցների մասին տեղեկությունները։ Որպես առաջնահերթություն անհրաժեշտ է համարվում ներկայացնել հետևողական ու խիստ սահմանումներ ԵԽԽՎ անդամների կողմից նվերների ընդունման, ճանապարհորդությունների, հյուրընկալությունների և այլ արտոնությունների համար։ Կանխել ԵԽԽՎ անդամների կողմից լոբբիստական գործունեությունն ու մանդատի ավարտից հետո սահմանել «սառեցման շրջան»՝ վերացնելով նախկին անդամի կողմից ԵԽԽՎ փաստաթղթերին հասանելիությունն ու կառույցներ մուտքը։ Աղբյուրը հիշեցնում է, որ ԵԽԽՎ անդամներին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները մեծ թափ ստացան, երբ Միլանի դատախազությունը գործ հարուցեց ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեի նկատմամբ՝ Ադրբեջանից 2,4մլն եվրո ստանալու ու նրա օգտին գործելու համար։ Վոլոնտեն, սակայն, միակ պատգամավորը չէ, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ ԵԽԽՎ-ն վերջերս հաստատեց նաև ԵԽԽՎ անդամներին ուղղված արտաքին հետաքննության մարմին ու նշանակվեցին 3 հեղինակավոր անդամներ, ովքեր պետք է հետաքննեն այս մեղադրանքներն ու այն ներկայացնեն ԵԽԽՎ-ին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am