Ինչու՞ հիշեցին հայ-թուրքական հարաբերությունների մասին, Թրամփը քայլ կանի՞

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն 2 օր առաջ բանաձև է ընդունել Թուրքիայի վերաբերյալ, որում կոչ է արել աշխատանքներ տանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ: Բանաձևն ընդունվել է 51 կողմ, 3 դեմ և 14 ձեռնպահ ձայներով: Վերջնական քվեարկությունը տեղի կունենա հուլիսին, Եվրախորհրդարանի հաջորդ լիագումար նստաշրջանում: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն Թուրքիայում բարեփոխումների վերաբերյալ իր ամենամյա գնահատականում նշել է, որ 2016թ. ծանր տարի է եղել Թուրքիայի համար՝ կապված Սիրիայում պատերազմի հետևանքով փախստականների հոսքի, ահաբեկչությունների և պետական հեղաշրջման փորձի հետ: Կոմիտեն դատապարտել է հեղաշրջման փորձը և իր համերաշխությունը հայտնել Թուրքիայի ժողովրդին: Բանաձևում ընդգծվում է ԵՄ-Թուրքիա լավ հարաբերությունների կարևորությունը, բաց երկխոսությունը, որը առանցքային է ընդհանուր խնդիրները լուծելու համար, որոնց թվում են միգրացիան, անվտանգությունն ու ահաբեկչության դեմ պայքարը: Եվրապատգամավորները առաջարկել են արդիականացնել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, իսկ նոր համաձայնագրի հիմքում դնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարցը: Այդուհանդերձ, Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ հեղաշրջման փորձին ի պատասխան Թուրքիայի իշխանությունների ձեռնարկած միջոցները անհամաչափ են: Նրանք ափսոսանք են հայտնում, որ Թուրքիայում փակում են լրատվամիջոցներ, զանգվածաբար աշխատանքից ազատվում են պետծառայողներ, կալանավորվում են լրագրողներ, դատավորներ ու իրավապաշտպաններ, ինչպես նաև փակվում են դպրոցներ ու համալսարաններ: Ի գիտություն ընդունելով Թուրքիայում վերջերս տեղի ունեցած հանրաքվեն, որով ընդլայնվեցին նախագահի լիազորությունները, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է արել ԵՄ-ին անհապաղ պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները, եթե Թուրքիայում բարեփոխումների սահմանադրական փաթեթը չփոփոխվի: Կոմիտեն անհանգստություն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների, մամուլի ազատության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներում առկա իրավիճակով: Նրանք դատապարտել են Թուրքիայում մահապատիժը վերականգնելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտադրությունը, ինչը կհանգեցնի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների անհապաղ դադարեցմանը: Բանաձևի ուղղումներից մեկում պատգամավորները կոչ են անում Թուրքիային և Հայաստանին աշխատանքներ տանել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և նշում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել հարաբերությունների կարգավորման: «Չնայած բոլոր ներքին տարաձայնություններին, Եվրախորհրդարանը միակարծիք է, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին: Արտակարգ դրության շարունակումը անհամաչափ բացասական ազդեցություն է ունենում թուրք հասարակության վրա: Հազարավոր մարդկանց, այդ թվում պատգամավորների, քաղաքապետերեի կամայական կալանավորումները խիստ անհանգստացնող են»,-ասել է հոլանդացի պատգամավոր Քաթի Փիրին ու հավելել. «Քանի որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների փաթեթը չի համապատասխանում ԵՄ անդամության չափանիշներին, զեկույցը կոչ է անում պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները, եթե Թուրքիան շարունակի այդ փոփոխությունները: Մենք հույս ունենք, որ Թուրքիայի կառավարությունը լրջորեն կընդունի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, ինչպես նաև այն փաստը, որ Թուրքիայի բնակչության կեսը դեմ է քվեարկել հանրաքվեի ժամանակ»: Այսպես, ի թիվ այլ հարցերի` Եվրախորհրդարանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոչ է անում: Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձևը Թուրքիայի վերաբերյալ: Բանաձևի ուղղումներից մեկում պատգամավորները կոչ են անում Թուրքիային և Հայաստանին աշխատանքներ տանել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և նշում, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել հարաբերությունների կարգավորման: «Ամերիկայի հայկական համագումարի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը «Ազատության» հետ հարցազրույցում նկատել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգները, հավանաբար, դիվանագիտական որոշակի քայլեր է ձեռնարկում, սակայն այս պահին «ճեղքում» չկա: ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կառույցներից մեկի ղեկավարը, որը Երևանում էր` հանդիպումներ է ունեցել նաև երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ: «Հավանաբար, ընթացքի մեջ են դիվանագիտական որոշակի քայլեր և քննարկումներ՝ [Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ]: Սակայն, այս պահին որևէ ճեղքում չկա: Այսօր մի հոդված կարդացի, որի հեղինակը՝ Թուրքիայի նախկին դիվանագետներից մեկը կոչ է անում Անկարային՝ ավելի լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ», ասել է Բարսամյանը: ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման առանցքային միջնորդներից է: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա էր, երբ 2009թ․ հոկտեմբերին Շվեյցարիայի մայրաքաղաք Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին նախնական արձանագրությունները: Արդեն լրանում է 8-րդ տարին, սակայն արձանագրություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին: 2010թ. փետրվարին նախագահ Սարգսյանը վավերացման նպատակով այն ուղարկել էր Ազգային ժողով: Սակայն այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել, արձանագրությունների վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցից 2 օր առաջ՝ 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի իշխանությունները որոշեցին առկախել արձանագրությունների վավերացման գործընթացը: 2015-ին էլ, Սերժ Սարգսյանի հրամանագրով, այդ արձանագրություններն Ազգային ժողովից հետ կանչվեցին: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Եվրոպան Թուրքիայից որոշակի քայլեր են ակնկալում մարդու իրավունքների, երկրում ժողովրդավարության մակարդակի հետևողական նվազման, մամուլի հանդեպ գործողությունների նկատմամբ: Այս ամենի համատեքստում, սակայն ուշագրավ է, որ արևմուտքը սկսում է Էրդողանի իշխանությունից նաև Հայաստանի հետ սահմանի բացման թեման վերակենդանացնել: Իհարկե, սա չի նշանակում, որ պաշտոնական Անկարան ականջալուր է լինելու այսօրինակ բանաձևերի կոչերին, առավելևս Էրդողանի, այսօրվա իշխանությունը, որը հակադրվում է տարբեր հարցերում թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Եվրոպային: Բայց, ինչպես ասում են, ո՞վ գիտե, թե ինչ կարող է մի օր անցնել անկանխատեսելի Էրդողանի մտքով: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am