Պատմական որոշում` նաև Ցեղասպանության ճանաչման պատճառով

Գերմանիայի Բունդեսթագը հավանություն տվեց Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից զինվորականներին դուրս բերելու մասին որոշմանը: Առաջարկին կողմ քվեարկեցին 569 պատգամավորներից 461-ը: Գերմանացի զինվորականների դուրսբերման պատճառ է դարձել պաշտոնական Անկարայի կողմից Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների ավիաբազա այցելելու արգելքը: Անկարայի և Բեռլինի միջև լարվածության պատճառներից են Թուրքիայից ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո փախուստի դիմած մի խումբ բարձրաստիճան զինվորականների՝ Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալը, մինչ այդ էլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի ընդունած բանաձևը: 2015թ. Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայել է վեց «Տորնադո» տիպի հետախուզական ինքնաթիռներ, մեկ լիցքավորող օդանավ և 260-հոգանոց անձնակազմ: Գերմանական զորախումբն ընդգրկված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում՝ ապահովելով ավիահետախուզությունը և կատարելով նյութատեխնիկական մատակարարումներ: Այսպես` հուլիսի կեսերից Գերմանիան կսկսի դուրս բերել իր զորախումբը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից: Գերմանացի զինծառայողներն ու օդանավերը կտեղափոխվեն Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազա: Այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենը՝ գերմանական «Բիլդ» թերթին կիրակի օրը տված հարցազրույցում: Նա նշել է, որ գերմանական զորքերը կշարունակեն ներգրաված մնալ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող միջազգային կոալիցիայում: Գերմանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ վերատեղակայման գործընթացում ամենակարևորը սեփական զորքերի անվտանգությունն ապահովելն է, ինչպես նաև ապահովել, որ օդանավերի թռիչքների ընդհատումը կարճ տևի: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը «Անադոլու» գործակալությանը նշել է, որ Գերմանիան ինքն է որոշելու իր զորախումբը դուրս բերելու ժամկետները: Նրա խոսքերով՝ Անկարան չի պատրաստվում շտապեցնել Բեռլինին, կամ ճնշում գործադրել, որովհետև չեն ցանկանում, որ դա ազդեցություն ունենա իսլամիստների դեմ պայքարի վրա: Ըշըքը հայտնել է, որ գերմանացի իր պաշտոնակցի հետ հեռախոսով քննարկել է այդ հարցը: Նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի իշխանություններին կոչ է արել վերանայել այն հարցերը, որոնց պատճառով Բեռլինը որոշեց դուրս գալ Ինջիրլիքից: «Գերմանիայի հետ հարաբերություններում Թուրքիան լարվածություն չի ցանկանում, բայց և Բեռլինը պետք է հաշվի առնի Անկարայի համար զգայուն հարցերը և Ինջիրլիքից դուրս գալու որոշումը դիտարկի այդ տեսանկյունից», - «Անադոլու» գործակալությանն ասել է Թուրքիայի Պնախարարը: Սակայն, Բեռլինը Ինջիրլիքից դուրս գալու համար արդեն ժամկետներ է նշում: Գերմանիայի պաշտպանության նախարարը ասել է, որ մինչև հունիսի վերջը կպահպանեն «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիայի գրաֆիկը: Այնուհետև որքան հնարավոր է շուտ՝ հուլիսի կեսերից, Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազա կտեղափոխի լիցքավորող օդանավերը: Մի քանի օրից՝ հուլիսի երկրորդ կեսին դրանք կվերսկսեն թռիչքները: «Հետախուզական «Տորնադո» օդանավերի, օդից կատարվող լուսանկարների գնահատման սարքավորումների տեղափոխումն ավելի բարդ է, դրա համար երկու ամիս կպահանջվի՝ օգոստոսից մինչև սեպտեմբեր: Հոկտեմբերից «Տորնադոներ»-ը կվերսկսեն թռիչքները», - ասել է Գերմանիայի Պնախարարը: «Դեյլի Սաբահ» թերթը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրները, այսօր գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 7-ից 8-ը այցելելու է Գերմանիա: Այցը կատարվում է Ինջիրլիքից դուրս գալու Գերմանիայի նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածում: Հունիսի 7-ին պաշտոնական Բեռլինը հայտնեց, որ առաջիկա ամիսներին գերմանական զորախումբը Ինջիրլիքից կտեղափոխվի Հորդանան, քանի որ Անկարան արգելում է Բունդեսթագի պատգամավորների այցելությունը Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին: Նշենք, որ սա առաջին անգամը չէր, երբ Անկարան նույն ձևով ճնշում էր գործադրել Բեռլինի վրա: 2016թ. ամռանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, Թուրքիան երկար ժամանակ չէր արտոնում գերմանացի պատգամավորների այցելությունը Ինջիրլիք ավիաբազա: Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, արձանագրվեց մեկ դեմ և ձեռնպահ քվե: Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևը վերնագրված է՝ «1915թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»: Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեսթագի շենքի՝ Ռայխսթագի առաջ և ծափողջյուններով, երգով ու պարով ընդունեցին բանաձևի ընդունման մասին լուրը: Քվեարկության նախօրեին պաշտոնական Անկարան ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի մակարդակով նախազգուշացրել էր, որ փաստաթղթի ընդունման դեպքում Թուրքիան կվերանայի Գերմանիայի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերը: Նկատենք, որ Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005-ին ընդունել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չէր հիշատակվել «ցեղասպանություն» եզրույթը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am